00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ պետք է անեին հայ երգիչները, որ 25 տարի չեն արել. հիմա նրանք 2 շաբաթ ժամանակ ունեն

© Sputnik / Asatur YesayantsКонцерт группы "Океан Эльзы" в Ереване
Концерт группы Океан Эльзы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգիչ–երգչուհիները Հայաստանում հարկային պարտավորություններից ամենաշատը խուսափած անձինք են։ ՊԵԿ–ում հիշել են, որ նրանք 25 տարի ապրել են առանց հարկեր վճարելու։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում կա բարձր վարձատրվող խավ, որը պետությանը հարկեր չի վճարում։ Խոսքը երգիչ-երգչուհիների մասին է, որոնք 25 տարի շարունակ խախտել են գործող օրենսդրությունն ու, ըստ էության, թաքցրել իրենց եկամուտները պետությունից։

Интерактивная выставка в рамках научного фестиваля «РУСАЛ ФЕСТИВАL #Наука» - Sputnik Արմենիա
Հրեշ–հարկերը. ՏՏ ոլորտի մասնագետներին հարվածելը կարող է թանկ նստել Հայաստանի վրա
Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով երգիչ-երգչուհիներին հարկային դաշտ բերելու խնդրին, ՀՀ պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ գործող օրենքի համաձայն, նրանք պարտավոր են բարեխիղճ կերպով ինքնահայտարարագրել սեփական եկամուտներն ու դրանից հարկեր վճարել։ Բայց չեն անում։

ՊԵԿ նախագահի խոսքով` յուրաքանչյուր հարկային տարվա ավարտին նրանք պետք է ներկայանան հարկային մարմին և ներկայացնեն իրենց 1 տարվա եկամուտների հաշվարկը, որից էլ հարկային մարմինը պետք է հաշվարկի և ստանա հարկերը։ Ընդ որում, հատուկ հաշվապահության կամ հարկային գործակալի ծառայության կարիք չկա։

«Երգիչը իր տանը նոթատետրի մեջ պետք է գրանցի, օրինակ` այս շաբաթ օրը հարսանիքում երգեցի, 5 երգի համար, ենթադրենք, 20 000 դոլար ինձ վճարեցին։ Հետո, երբ տարին ավարտվի, այդ եկամուտների հանրագումարը հաշվարկած պետք է ներկայացնի հարկային մարմին և հասանելիք հարկը վճարի»,- ասաց Անանյանը` մեկնաբանելով օրենքի տրամաբանությունը։

Եթե երգչին հրավիրողն ու վճարողը ռեստորանները կամ ժամանցի այլ հաստատություններն են, ապա դրանք են պարտավոր երգչին վճարվող եկամտից նաև հարկեր պահել ու վճարել պետությանը։ Իսկ եթե երգչին հրավիրողն ու վճարողն անհատ քաղաքացի է, ապա հարկ վճարելու պարտավորությունն ընկնում է արդեն երգչի վրա։

«Այստեղ ֆիզիկական անձ- ֆիզիկական անձ գործարք է լինում։ Այս դեպքում եկամուտ ստացող ֆիզիկական անձը, այսինքն` երգիչը, պետք է հայտարարագրի իր եկամուտն ու դրանից հարկեր վճարի»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Давид Ананян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Անանյան. «Եթե իրենց թվում է, որ մենք պետք է ընկնենք իրենց հետևից, այդպես չէ»

Երբ օրեր առաջ Դավիթ Անանյանն առաջին անգամ բարձրաձայնեց երգիչ-երգչուհիների` հարկային պարտավորությունները չկատարելու խնդրի մասին, վերջինները մամուլում կարծիք հայտնեցին, թե ՊԵԿ-ը չի կարող վերահսկել իրենց իրական եկամուտները։

«Եթե իրենց թվում է, որ մենք պետք է ընկնենք իրենց հետևից, այդպես չէ»,- երգիչներին արձագանքեց Անանյանը` միաժամանակ չբացառելով, որ ՊԵԿ-ը որոշ հսկողական գործառույթներ, այնուամենայնիվ, իրականացնի։ «Օրինակ`երբ որևէ միջոցառման վերաբերյալ ունենանք տեղեկատվություն, որ անձն այնտեղ որոշակի եկամուտներ է ստացել, կհամեմատենք նրա ներկայացրած տվյալների հետ` արդյո՞ք դա հայտարարագրվել է, թե ոչ»,- ասաց Անանյանը։

Այս օրենքն, ի դեպ, ՊԵԿ նախագահի խոսքով, Հայաստանում արդեն շուրջ 25 տարի գործում է, բայց միայն թղթի վրա։ Որևէ երգիչ կամ երգչուհի այդ տարիների ընթացքում իր այդ պարտավորությունը պետության նկատմամբ չի կատարել։ Հարկային մարմինն էլ, Անանյանի դիտարկմամբ, կա՛մ չի կարողացել, կա՛մ չի ցանկացել միջամտել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահն ասել էր, որ հայրենասիրական երգեր կատարողները տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրերը:

Հարկային հայտարարագրեր ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվում է այս ամսվա վերջին։ ՊԵԿ-ում դեռ սպասում են երգիչ-երգչուհիներին։

Լրահոս
0