09:32 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Comedy club–ը Երևանում

Ցնցող ուտելիք ու գեղեցիկ կանայք․ Comedy club-ի մասնակիցները հիացած են Հայաստանով

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
382 0 0

Երգիծաբանները Երևանում սեպտեմբերի 15–ին և 16–ին ելույթ են ունենում Comedy Club փառատոնի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Comedy club-ի աստղերը պատմել են Հայաստանում անցկացրած իրենց առաջին օրվա տպավորությունների մասին։ Նրանք անցել են Comedy club փառատոնի կարմիր գորգով՝ Երևանում առաջին նկարահանումներից առաջ։

Ակումբի անդամ Գարիկ Բուլդորգ Խարլամովն ասել է, որ գրեթե ոչինչ չի հասցրել տեսնել, քանի որ նոր է ժամանել։

«Գարիկ Մարտիրոսյանն է մեզ ստիպել գալ, բայց մենք ուրախ ենք հայ հանդիսատեսին տոն նվիրելու համար», — ընդգծել է նա։

Հայտնի շոումեն Պավել Վոլյան իր հերթին ասել է, որ շատ է հավանում Հայաստանը ու ոչ ոք էլ իրեն չի ստիպել այստեղ գալ։ Նա Հայաստանը համարում է հարուստ ժառանգություն ունեցող գեղեցիկ ու «համեղ» երկիր»։

Ամենահայտնի ամուրի Տիմուր Բատրուդինովը հիացած է Հայաստանով։ Նրան դուր է գալիս ամեն ինչ՝ ուտելիքը, քաղաքը, բայց ամենաշատը՝ աղջիկները։

«Ես արդեն մտածեցի Երևանում «Ամուրի» շոուն նկարահանելու մասին», —ասել է նա։

Երգիծաբան Միխայիլ Գալուստյանն էլ ընդգծել է, որ ինքը ոչինչ խորհուրդ չի տվել «կամեդիի» մասնակիցներին։ Նա կարծում է՝ երգիծաբանները գիտեն՝ ինչպես կատակեն, որ ոչ ոքի չվիրավորեն։

Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ կունենան Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15–ին և 16–ին։ Դրան կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։

Հատուկ թողարկումները Հայաստանից կհեռարձակվեն ՏՆՏ-ով, արդեն աշնանը։ Միջոցառման հյուրերի համար Comedy club-ը Երևանով հատուկ զբոսավարություն է կազմակերպել։

Ըստ թեմայի

Միխայիլ Գալուստյանը ներկայացրել է Comedy–ի աստղերի երևանյան արկածները
Խառլամովն ու Մարտիրոսյանը զվարճանում են Comedy Club–ի փորձի ժամանակ. տեսանյութ
Comedy Club-ի աստղերը շուտով կլինեն Երևանում
Տրանսգենդերն ու Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլում». ինչպես են հային դիմավորել Comedy Club–ում
Comedy Club-ն ուժեղացնում է «չակրան»․ Սարգսյանն ու Մարտիրոսյանը կրկին բեմում են. տեսանյութ
Հայ «տգեղ ընկերուհուն» սատարում է Comedy–ի աստղ Եկատերինա Վառնավան
թեգերը:
Երևան

Գլխավոր թեմաներ