00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանոյի գրածներն են կարդացել, Հախվերդյանին են տեսել. կրակոցների և ծաղիկների մեջ ապրող Կոթին

© Sputnik / Aram NersesyanШкольники села Коти, Тавуш
Школьники села Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղի բնակիչները սովորել են ապրել կրակոցների տակ, բայց այլևս չեն ուզում դիմանալ կարիքին։ Նրանք ուզում են զգալ, որ պետությունն իրենց մասին հոգ է տանում։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Կոթի գյուղ մտնելիս հյուրերին դիմավորում է բարձր սյան վրա «թառած» բազեն, որի վրա գրված է «Կոթի»։

© Sputnik / Aram NersesyanԿոթի
Въезд в село Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Կոթի

Այստեղ գրեթե յուրաքանչյուր քայլի կարելի է ծաղիկներ տեսնել` բոլոր տեսակների և գույների։ Եթե հստակ չիմանաս, թե ուր ես եկել, ապա կթվա` հայտնվել ես մի խաղաղ գյուղում, որտեղ ոչինչ տեղի չի ունենում։ Իրականում գրեթե ամեն գիշեր այստեղ կրակոցներ են հնչում. 38 կմ երկայնքով գյուղը գնդակոծում է ադրբեջանական ԶՈՒ-ն։

© Sputnik / Aram NersesyanԿոթի
Обстрелянное окно дома в селе Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Կոթի

Հենց այստեղ ես իրականում սկսում հասկանալ «գեղամեջ» բառի, ավելի ճիշտ` երևույթի իմաստը։

40-80 տարեկան տղամարդիկ նստած են հատուկ հարմարեցված շինությունում և «բլոտ» են խաղում։ Sputnik Արմենիայի նկարահանող խմբին նկատելով` տղամարդիկ մի կողմ են դնում խաղաթղթերն ու ծխախոտի տուփը, որի վրա գրանցում են խաղի հաշիվը, և հրավիրում են սեղանի մոտ նստել։ Հետաքրքրությամբ հարցնում են` ով ենք մենք, ինչու ենք եկել։

© Sputnik / Aram NersesyanԿոթի
Жители села Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Կոթի

Մեկը մյուսին ընդհատելով` պատմում են, որ գյուղում ճանապարհները վատն են, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, գազ կա, բայց տներում անցկացնել չեն կարող. շատ թանկ է, սուբսիդավորում էլ չկա։ Բացի այդ, գյուղապետը «ճարպիկ չէ». ամեն ինչի մասին տեղեկացնում է մարզպետարանին, բայց դրանից այն կողմ գործը տեղից չի շարժվում։

Եղանակն էլ այս տարի այն չէր. կարկուտը ամբողջ ցորենը ծեծել է, իսկ գյուղատնտեսության նախարարությունը, թեև խոստացել էր 60 հազար դրամի չափով փոխհատուցում տրամադրել, բայց դեռ չի շտապում կատարել խոստումը։ Վարելահողերի մի մասն էլ ադրբեջանական զինված ուժերի հասանելիության գոտում է, այնպես որ դրանք պարզապես հնարավոր չէ մշակել։

«Նախարարը եկավ, խոստացավ փոխհատուցում տրամադրել միայն աշնանացանից հետո։ Սակայն մենք սերմեր չունենք։ Խոստանում են դեկտեմբերին, բայց չէ՞ որ ցանքի ժամանակն ավարտվում է։ Չգիտեն` ինչ են անում։ Նիկոլն էլ խոստացել էր, սակայն չեկավ», — պատմում են նրանք։

© Sputnik / Aram NersesyanԿոթի
Обстрелянный дом в селе Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Կոթի

Դժգոհելու պատճառները բազմաթիվ են։ Գյուղացիների համար ամենակարևորն անվտանգությունն է, բայց խաղաղության հույսն այստեղ արդեն կորցրել են։ Մի քանի սերունդ հասցրել է մեծանալ գնդակոծությունների տակ, և քչերն են հավատում, որ մի օր գյուղի դիմաց գտնվող սարից կդադարեն կրակել։ Տեղի բնակիչներն այնքան են ընտելացել կրակոցներին, որ ինքնաձիգը լուրջ զենքի տեղ չեն դնում։ Իսկ եթե հանկարծ ինչ-որ գիշեր խաղաղ է անցնում, նրանք սկսում են անհանգստանալ. գուցե թշնամին ավելի վատ բան է մտածել։

Դպրոցում հավաքարար աշխատող Ալիսան պատմում է, որ երեխաները սպառազինության տեսակները զանազանում են ձայնից։

«Ինչ ասես, որ չենք տեսել` ԴՇԿ, «Սև նետ», իսկ 90-ականներին նաև «Գրադ»։ Ասում են` նոր տեսակ կա, կանգնած ես քեզ համար, հետո ընկնում ես, և վերջ։ Մենք այստեղ կարծես ափի մեջ լինենք իրենց դիրքերից, — ասում է ու ծիծաղում։ —Մի՛ վախեցիր։ Տես` ես ինչ քաջ եմ, երբեք չեմ վախեցել»։

Գյուղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը նույնքան լավատես չէ, որքան Ալիսան։ Ասում է` համակարգային փոփոխություններ են պետք կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Սահմանամերձ գյուղերի ուսուցիչները, բժիշկներն ու մյուս մասնագետները պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Գյուղացիները պետք է սուբսիդավորում ստանան, իսկ օգնություն ստանալու ծրագրերին մասնակցելու շեմը պետք է իջեցվի։ Միայն այդպես կարելի է պահել բնակչությանը, համոզված է նա։

© Sputnik / Aram NersesyanՄուշեղ Սիրադեղյան
Директор сельской школы Коти Мушег Сирадегян - Sputnik Արմենիա
Մուշեղ Սիրադեղյան

«Մարդը, որն ամեն գիշեր ստիպված է պատասխանել վախվորած երեխայի հարցերին, չպետք է սոցիալական խնդիրների բեռան տակ ճկված լինի։ Առանց այդ էլ նա մտածելու շատ պատճառներ ունի։ Գյուղացիները հոգատարություն են ուզում», — ասում է նա, և ձայնի մեջ տխուր ելևէջներ են նշմարվում։

Սիրադեղյանը դպրոցը գլխավորում է 1995 թվականից, և նա շատ անգամներ է տեսել այն երեխաներին, որոնք գիշերն անցկացրել են կրակոցների տակ։ Ասում է` աչքերի լույսը խամրում է, չեն ուզում սովորել։ Ոմանք գերադասում են ծնողների հետ մնալ նրանց ինչ-որ կերպ պաշտպանելու համար։ Մյուսները դպրոցն ավարտելուց անմիջապես հետո հեռանում են գյուղից և հետագայում փորձում են ծնողներին իրենց մոտ տանել։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան
Житель села Коти Тигран  - Sputnik Արմենիա
Տիգրան

Տիգրանը, որն այդ պահին դպրոցի բակում գնդակ է խաղում, դեռ չի որոշել, թե ինչ է անելու ապագայում, սակայն այժմ միայն մի բանի մասին է երազում` ֆուտբոլիստ պիտի դառնա։ Բավական է` Մեսսիի և Մխիթարյանի անունները լսի, դեմքին ժպիտ է հայտնվում, և նա ցուցադրում է Հենոյի հայտնի «կարիճի հարվածը»։

«Հավաքականում կխաղամ և Հենոյին կհանդիպեմ։ Առանց ֆուտբոլի կյանք չունեմ», — ասում է նա և շարունակում ֆուտբոլ խաղալ մեր լուսանկարչի հետ։

Գյուղի երեխաները, ընդհանուր առմամբ, համոզված են, որ մի օր անպայման հաջողության են հասնելու։ Նրանք Ռուբեն Հախվերդյանին են տեսել, քանի որ նրա եղբայրը` Հովհաննեսը, դեռ Կոթիում է ապրում։ Իսկ գյուղապետարանի մոտ կանգնած է ծաղիկների մեջ կորած մարշալ Բաղրամյանի կիսանդրին, որը, ինչպես պնդում են Կոթիի բնակիչները, Բարամանյան էր, սակայն հետո չգիտես որտեղից նրա ազգանունի մեջ «ղ» տառը հայտնվեց։

Նրանք նաև Վանո Սիրադեղյան են կարդացել, ասում են, որ որպես քաղաքական գործիչ նա հակասական կերպար է, բայց գրել կարողանում է։ Համոզված են` գրել է նա նաև Կոթիի մասին. չէր կարող չգրել մի գյուղի մասին, որը միշտ ծաղկում ու ոգեշնչում էր։

Լրահոս
0