00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետի թեկնածուի բիզնես գաղափարները

© Sputnik / Aram NersesyanАрарат Зурабян
Арарат Зурабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երևանցիներ» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածուն խոսել է այն մասին` ինչ միջոցները կօգնեն ավելացնել մայրաքաղաքի բյուջեն։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Արարատ Զուրաբյանը Երևանի Ավագանու առաջիկան ընտրություններում ամենափորձառու թեկնածուներից է։ Նա  մի քանի տարի շարունակ Կենտրոն համայնքի ղեկավարն էր։

Заруи Постанджян во время митинга оппозиции на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Զարուհի Փոստանջյանն ուզում է հանել չորացած ծառերի ու երևանյան աղբի տակ թաղված գումարները

Հիմա քաղաքական գործիչը առաջադրվում է «Երևանցիներ»  դաշինքից, որում ներառված են «Հայոց համազգային շարժումը» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Ավագանու այդ դաշինքի թեկնածուները կկարողանան մեծ ուշադրություն դարձնել քաղաքի տնտեսության հարցերին։ Նրանք դրա համար բավարար ժամանակ կունենան, քանի որ 53 թեկնածուներից միայն յոթն են աշխատում։

90–ականներին  ու 2000–ականներին  Զուրաբյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը վառ կողմնակիցներից էր, 2002-2010 թվականներին նրա ՀՀՇ կուսակցության վարչության նախագահն էր։

Տեր–Պետրոսյանի ու նրա թիմակիցների «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն գնալուց հետո վերականգնեց ՀՀՇ–ն ու գլխավորեց այն։ Նրա կողքին փորձառու քաղաքական գործիչ գրեթե չէր մնացել։  Սակայն նա ժամանակին կողմնորոշվեց ու 2017 թվականին Գագիկ Ծառուկյանի դաշինքով Ազգային ժողով անցավ։

Մունիցիպալ աշխատանքի փորձն իր առավելությունն է համարում։

«Նրանցից շատերը վատ են պատկերացնում քաղաքի խնդիրները։ Օրինակ, ոչ ոք չի խոսում հին շենքերն ամրացնելու մասին։ Մեկ երկրաշարժը Երևանում կարող է տասնյակ կյանքեր խլել։ Սակայն մարդիկ ասես մոռացել են դրա մասին։  Բոլորը խոսում են ընթացիկ  հարցերի մասին ու մոռանում են բառիս բուն իմաստով հիմքի մասին», – ասում է Զուրաբյանը։

Буклет предвыборной компании Айка Марутяна - Sputnik Արմենիա
Անհանդուրժողականության դառը պտուղները. ինչո՞ւ Հայաստանում քաղաքականությունը խամրեց

Շենքերը վերանորոգելու համար սկզբում պետք է փոխել քաղաքային բյուջեն։ Թեկնածուն կարծում է, որ 80 միլիարդ դրամը միլիոնանոց քաղաքի համար շատ քիչ է։ Որտեղի՞ց գումար վերցնել։  Այդ հարցին լիբերալ քաղաքական ուժի ներկայացուցիչ Զուրաբյանն  առաջարկում է «ձախ» լուծումներ։ Թեկնածուն վստահ է, որ քաղաքային ադմինիստրացիան պետք է իր ձեռնարկություններն ու եկամուտն ունենա։

«Վերցնենք օրինակ քաղաքային տրանսպորտը։ Այստեղ եկամուտ են ստանում տասնյակ մարդիկ` տրանսպորտային ընկերությունների սեփականատերերը։ Պետք է բաշխել այդ եկամուտը։ Քաղաքի տրանսպորտային  ցանցը պետք է կառավարի մունիցիպալ ձեռնարկությունը։ Իսկ դրա բաժնետոմսերի մի ամսը պետք է վաճառքի հանել սովորական երևանցիներին, որ տրանսպորտի աշխատանքի մեջ ներդրում անեն ու եկամուտ ստանան տասնյակ հազարավոր մարդիկ», ասել է Զուրաբյանը։

Նա կարծում է, որ հետագայում քաղաքային իշխանությունները կարող են բիզնեսով զբաղվել, օրինակ, կառավարել առևտրի կենտրոնները։

Մրցակիցներն ընտրություններում նրա նախկին ու ներկա համախոհներն են։ Նրանց շարքում է Նիկոլ Փաշինյանի թեկնածու Հայկ Մարությանը, որի հետ Զուրաբյանը մասնակցում էր Տեր–Պետրոսյանին աջակցող հանրահավաքներին 2007-2012 թվականներին։ 2008 թվականին Արտակ Զեյնալյանը Տեր–Պետրոսյանի նախընտրական շտաբի իրավաբանն էր։ Իսկ «Բարգավաճ Հայաստանի» անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի գործընկերն էր։

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Ճանապարհներ պլաստիկից և կանաչապատ այգիներ. «Հայքի» ծրագիրն ուղղված է Երևանի զարգացմանը

Զուրաբյանը կարծում է, որ կարելի է ու հարկավոր է վիճել, բայց ոչ թե միմյանց հետ, այլ քաղաքի խնդիրների մասին։
«Ինձ անհանգստացնում է այն, ինչի է վերածվում նախընտրական քարոզարշավը։ Թեկնածուները մոռանում են, որ քաղաքային իշխանության են գնում։ Իսկ այստեղ պետք է ամենօրյա աշխատանք, այլ ոչ թե դեբատներ», – ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ Ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Այնուհետև ավագանին քաղաքապետ կընտրի։ Ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցում` 4 դաշինք և 8կուսակցություն։

Լրահոս
0