00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տարեք ինձ դեպի արև». երևանցիները հրաժեշտ տվեցին մեծն Ազնավուրին

© Sputnik / Asatur YesayantsЦеремония прощания с Шарлем Азнавуром (5 октября 2018). Ереван
Церемония прощания с Шарлем Азнавуром (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանցիները, չկարողանալով զսպել արցունքները, կիզիչ արևի տակ հետևեցին մեծագույն արտիստի հրաժեշտի արարողությանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, կիզիչ արևի տակ բազմաթիվ երևանցիներ էին հավաքվել և էկրանի դիմաց կանգնած հետևում էին լեգենդար շանսոնյեի հրաժեշտի ազգային արարողությանը։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ազնավուրի հրապարակ
Люди на площади Азнавура следят за прямым эфиром церемонии прощания с Шарлем Азнавуром в Париже (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Երևանի ազնավուրի հրապարակ

Տատիկների, պապիկների, տղամարդկանց, կանանց և երեխաների աչքերից արցունքներ հորդացին, երբ հնչեց «Դլե յամանը» և «Հաշմանդամների տան» բակ բերեցին ֆրանսիական դրոշով ծածկված դագաղն ու հայկական եռագույնով ծաղկեպսակը։ Մեծահասակ կանայք այնպես էին լալիս, կարծես հրաժեշտ էին տալիս ընտանիքի անդամին, տղամարդիկ փորձում էին ծածկել դեմքերը` հազիվ զսպելով արցունքները։

© Youtube\Bill BondՇառլ Ազնավուրի հրաժեշտի արարողություն
Церемония прощания с Шарлем Азнавуром во Франции - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողություն

Երևանցիներին տպավորեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը։ Ազնավուրի հայրենակիցները հոգոցներով և տխուր ժպիտներով էին լսում Ֆրանսիայի առաջնորդին, որն ասում էր. «Նա նաև մեզ էր ապրեցնում՝ ամոքելով մեր հույզերն ու զգացմունքները: Տասնյակ տարիներ նա մեր կյանքը քաղցրացնում էր, պակասեցնում մեր արցունքները, ավելացնում երջանկությունը»։

Ֆրանսիայում անցկացված արարողությանը ներկա էր Հայաստանի ղեկավարությունը, իսկ Երևանում` Ազնավուրի հրապարակում, նրան հրաժեշտ էին տալիս ֆրանսիական պետության ներկայացուցիչները։

«Նա մարմնավորում էր հայ-ֆրանսիական բարեկամությունն իր խորությամբ և բազմազանությամբ։ Նա մեծ հայ էր ու ֆրանսիացի։ Ֆրանսերենի դեսպանն էր ամբողջ աշխարհում։ Երկու երկրներն էլ հպարտ են այդպիսի զավակի համար», — Sputnik Արմենիայի հետ զրույցում տխրությամբ ասաց Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։

© Sputnik / Asatur YesayantsՋոնաթան Լաթոտ
Ջոնաթան Լաթոտ - Sputnik Արմենիա
1/3
Ջոնաթան Լաթոտ
© Sputnik / Asatur YesayantsԱզնավուրի հրապարակ
Ազնավուրի հրապարակ - Sputnik Արմենիա
2/3
Ազնավուրի հրապարակ
© Sputnik / Asatur YesayantsԱզնավուրի հրապարակ
Ազնավուրի հրապարակ - Sputnik Արմենիա
3/3
Ազնավուրի հրապարակ
1/3
Ջոնաթան Լաթոտ
2/3
Ազնավուրի հրապարակ
3/3
Ազնավուրի հրապարակ

Ազնավուրն իրավացի էր, երբ ասում էր, որ 100% հայ է և 100% ֆրանսիացի, համոզված է դեսպանը։ Դիվանագետը կարծում է, որ նրա մահը մեծ կորուստ է երկու ժողովուրդների համար։

«Ինձ շատ էին հարցնում, թե Ազնավուրի որ երգն եմ ավելի շատ սիրում։ Ես այսօր գիտակցեցի` հենց այն, որի ուղեկցությամբ նրան այսօր վերջին ճանապարհը դրեցին` «Emmenez-moi» (Տարեք ինձ)», — ընդգծեց Լաքոտը։

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը նշեց, որ Ազնավուրի մասին առաջին անգամ լսել է, երբ դեռ շատ փոքր է եղել, և ֆրանսերեն չհասկանալով` անգիր է արել նրա երգերի բառերը։ Ավելի ուշ` արդեն 12 տարեկանում, նրան հաջողվել է սեղմել մեծն շանսոնյեի ձեռքը, սակայն այնքան հուզված է եղել, որ չի հիշում, թե ինչի մասին է խոսել նրա հետ։

«Նրա երգերը թափանցում են սրտի խորքերն ու հետք թողնում այնտեղ։ Հայերի մոտ նա հետաքրքրություն էր ծնում Ֆրանսիայի, այդ երկրի լեզվի և մշակույթի նկատմամբ, իսկ ֆրանսիացիների մոտ` հայերենի և հայ մշակույթի։ Նա մեծ մարդ է, որին պետք է երախտապարտ լինեն երկու ժողովուրդները ամուր կապերի և նման հարուստ մշակութային ժառանգության համար», — նշեց փոխնախարարը։

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։ Նա մահացել է թոքերի այտուցից։

Լրահոս
0