00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համբերության բաժակը լցվեց. աջ ղեկով մեքենա ներկրողները խոստանում են ծայրահեղ քայլի դիմել

© Sputnik / Aram NersesyanАвтопробег против запрета на праворульные автомобили в Армении
Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրողների գլխավոր պահանջն է թույլ տալ, որ իրենք աշխատեն մինչև 2020թ–ը կամ էլ պետությունը շտկումներ անի աջ ղեկով մեքենաների մասին օրենքում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրողները պատրաստ են փակել հայ-վրացական սահմանը, եթե «սխալ» ավտոմեքենաներ ներկրելու արգելքը չեղյալ չհայտարարվի կամ թույլ չտան հանգիստ աշխատել մինչև 2020 թվականը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ավտո գարանտ» ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը։

Министр транспорта, связи и ИТ Ашот Акопян на презентации строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Նախարարն «աջ ղեկով» ավտոմեքենա չի գնել և մյուսներին էլ խորհուրդ չի տա գնել

Հիշեցնենք, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Առայժմ արգելքը ժամանակավոր է` մինչև հոկտեմբերի 1-ը։ Բայց նախարարությունը մտադիր է այդ արգելքը մշտական դարձնել։

Աջ ղեկով մեքենաների ներկրողները Facebook սոցիալական ցանցում հայտարարել են միջոցառման մասին` կոչ անելով հոկտեմբերի 1-ին բողոքի ցույց կազմակերպել Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի մոտ։

«Սեպտեմբերի 30-ին, ժամը 14։00-ին մենք ավտովազք կկազմակերպենք Երևանում։ Կսկսենք ավտոշուկայից։ Հոկտեմբերի 1-ին կհավաքենք տրանսպորտի նախարարության շենքի դիմաց` բողոքի ակցիա կազմակերպելու։ Կպահանջենք նախարարի հրաժարականը, եթե խնդիրը չլուծվի», — ասաց Սարգսյանը` հավելելով, որ եթե գերատեսչության ղեկավարն օպերատիվ կերպով հարցը չլուծի, ապա ցուցարարները կդիմեն վարչապետին։

Ներկրողները պատրաստ են ամեն գնով հասնել իրենց խնդրի լուծմանը, նրանք մտածում են անգամ հայ-վրացական սահմանի երթևեկությունն արգելափակելու մասին։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենաներ ներկրելու կանոնները կփոխվե՞ն. երկու տարբերակ են քննարկում

«Մենք արդեն շատ մեքենաներ ենք գնել Ճապոնիայում, դրանք շուտով կհասնեն Փոթի։ Եթե Հայաստանի իշխանությունները չհանեն արգելքը, ապա մենք այդ մեքենաները կթողնենք տարանցիկ գոտում։ Թող ոչ ոք դուրս չգա և չմտնի Հայաստան», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` վրացի ավտոմեխանիկների մոտ արդեն հերթեր են գոյացել. ղեկի տեղը փոխելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է և պարզապես անհնար է բոլորին սպասարկել երկու ամսում։ Տարանցիկ պետհամարանիշներով ավտոմեքենան հարևան

երկրում ընդամենը 60 օր մնալու իրավունք ունի, նշված ժամկետի ավարտից հետո վարորդները պետք է ամեն օր 5 լարիի չափով տուգանք վճարեն (մոտ 1000 դրամ)։ Եվ այդպես մեքենան կարող է Վրաստանի տարածքում մնալ ևս 30 օր։

Սարգսյանը տարակուսում է, թե ինչու է իշխանությունը մարդկանց գիտակցաբար զրկում աշխատանքից։ Ներդրողները հիշեցնում են, որ ավտոմեքենաներից շատերը Հայաստանից վերաարտահանվում են Ղազախստան, ինչը նույնպես ձեռնտու է Հայաստանին։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Որ վրացիների բաժինը պակասի. կսահմանվի՞ արդյոք նոր կարգ աջ ղեկով մեքենաների համար ՀՀ-ում

«Թող թույլ տան մեզ աշխատել մինչև 2020թ-ը կամ թույլ տան փոխել ղեկը Հայաստանում ներկրելուց անմիջապես հետո», — ասաց Սարգսյանը։

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Աշոտ Հակոբյանն էլ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պարզաբանեց, որ անցյալում ընդունած արգելքն անժամկետ է եղել և գործողության կոնկրետ ժամկետներ չի սահմանել։

«Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ը սահմանել են որպես պայմանական ժամկետ, որպեսզի ժամանակ տան քննարկել իրավիճակը և որոշեն, թե հետագայում ինչ անեն։ Այնուհետև օրինագծում շտկումներ են կատարել, ներկայացվել են կոնկրետ ժամկետներ», — ասաց Հակոբյանը։

Այսօր տրանսպորտի նախարարությունը պատրաստ չէ փոփոխություններ կատարել օրինագծում` հաշվի առնելով, որ 2020թ-ի հունվարի 1-ից արգելք է ներմուծվելու աջ ղեկով մեքենաների ներկրման վրա ԵԱՏՄ բոլոր երկրների համար։ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն, մինչև 2020-ը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը։

«Ստացվում է, որ եթե հիմա ինչ-որ նոր բան ձեռնարկենք, ապա ստիպված կլինենք չեղյալ հայտարարել ընդունված օրինագիծը։ Բայց դա նպատակահարմար չէ անել հանուն մի քանի ամսվա։ Օրենքն արդեն ընդունված է, մենք ինչ-որ փոփոխություն չենք նախատեսում», — բացատրեց նախարարը։

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք ապագայում ինչ-որ մեխանիզմներ կիրառվել իրավիճակը մեղմացնելու համար, Հակոբյանը նշեց, որ քննարկվել են տարբեր տարբերակներ, բայց տվյալ փուլում ոչ մի կոնկրետ միջոց չի առաջարկվել։

Նշենք, որ աջակողմյան ավտոմեքենաները հիմնականում ներկրվում են Ճապոնիայից։ Մեծամասնությունը C, E, A դասի Mercedes, BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշի ավտոմեքենաներ են։

Լրահոս
0