00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում պահվող թուրք պատանին անհանգստացած է` դասերը սկսվել են, ինքը հետ է մնում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագած Ախոյանը հանդիպել է 2 ամիս առաջ հայ–թուրքական սահմանն անցած թուրք պատանու հետ։ Նա Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ տպավորություն է ստացել հանդիպումից ու ինչի մասին է զրուցել նրա հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն այցելել է Հայաստանում պահվող, հայ-թուրքական սահմանը հատած Ումութ Ալի Օզմենին։ Ախոյանի խոսքով` 16 տարեկան տղան իրեն լավ է զգում, բողոքներ չունի, միայն մազերն են մի քիչ երկարել, բայց նա հրաժարվել է վարսավիրի ծառայությունից։

Ախոյանը Sputnik Արմենիային վստահեցրեց` մամուլում տարածված տեղեկությունները, թե Հայաստանում նրա նկատմամբ բռնություն է կիրառվել, իրականությանը չեն համապատասխանում։

«Թուրքական «Հյուրիեթը» գրել էր և հեռախոսազրույց էր հրապարակել համացանցում։ Այնտեղ չի ասվում, թե մերոնք նրա նկատմամբ բռնություն են կիրառել։ Մեզ մոտ սխալ են թարգմանել։ Այնտեղ ասվում է, որ մի անգամ ոտքին են խփել, հրահանգել են` ոտքի կանգնել։ Բանտի համար դա արտառոց բան չէ։ Ուղղակի «Հյուրիեթը» դա տարածել է, բայց այսօր փոշմանել է, գրել է, որ Արագած Ախոյանն այցելել է, ուտելիք, հագուստ է տարել, ամեն ինչ նորմալ է, մի բան, որ թուրքական բանտերում ուղղակի չի կարող լինել։ Թուրքական բանտն աշխարհի ամենախիստ բանտերից մեկն է»,- ասաց Ախոյանը։

Շուրջ երկու ամիս առաջ հայ-թուրքական սահմանը հատած անչափահասին Թուրքիա վերադարձնելու ակնկալիքով թուրքական Մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը դիմել է Արագած Ախոյանին։ Վերջինը խոստացել է անել հնարավորը, բայց հիշեցնում է` այս հարցում վերջին խոսքը պետությանն է։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил церемонию выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը հերքեց Թուրքիայի նախագահի հետ «թաքուն» զրուցելու լուրերը

«Քանի որ ես չգիտեմ, թե արդյոք նրա գործողությունների մեջ պետությանը սպառնացող որևէ վտանգ կա, թե ոչ, ես չեմ կարող որևէ բան ասել։ Այս պահին այդ հարցն ուսումնասիրության փուլում է, վերջնական որոշումից հետո նոր պարզ կդառնա»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Ախոյանը թուրք պատանու հետ հանդիպումից միայն դրական տպավորություն է ստացել։ Նրա խոսքով` Ումութը շատ բարի, նույնիսկ միամիտ երեխա է։

«Ինձ ասում է` ախր դասերը սկսվել են, ես դասերից հետ եմ մնում։ Ինքը սկզբից իմ մեջ վտանգ տեսավ, հետո, երբ ասացի ով եմ, իր համար կոնֆետ, քաղցրավենիք եմ բերել, սկսեց անկեղծ զրուցել»,- ասաց Ախոյանը։

Սահմանախախտ պատանին Հայաստանում պահվում է անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում, մինչ իրավապահները կպարզեն նրա` Հայաստանում հայտնվելու բոլոր հանգամանքները։ Այդ ընթացքում նա զրկված չէ հարազատների հետ կապից։ Ծնողները պարբերաբար հեռախոսով կապ են հաստատում նրա հետ, երկու անգամ Հայաստան են այցելել ու հանդիպել իրենց որդուն։

Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ Ումութ Ալի Օզմենը հայ-թուրքական սահմանն անցել էր հուլիսի 24-ին։ Նախնական վարկածով` նա սահմանն անցել է ոչխարի հոտին հետ տանելու նպատակով։

Լրահոս
0