00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպանեցիր քո էթիկետով». ո՞վ էր վերահսկում Հայաստանի առաջին դեմքերի շարժուձևը

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցПервый секретарь ЦК Компартии Армении К.С.Демирчян
Первый секретарь ЦК Компартии Армении К.С.Демирчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարողակարգի ծառայությունը խիստ հետևում է էթիկետի բոլոր կանոնների պահպանմանը և պաշտոնական հանդիպումների ու բանկետների կազմակերպման գործընթացին։ Սակայն նույնիսկ պրոֆեսիոնալների նման թիմը կարող է սխալներ թույլ տալ։ Նախկին մետրդոտել Միհրդատ Հարությունյանը, որը երկար տարիներ աշխատել է ղեկավարների հետ, պատմում է «հետնաբեմում» մնացած որոշ պատմություններ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Արարողակարգային վրիպակները միշտ չէ, որ լինում են պետության ղեկավարների պաշտոնական հանդիպումները սպասարկող թիմի պատճառով։ Երբեմն ղեկավարներն իրենք են այս կամ այն շտկումները մտցնում։ Ամենաանկանխատեսելին այդ առումով ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր։

Разработка государственного бюджета Республики Армения на 2019 год - Sputnik Արմենիա
Վարչապետի արարողակարգի կիքսերը. ի՞նչ բաժակով է Փաշինյանը ջուր խմում

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց խորհրդային տարիներին հայտնի «Ինտուրիստի» նախկին աշխատակից, մետրդոտել Միհրդատ Հարությունյանը, որն աշխատել է Հայաստանի մի քանի առաջնորդների հետ` Կարեն Դեմիրճյանից մինչև Սերժ Սարգսյան:

Բանն այն է, որ բոլորովին վերջերս էթիկետի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը մանրամասնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի թույլ տված սխալների մասին։ Մասնավորապես նա ուշադրություն էր հրավիրել պաշտոնական մի քանի հանդիպումների ժամանակ վարչապետի սեղանին դրված բաժակների վրա։

© Photo : official site of the PM of RA«Տվյալ բաժակը, ինչպես նկարում երևում է, ամենևին էլ ջրի բաժակ չէ, այն ավելի շուտ սպիտակ գինու բաժակ է»
Премьер-министр обсудил с представителями сферы легкой промышленности пути развития отрасли - Sputnik Արմենիա
«Տվյալ բաժակը, ինչպես նկարում երևում է, ամենևին էլ ջրի բաժակ չէ, այն ավելի շուտ սպիտակ գինու բաժակ է»

Խաչատրյանը նկատել էր, որ այդ բաժակները նախատեսված չեն ջրի համար։ Նրա տեսակետի հետ մասամբ համաձայն է նաև Հարությունյանը։«Բաժակների հետ կապված դժգոհություններ ունեմ նաև ես։ Օրինակ՝ տարբեր լուսանկարներում տեսնում ենք, որ վարչապետի և նրա զրուցակցի դիմաց ջրի համար բաժակներ են դրված։ Սակայն այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու են դրանք ծածկված թղթով», –զարմանում է Հարությունյանը։

© Photo : official site of the PM of RAԲաժակները փակել ընդունված է միայն բացօթյա վայրերում անցկացվող հանդիպումների ժամանակ
Очередное заседание правительства Республики Армения, которое вел премьер-министр Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժակները փակել ընդունված է միայն բացօթյա վայրերում անցկացվող հանդիպումների ժամանակ

Նա նշեց, որ բաժակները փակելն ընդունված է միայն բացօթյա վայրերում անցկացվող հանդիպումների ժամանակ, որպեսզի բաժակները չփոշոտվեն։ Բոլոր մյուս դեպքերում ընդունված է բաժակի տակ տակդիր դնել։

Նախկին մետրդոտելն ավելացրեց, որ սխալներ լինում են և՛ անձնակազմի բացթողումների, և՛ այս կամ այն ղեկավարի հատուկ ցանկությունների պատճառով։

«Ամենաանհնազանդ» առաջնորդը

Հայ առաջնորդներից, ում հետ աշխատել է Հարությունյանը,  «ամենաքմահաճը», ըստ նրա, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր։ Այն թիմը, որը նրան սպասարկում էր, հիմնականում սփյուռքի ներկայացուցիչներից էր կազմված, նրանց շարքում հայրենադարձներ կային Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից։

Նրանցից յուրաքանչյուրը առնվազն 3 լեզվի էր տիրապետում։ Սպասարկման եվրոպական ձևը նրանց սովորեցրել էր մասնագետ Լևոն Մանասերյանը, որը երկար տարիներ Ֆրանսիայում էր աշխատել։

«Դեմիրճյանը բանկետների ժամանակ կատակով բողոքում էր, թե Միհրդատ, էլի  սեղանի շուրջ պետք է քո հրահանգներին հետևենք. սկզբում այսպես է պետք անել, հետո այնպես, սպանեցիր մեզ քո էթիկետով», – հիշում է Հարությունյանը։

Նրա խոսքով` Դեմիրճյանը տանջվում էր մի շարք կանոնների պատճառով, որոնք պետք էր պահպանել։

«Օրինակ՝ սթեյքի հետ ընդունված է կարմիր գինի մատուցել, սակայն եղել են դեպքեր, երբ Դեմիրճյանը պաշտոնական ընթրիքի ժամանակ մեզնից որևէ մեկին կանչում էր և խնդրում իրեն կոնյակ կամ օղի լցնել», – պատմում է նախկին ավագ մատուցողը։

Համեստ և ոչ բծախնդիր

Արարողակարգային ճաշերի սեղանից միշտ «կիսասոված» էր հեռանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Պաշտոնական ճաշի ժամանակ կուշտ ուտել գրեթե անհնար է։ Տեր-Պետրոսյանը սովորություն ուներ. հյուրերին ճանապարհելուց հետո էր լավ ուտում։ Այդ ժամանակ նա ինձ կանչում էր և ասում. «Միհրդատ ջան, այ հիմա արի մարդավարի ուտենք»», – հուշերն է պատմում Հարությունյանը։

Նա կարծում է, որ բանկետների կազմակերպման տեսանկյունից քմահաճ չէին ՀՀ երկրորդ  և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, քանի որ նրանք երբեք սպասարկման վերաբերյալ նկատողություններ չէին անում։

Սակայն թերացումներ եղել են նաև նրանց օրոք։ Օրինակ՝ պաշտոնական ընթրիքներից մեկի ժամանակ մի օր մատուցողը սխալ կողմից  է մատուցել ճաշատեսակը։ Կանոնների համաձայն՝ուտելիքը պետք է աջ կողմից մատուցվի և աջ ձեռքով, սակայն մատուցողը մոտեցել է ձախ կողմից։ Մեկ այլ անգամ էլ հյուրերին ըմպելիք են լցրել շշից, բայց պիտակը չի երևացել։

«Յուրաքանչյուրը պետք է տեսնի՝ ինչ է խմում, այդ պատճառով էլ ոգելից խմիչքների շիշը պետք է այնպես պահել, որ պիտակը երևա», – պարզաբանում է Հարությունյանը։

Սովորական քաղաքացիների համար բոլոր այդ նրբությունները կարող են մանրուք թվալ, սակայն պաշտոնական միջավայրում նման սխալները արարողակարգի կոպիտ խախտում են համարվում։  Նման սխալներից խուսափելու համար, Հարությունյանի կարծիքով, անհրաժեշտ է դպրոց բացել, որտեղ լուրջ մասնագետները պրոֆեսիոնալ կադրեր կպատրաստեն։

Լրահոս
0