22:51 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
28620

Ամբողջ աշխարհը խոսում է Ազնավուրի մասին։ Վշտակցում են հասարակական, քաղաքական և մշակութային գործիչները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարազատներին և երկրպագուներին և նշել, որ նա Հայաստանի և Ֆրանսիայի փառահեղ մշակույթների հոգին ու ձայնն էր։ ՌԴ կառավարության ղեկավարն այս մասին գրել է Facebook-ի իր էջում։

Նշենք, որ աշխարհահռչակ երգիչը մահացավ այսօր 94 տարեկանում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

«Կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը` հանրահայտ կատարողների մեկը, որն ամբողջ աշխարհի համար Հայաստանի և Ֆրանսիայի փառահեղ մշակույթների հոգին ու ձայնն էր։ Նա երկար տարիներ լեփ-լեցուն դահլիճներ էր հավաքում մեր երկրում։ Խորապես ցավակցում եմ երգչի հարազատներին, ինչպես նաև նրա բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում` նաև Ռուսաստանում», — գրել է Մեդվեդևը։

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

Ըստ թեմայի

Ամեն ինչի ձեռք էր մեկնում. Շառլ Ազնավուրի ամենահայտնի երգերը
«Օ՜, Հայաստան, Ազնավուր, կարող եք մտնել առանց խոչընդոտի». նախարարը դրվագ պատմեց իր կյանքից
Պիտի ապրենք առանց Ազնավուրի, որն ամբողջ կյանքում բացատրում էր` ինչ է նշանակում հայ լինել
Հայաստանում սգո օր կհայտարարվի. Նիկոլ Փաշինյան
Մաեստրոն սովորեցրել է բոլորիս մարդասիրություն, հայրենասիրություն և արդարություն. Մարության
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է արել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
Ազնավուրը սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը. Արա Բաբլոյան
Մեզ համար Ազնավուրը միշտ բեմում կլինի. Ֆրանսուա Օլանդը ցավակցական գրառում է հրապարակել
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արձագանքեց Շառլ Ազնավուրի մահվան լուրին
Լաքոտը հուզիչ գրառում է արել Ազնավուրի մահվան մասին
Քեզ համար, Շառլ. հայերը երբեք չեն մոռանա Ազնավուրին. լուսանկարներ
թեգերը:
Շառլ Ազնավուր, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ