00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան բերվող «դանդաղ գործարկման ռումբերը». աջ ղեկով մեքենաներ ներկրողները սպառնում են

© Sputnik / Aram NersesyanАвтопробег против запрета на праворульные автомобили в Армении
Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրողները պատրաստ են մոտ ապագայում ծայրահեղ միջոցների դիմել, քանի որ խնդրի լուծման վերաբերյալ հստակ պատասխան չեն ստացել տրանսպորտի նախարարությունից ։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկրողներին առաջարկել է մշակել մեխանիզմ, որը չի հակասի աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելող օրենքին։ Բայց ներկրողներն այդ պահանջն անիրական են համարում և կարծում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը կլինի հայ–վրացական սահմանի արգելափակումը։  Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ավտո գարանտ» ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Նշենք, որ առաջարկն ավելի վաղ հնչեցրել էր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը որոշ ներկրողների հետ հանդիպման ժամանակ։ Այդ դեպքում նա պատրաստ է մշակված դրույթները ներկայացնել Հայաստանի կառավարության ուսումնասիրմանը։

«Գրեթե փակուղային առաջարկ է, քանի որ նման օրենքի դեպքում մենք չենք կարող ավտոմեքենաներ ներկրել Հայաստան` աջ ղեկը հետագայում մեր վարպետների մոտ փոխելու պայմանով», – ասաց Սարգսյանը։

Հիմա ներկրողները ստիպված են ղեկը փոխել Վրաստանում, նույնիսկ այն վարպետների մոտ, որոնք արտոնագիր չունեն։ Վարպետները հիմնականում ադրբեջանցիներ ու հայեր են, բայց հայերի մոտ գրանցվելը դժվար է, որովհետև ավելի որակյալ աշխատանք են անում, և նրանց մոտ հսկայական հերթեր են լինում։ Ներկրողի խոսքով` երբեմն ստիպված են լինում 4 ամիս սպասել։

Представитель инициативы Правый руль Артур Хачатурян и активист Ара Хачатрян на акции перед зданием Минтранса Армении (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Իշխանությունը մեզ խաբեց». «Ղեկը աջ» նախաձեռնությունը սպառնում է կաթվածահար անել Երևանը

Փորձագետներից շատերն ընդգծում են, որ ղեկը մասնավոր արհեստանոցներում և արտոնագիր չունեցող վարպետների մոտ փոխելը վտանգավոր է. այդպիսի ավտոմեքենաները շահագործման ժամանակ դանդաղ գործարկման ռումբեր են դառնում, բայց շատերը ստիպված են գնում այդ քայլին, քանի որ Ճապոնիայից բերվող ավտոմեքենաները, ի տարբերություն Եվրոպայից և ԱՄՆ–ից բերվածների, անհամեմատ մատչելի են։

Ներկրողները բողոքում են նաև աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների մասին օրենքում կատարված «գաղտնի» փոփոխություններից։ Հունվարին քննարկվում էր, որ այն ժամանակավոր է լինելու` մինչև հոկտեմբերի 1-ը, բայց ԱԺ–ն մարտին ընդունեց օրենքի փոփոխությունները` չեղարկելով սահմանված ժամկետները, և արգելքն անժամկետ դարձավ։ Աջ ղեկով ավտոմեքենաներն արգելող օրենքը ուժի մեջ մտավ ապրիլի 1-ին։

«Միակ ելքն այն է, որ մեքենաները թողնենք հայ–վրացական սահմանի տարանցման գոտում, որովհետև Վրաստանում 90 օրից ավելի չեն կարող մնալ, և հնարավոր չէ նաև մեքենաները հետ ուղարկել Ճապոնիա», – ասաց Սարգսյանը։

Տարանցիկ համարներով ավտոմեքենաներն հարևան երկրում կարող են մնալ ընդամենը 60 օր, նշված ժամկետի ավարտից հետո հայ վարորդները պետք է օրական 5 լարի տուգանք վճարեն (մոտ 1000 դրամ), և այդ դեպքում մեքենան կարող է Վրաստանի տարածքում մնալ ևս 30 օր։

Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Համբերության բաժակը լցվեց. աջ ղեկով մեքենա ներկրողները խոստանում են ծայրահեղ քայլի դիմել

Այսօր տրանսպորտի նախարարությունը պատրաստ չէ փոփոխություններ կատարել օրինագծում` հաշվի առնելով, որ 2020թ-ի հունվարի 1-ից արգելք է ներմուծվելու աջ ղեկով մեքենաների ներկրման վրա ԵԱՏՄ բոլոր երկրների համար։ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն, մինչև 2020-ը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը։

Նշենք, որ Ճապոնիայից Հայաստան բերվող ավտոմեքենաների մեծ մասը C, E, A դասի Mercedes–ներ են կամ BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշի ավտոմեքենաներ։

Լրահոս
0