17:19 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1094 0 0

Հայ գեղեցկուհի Անժելա Սարաֆյանի փառահեղ զգեստը ցնցել է բրիտանական պարբերականին, որը հայուհուն անվանել է «պարահանդեսի թագուհի»։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյանը դարձել է Emmy-70 հեռուստատեսության մրցանակի կարմիր գորգի հերոսուհին։ Այդպիսի կարծիք ունի բրիտանական Daily Mail պարբերականը։

«Հնարավոր է` Westworld-ի աստղ Անժելա Սարաֆյանն առաջադրված չի եղել Emmy մրցանակի, բայց նա, անշուշտ, մրցանակ է շահել ամենամեծ զգեստի համար», — գրում է պարբերականը։

Սև թավիշից կարված զգեստն իր գեղեցկությամբ և շքեղությամբ ցնցել է ներկաներին։ Շատերը հարց են տվել. «Իսկ դերասանուհին ինչպե՞ս է նստում արվեստի այդ ստեղծագործությամբ»։ Ոճաբանը Լոս Անջելեսում հայտնի դիզայներ Ավո Երմաղյանն է։

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը:

Emmy-ի 70-րդ մրցանակաբաշխությունը կայացել է 2018թ-ի սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսի Microsoft Theater-ում, հաղորդավարները եղել են Մայքլ Չեն և Քոլին Ջոսթը։

Ըստ թեմայի

Անժելա Սարաֆյանը կրկին զարմացրել է. ի՞նչ անակնկալ է պատրաստել հոլիվուդյան աստղն այս անգամ
«Երկու թագուհի և տուզ»․ Անժելա Սարաֆյանը` «Աստղային պատերազմեր» նոր ֆիլմի պրեմիերային
Անժելա Սարաֆյանը հոլիվուդյան սրտակերի թակարդն է ընկել. ո՞վ է այդ բախտավորը
Հայ գեղեցկուհի Անժելա Սարաֆյանը ցույց է տվել մարդասպանի կնոջ ընկերուհուն
Անժելա Սարաֆյանի պարը գորգի վրա. հոլիվուդյան դերասանուհին գայթակղել է բաժանորդներին
Հոլիվուդի աստղ Անժելա Սարաֆյանն ապշեցնում է իր նոր կերպարով

Գլխավոր թեմաներ