08:53 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը կեքսեր է ուտում և նիհարում. նախանձողները չեն հասկանում` ինչպես. լուսանկար

© AFP 2018 / ANGELA WEISS
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (112)
393 0 0

Քիմ Քարդաշյանը հաճախ է նկարահանվում ներքնազգեստով, և լուսանկարներում նրա որովայնը միշտ հարթ է:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը՝ երեք երեխաների մայրը, վերջերս խոստովանել է, որ 10 ամսում ազատվել է 9 կիլոգրամից, ձեռք է բերել մկանների գայթակղիչ ռելիեֆ, բայց միաժամանակ երբեմն իրեն «երես է տալիս» բարձր կալորիականություն ունեցող ուտելիքով:

Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակում է լուսանկարներ, որոնցում նա հաճույքով ուտում է կեքսեր, հավի տապակած թևիկներ, ֆրի և շոկոլադ: Միաժամանակ Քարդաշյանը շարունակում է մարզվել օրական 2,5 ժամ, ընդ որում` առավոտյան ժամը 6-ին: Նա հայտնել է, որ հրաժարվել է շաքարից, տապակած և ալյուրով պատրաստված ուտելիքից և սկսել է հաշվել սպիտակուցի գրամները, բայց ամսական 2-3 անգամ շեղվում է սննդակարգից։ Հենց մարզումներն են օգնում նրան այրել կալորիաները:

Քարդաշյանն օգտակար նյութերի պակասը լրացնում է թարմ բանջարեղենի, ծովամթերքի և անյուղ մսի շնորհիվ: Նշենք, որ Քարդաշյանի անթերի կազմվածքը հաճախ է ստիպում, որ գործընկերներն ու քննադատները նյարդայնանան և նախանձեն: Նրան պարբերաբար փորձում են բռնացնել խորամանկությունների մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտարարել էին, որ բացահայտվել է Քիմի կատարյալ կազմվածքի գաղտնիքը. պապարացիները 37-ամյա աստղին լուսանկարել էին իրանը գրկող զգեստով, որի տակ իբր երևում էր ձգող ներքնազգեստը:

Նշվում էր, որ ոճի կուռք համարվող Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում կայացած What goes around comes around երեկույթին ներկայացել է հայտնի ամերիկյան բրենդի վարդագույն կարճ, գրկող շրջազգեստով։

Ինչպես հայտնի է, արտադրողները միշտ պնդում են, որ էլաստիկ ներքնազգեստները ձգում են մարմինը, հարթեցնում որովայնն ու քողարկում ավելորդ կիլոգրամները։ Այս միտումով նրանց հաջողվում է մեկ վարտիքը վաճառել 70 դոլարով։

Սակայն նշենք, որ Քիմ Քարդաշյանը հաճախ է նկարվում կիսամերկ` միայն էլաստիկ ներքնազգեստով, և երևում է, որ նրա կազմվածքը շատ լավ է պահպանված։

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (112)

Ըստ թեմայի

Մերկ կանանց կռիվը. ինչի՞ համար է Քիմ Քարդաշյանը անվայելուչ ժեստ ցույց տվել Փերիս Հիլթոնին
Սիրելի սելֆիները սպառնում են առողջությանը, բայց Քիմ Քարդաշյանը ելքը գտել է
Ո՞ր կերպարն է ավելի լավը. ինչու է Քիմ Քարդաշյանը «կլոնների» մի ամբողջ լեգեոն պահում
Լողազգեստով Քիմ Քարդաշյանը փոթորիկ է առաջացրել համացանցում. լուսանկար
Աշխատանքային հագեցած օր Քիմ Քարդաշյանի հետ. Իվանկա Թրամփը գոհ է
Հետ դեպի 1995 թվական. Քարդաշյան քույրերը մանկություն են վերադարձել. լուսանկար
Ինչպես ներկայանալ հարթ փորիկով. Քարդաշյանի գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը բացահայտված է
Քիմ Քարդաշյանի լանջաբացվածքը հիացրել է հողափաթերով հարսանիք գնացած ամուսնուն. տեսանյութ
թեգերը:
Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ