01:23 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Կոնյակ

Հայկական կոնյակի համբավը տարածվում է ԱՄՆ–ում. գործարարը հարցազրույց է տվել Forbes–ին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Հայկական արտադրության բրենդին ֆրանսիական կոնյակի թունդ տեսակներն է հիշեցնում, բայց մի քանի անգամ էժան է։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ում հայկական բրենդին հետզհետե ավելի շատ գնորդների (տարբեր ազգի ներկայացուցիչների) է գրավում։ Forbes-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ամերիկահայ գործարար, Remedy Liquor դիստրիբյուտորական ընկերության տնօրեն Հարութ Կուրազյանը։

Հայկական կոնյակը նա «բրենդի» է անվանում, որովհետև խմիչքն այդ անունով է թույլատրվում արտահանել Եվրոպա և Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ-ում ներկայացված է հայկական կոնյակի ավելի քան 50 տեսակ (ավելի քան 20 արտադրող)։

«Մենք Գլենդելի կենտրոնում ենք գտնվում, այնպես որ խմիչքը հիմնականում տեղի հայերն են գնում։ Սակայն մեծանում է նաև ոչ հայ գնորդների թիվը։ Առավել ևս, որ հայկական բրենդին հետզհետե ավելի որակյալ է դառնում», — նշում է Կուրազյանը։

Նրա խոսքով` եթե հայկական կոնյակը համեմատենք ֆրանսիականի հետ, ապա կարելի է ասել, որ տեխնոլոգիան նման է։ Այն թորում են Շարանտի սարքավորման մեջ, կրկնակի զտման եղանակով և պահում կաղնու տակառներում։ Հայաստանում արև ավելի շատ կա, եղանակն ավելի տաք և չոր է, քան Ֆրանսիայում և Իսպանիայում։ «Ահա և համի տարբերության պատճառը»,- պարզաբանում է ընկերության ղեկավարը։

Տարբերության պատճառը նաև տակառներն են, որոնք պատրաստում են կովկասյան կաղնուց։

Կուրազյանը կարծում է, որ հայկական բրենդին ավելի շատ նման է ֆրանսիական այն տեսակներին, որոնք ավելի խիտ, մի փոքր ծանր համ ունեն։ Դրանով նա նման է իսպանական բրենդիին, սակայն իսպանականը սովորաբար պակաս քաղցրություն ունի։ Ինչ վերաբերում է գնին, նույն տարիքի ֆրանսիական կոնյակը կարող է առնվազն 3-4 անգամ թանկ լինել։

Ըստ թեմայի

«Հայկական կոնյակը` որպես նվեր». լեգենդար Ֆրանկ Մյուլերը համտեսել է լեգենդար խմիչքը
Հարյուր տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է ազատվել կեղծ կոնյակից. փորձագետ
Մի գավաթ «դիվին»` «կոնյակի» փոխարեն. ո՞վ և ինչո՞ւ հայերին չի թողնում կոնյակ խմել
25 տարի հետո հայկական կոնյակ չի լինի. ի՞նչ կարող է անել Հայաստանը

Գլխավոր թեմաներ