00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գծատերերը սնանկանում են. Երևանը կանգնած է տրանսպորտից զրկվելու վտանգի առաջ

© Sputnik / Aram NersesyanМаршрутное такси
Маршрутное такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարոն Մարգարյանի օրոք մշակված երևանյան տրանսպորտային նոր ցանցի 800 000–անոց ծրագիրը մնացել է աշխատասեղանի դարակներում, նոր քաղաքապետը դեռ աշխատասենյակ չի մտել։ Երևանցին էլ օրեցօր կորցնում է ոչ միայն քաղաքակիրթ երթևեկելու, այլև ժամանակին տեղ հասնելու հույսը։ Sputnik Արմենիային փորձել է պարզել` ի՞նչ է սպասում Երևանին ու երևանցիներին։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Երևանի ավագանու ընտրություններում թեկնածուների ծրագրային հիմնական մեխը մայրաքաղաքի տրանսպորտի վառ ու լուսավոր ապագան էր։ Քարոզարշավն ավարտվեց, նոր քաղաքապետը դեռ չի ստանձնել լիազորությունները, տրանսպորտն էլ շարունակում է աշխատել այնպես, ինչպես կարողանում է։ Հետաքրքրական է, սակայն, որ երբ ավագանու թեկնածուները երևանցիներին խոստումներ էին շռայլում, նույն այդ օրերին երևանյան մի քանի թաղամասեր զրկվեցին փոխադրման հերթական միջոցից։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Տրանսպորտն ավելի վատն է միայն Սոմալիում. քաղաքապետի թեկնածուների դատարկ խոստումները

Մի քանի օրվա ընթացքում փակվեցին մինչև Քանաքեռ հասնող թիվ 62 և Էրեբունի, Կիլիկիա թաղամասերը սպասարկող թիվ 11 միկրոավտոբուսային երթուղիները։

«Այս տարվա ընթացքում միայն այդ 2 երթուղիներն են փակվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը` հավելելով, որ դրանց տերերը հրաժարվել են երթուղուց` ոչ արդյունավետ աշխատանքի պատճառաբանությամբ։

«Շատերի համար ևս ոչ արդյունավետ է, սնանկացման եզրին են, շատերն էլ դեռ շարունակում են աշխատել»,- ասաց Նավասարդյանը։

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ մյուսների վիճակն այսօր ևս օրհասական է, և պատճառը, ըստ նրա, տրանսպորտի ոչ արդյունավետ սակագինն է։

«Այդ մարդիկ ունեն 20-25 մեքենա, մեկը քանդում են, այդ մեքենան բաժանում են պահեստամասերի, տալիս մյուս մեքենաներին։ Դրանով մի կերպ յոլա են գնում։ Նոր մեքենաներ ձեռք բերելու, նոր պահեստամասեր ձեռք բերելու մասին խոսք չկա»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և երևանցիներին մնացած երթուղիներից էլ չզրկելու միակ ելքը Հրանտ Եղիազարյանը համարում է դեռևս անցյալ տարվանից քաղաքապետարանում մշակած տրանսպորտի ոլորտի բարեփոխման ծրագիրը։

«80-90 տոկոսով աշխատանքներն ավարտված էին։ Պետք չէ դա գցել մի կողմ, պետք է օգտագործել, ափսոս է։ Հաշվարկները նորմալ կատարված են, ամեն ինչ հաշվի է առնված»,- ասաց նա` հիշեցնելով, որ այդ ծրագրով ուղեվարձի գնի թանկացում նախատեսված չէ։

«Փոխադրումները կատարվելու են նույն 100 դրամով, մի ավտոբուսից մյուսը որոշակի ժամանակահատվածում ուղևորը երկրորդ անգամ այլևս չի վճարում։ Հաշվի է առնվում նաև խոցելի խմբերի վիճակը, որոնք պետք է զեղչված գներով ստանան իրենց էլեկտրոնային քարտերը։ Մի խոսքով, այնտեղ շատ մանրուքներ կան հաշվարկված»,- ասաց փոխադրողների միության նախագահը։

Ереванский трамвай - Sputnik Արմենիա
Երևանի տրանսպորտի պատմությունը շարունակություն է ուզում. «Գազել» տեսած երևանցու երազանքը

Հիշեցնենք, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի մշակման համար մայրաքաղաքի նախորդ իշխանությունը WYG միջազգային քոնսալթինգային ընկերությանը 800 հազար եվրո էր վճարել։ Այդ գումարի դիմաց մշակված նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում էր ներկայիս 2039 տրանսպորտային միջոցների փոխարեն քաղաքում ընդամենը 850 մեծ ու միջին չափի ավտոբուսներ ու 89 տրոլեյբուս շահագործել։ Իսկ որ ամենակարևորն է` այս ծրագրի իրագործմամբ, նախատեսված էր վերացնել նաև «գծատեր» հասկացությունը։

«Չի գործի «սա իմ գիծն է, իմ երթուղին է» սկզբունքը, այլ կլինեն 1-2 օպերատոր, որոնց համար բացարձակ նշանակություն չի ունենա, թե իր որ ավտոբուսը քանի ուղևոր տեղափոխեց, որովհետև արդյունքը լինելու է միասնական»,- ասաց Եղիազարյանը։

ՀՀ փոխադրողների միության նախագահն այս հարցի շուրջ Երևանի ապագա քաղաքապետ Հայկ Մարությանի տեսակետին ծանոթ է միայն քարոզարշավում հնչած հայտարարություններից։

Նշենք, որ Մարությանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը չէր հերքել, որ իրենց ծրագրում ներկայացված է նույն լուծումը, որ հաստատվել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք, որով նախատեսվում է նոր տրանսպորտային ցանց, միասնական տոմսային համակարգ:

Маршрутное такси - Sputnik Արմենիա
Երևանի վտանգավոր տրանսպորտը. ինչ ասես դուրս չի ցցվում «Գազելների» պատուհաններից

Նախկին քաղաքապետի թիմը խոստացել էր տրանսպորտային նոր ցանցը գործարկել 2019թ-ից։ Նոր քաղաքապետը ժամկետներ դեռ չի նշել։

Նշենք, որ նախագծի համաձայն` նոր ցանցում հանրային տրանսպորտն աշխատանքը սկսելու է առավոտյան 6։45-ին, ավարտելու` կեսգիշերին։ Ընդ որում, առավոտյան մինչև ժամը 8-ը տրանսպորտն աշխատելու է 10 րոպե հաճախականությամբ, 08։00-19։00` 5, 19։00-21։00` 10 և երեկոյան 21։00-00։00` 15 րոպե հաճախականությամբ։

Հասարակ քաղաքացուն, թերևս, քիչ է հետաքրքրում` Տարոն Մարգարյանի օրոք ծրագիրը կհաստատվի՞, թե՞ Հայկ Մարությանի թիմը նոր ծրագիր կառաջարկի։ Երևանցին ուզում է առանց նյարդայնանալու տեղափոխվել Ա կետից Բ կետ, շոգին ու ցրտին անհույս չսպասել կիսաքանդ երթուղայինին, որի մեջ թեկուզ կռացած, բայց տեղավորվելու տեղ կգտնի։ Հաշված օրեր են մնացել, որ Հայկ Մարությանը նստի Երևանի քաղաքսպետի աթոռին։ Իսկ մինչ այդ երևանցուն մնում է համբերությամբ զինվել ու սպասել, թե ինչ արագությամբ կլուծվի անլուծելի թվացող այս խնդիրը։

Լրահոս
0