21:23 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը

Ֆրանսիայի նախագահը կրկին հայերեն գրառում է արել Շառլ Ազնավուրի ու հայերի մասին

© REUTERS /
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
370230

Էմանուել Մակրոնը հայերեն երկու գրառում է արել իր միկրոբլոգում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրի միջոցով այսօր առիթ է հանդիսանում հիշեցնելու այն ինչ, որպես ազգ, մենք պարտավոր ենք բոլոր Հայերին, ովքեր, փախչելով իրենց հայրենիքից, եկել են մեծացնելու մեր հայրենիքը։ Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

​«Շառլ Ազնավուրը եղել է Հայաստանի որդին, դեսպանը, բարեկամը։ Նա, ով գիտեր Պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, ում ցանկացել էին լռեցնել»,- հաջորդ գրառման մեջ նշել է Մակրոնը։

​Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահից հետո արդեն երկրորդ անգամ է հայերեն գրում Twitter-ի իր միկրոբոլոգում։ Հոկտեմբերի 2-ին նա գրել էր, որ Ազնավուրին հրավիրել էր միանալ Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Այսօր Փարիզում կայացավ նրա հրաժեշտի արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Նա խոստացել էր ապրել 100 տարի». Մակրոնը հրաժեշտ տվեց Ազնավուրին

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ. Փաշինյանի ելույթը Ազնավուրի հրաժեշտի արարողությանը

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

Ըստ թեմայի

«Դլե յամանը» հնչեց Ազնավուրի համար. դուդուկի ձայնը տարածվեց Փարիզում. տեսանյութ
«Մայրս պարել է Շառլի հետ». Զուրաբիշվիլին պատմել է «անհայտ» Ազնավուրի մասին
«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողը հուզիչ հոդված է գրել Ազնավուրի մասին
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրն Արցախում սգո օր կհայտարարվի
Սովորական մարդը լեգենդից. «Ռուբլյովկա՛»... Ազնավուրը «կորպորատիվների» չի գնում
Ազնավուրը չի մահացել, նա ապրում է իր երգերում. Սգո մատյանում գրառումներ կատարվեցին
Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»
Էյֆելյան աշտարակը ոսկեգույն են «ներկել» Ազնավուրի պատվին. տեսանյութ
«Ավրորան» Ազնավուրի անվան նոր կրթաթոշակ կտրամադրի ուսանողներին
թեգերը:
Շառլ Ազնավուր

Գլխավոր թեմաներ