00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարության շենքը «շրջափակածները» հանդիպել են փոխնախարարին. ի՞նչ են պայմանավորվել

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста водителей маршрута Ереван - Армавир у Дома правительства (25 сентября 2018). Еревaн
Акция протеста водителей маршрута Ереван - Армавир у Дома правительства (25 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալը հանդիպել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Պաշտոնյան հայտնել է, թե ինչ են պայմանավորվել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք երեկ բողոքի ակցիա էին իրականացրել նախարարության մոտ և իրենց ուղևորատար ավտոմեքենաներով շրջափակել էին կառավարության շենքի` Հանրապետության հրապարակին հարող տարածքը։

«Փոխադրողները ներկայացրել են իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ Նրանք առաջարկել են այսուհետ գնահատման գործընթացը կատարել թափանցիկ ընտրակարգով»,- Facebook սոցիալական ցանցում գրել է փոխնախարարը։

Ի պատասխան նախարարությունը երաշխավորել է մրցույթների և գնահատման գործընթացի թափանցիկությանը և վստահեցրել, որ բոլոր ընկերություններին տրվելու են հավասար հնարավորություններ, բացառվելու է կողմնակալությունը:

Փոխնախարարն առաջարկել է նոր մրցույթ կազմակերպել, որի մասին նախարարությունը պաշտոնապես կհայտարարի շուտով: Փոխարենը ընկերություններին էլ առաջարկել են իրենց հերթին հաշվի նստել գործող կարգի, մրցույթի համար ներկայացվող պահանջների հետ և փորձել լավագույնս բավարարել դրանց:

Որպես առաջիկայում անցկացվելիք մրցույթի թափանցիկության երաշխիք`Արմեն Փամբուխչյանը հրավիրում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ հետևելու հանձնաժողովի աշխատանքին և գնահատման գործընթացի օբյեկտիվությանը:

Անդրադառնալով վարորդներին հուզող մյուս խնդրին՝ թույլտվությունների (дозволь) շուտ վերջանալուն, Փամբուխչյանը հայտնում է, որ այսուհետ մեկ վարորդին տրվելու է միայն մեկ թույլտվություն։

Լրահոս
0