01:11 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը (27 սեպտեմբերի 2018): Գյումրի

Մեդալներ, պարգևներ, բարձրաստիճան հյուրեր. Հայ-ռուսական միացյալ զորախումբը 18 տարեկան է

© Photo : official site of the MoD of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
7220

Հայ-ռուսական համատեղ միջոցառումների ընթացքում բարձր արդյունքներ արձանագրած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

ԵՐԵՎԱՆ, 27 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը 18 տարեկան է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այսօր` սեպտեմբերի 27-ին, Գյումրու ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է միացյալ զորախմբի կազմավորման տարեդարձը:

Տարիներ շարունակ ՀՀ և ՌԴ զինված ուժերը համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստարաբաժանումների պատրաստվածությունը և անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով պարբերաբար անցկացվում են համատեղ զորավարժություններ, մարզումներ, դաշտային պարապմունքներ:

Միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ և հայ-ռուսական համատեղ միջոցառումների ընթացքում բարձր արդյունքներ արձանագրած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Ներկաներին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր:

 

Ըստ թեմայի

Բաքուն հույս ունի, որ հայ–ռուսական հարաբերությունները կվատանան. Փաշինյան
«Հայ-ռուսական հարաբերությունները նոր, աննախադեպ բարձր մակարդակի վրա են». Փաշինյան
Սարգսյան. «Հայ-ռուսական հարաբերություններում ես լարվածություն չեմ տեսնում և չեմ սպասում»
Վստահության կորուստը թանկ կնստի երկրի վրա. Քոչարյանը`հայ-ռուսական հարաբերությունների մասին
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ