00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստան տանող էժան ճանապարհը կամ արժե՞ վստահել տեղացի վարորդներին

© Sputnik / Laura SarkisianПроцесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանցիների համար Ռուսաստանն ամենապահանջված ուղղություններից է։ Ինքնաթիռով ճանապարհորդելը թանկ հաճույք է, և շատերն ընտրում են ուղևորության այլընտրանքային տարբերակը` ավտոմեքենաներն ու ավտոբուսները։ Մնում է պարզել` անվտանգ է այդ ընտրությունը, թե ոչ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանից Ռուսաստան տանող ցամաքային ճանապարհն անցնում է Վրաստանով, ընդ որում` վարորդները ստիպված են հաղթահարել հարևան երկրի` ոչ միայն բեռնատարներով հագեցած մայրուղիները, այլև Կազբեկ լեռը։ Նա, ով գոնե մեկ անգամ անցել է այդ ճանապարհով, դժվար թե մոռանա այն։

Али - водитель автобуса - Sputnik Արմենիա
Հայկական վարորդական իրավունք ունեցողներին թույլ կտան աշխատել Ռուսաստանում

Խոր կիրճի եզրով անցնող ճանապարհը, անկեղծ ասենք, թույլ նյարդեր ունեցողների համար չէ։ Գումարեք դրան ոչ բարենպաստ եղանակը, որովհետև անձրևը, ձյունը կամ մառախուղն այստեղ սովորական երևույթներ են։ Ընդ որում` երթևեկությունն այդ ճանապարհով չի դադարում նույնիսկ գիշերը։

Թվում էր, թե այդ բարդ պայմաններում ուղևորներ պիտի տեղափոխեին միայն բարձրակարգ մասնագետները բացառապես վստահելի մեքենաներով, որոնք ամեն ուղերթից առաջ պիտի մանրակրկիտ տեխզննում անցնեին, քանի որ խոսքը մարդկանց կյանքի մասին է… Այնինչ իրականությունը բոլորովին այլ է։

«Թանգարանային նմուշ»

60 տարեկան Ռազմիկը որոշել էր այս տարի որդու հետ այցելել Կրասնոդարում բնակվող բարեկամներին։ Նա ծնունդով Գյումրիից է, որտեղ չվերթեր էր իրականացնում «Պոբեդա» լոուքոստերը, սակայն այս տարի փոքր բյուջետային չվերթերը փակվել են։ Երկու ուղղությամբ տոմսի համար Ռազմիկը ստիպված կլիներ վճարել մոտ 320 դոլար, իսկ մեքենայով կարելի էր նույն ճանապարհն անցնել 100 դոլարով։ Եթե ինքնաթիռով կարելի է Գյումրուց Կրասնոդար հասնել մոտ մեկ ժամում, ապա մեքենայով ուղևորությունը մոտ մեկ օր է տևում։ Այդուհանդերձ, Հայաստանի բնակիչների մեծ մասը հենց այդ տարբերակն է ընտրում։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում վարորդական իրավունքի վկայականի համար բալային համակարգ կկիրառվի

Ռազմիկն ասում է, որ բարեհաջող հասել են Ռուսաստան, բայց հետդարձի ճանապարհը, ավելի ճիշտ` մեքենան, որով վերադարձել են, դժվար թե երբևէ մոռանա։

«Mercedes Vito մակնիշ մինիվեն էր, բացարձակապես անհույս վիճակում։ Մեքենան մեխանիկական փոխանցման տուփով էր, սակայն կցորդիչ ոտնակը ներս էր ընկած։ Բայց ամենասարսափելին դա չէր։ Մեքենան լուսավորության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ։ Դիմացի լուսարձակներից միայն մեկն էր վառվում։ Մեքենայի արգելակման ազդանշանները պարզապես չէին աշխատում», — հիշում է Ռազմիկը։

Հետևից եկող վարորդները ստիպված էին գուշակել վարորդի գործողությունները։ Ընդ որում` գիշերը, մառախլապատ, մեծ բեռնատարներով հագեցած ճանապարհին։ Ռազմիկը խոստովանում է, որ անընդհատ վախեցել են վթարից։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Քանի որ մեքենայի վառարանը չի աշխատել, մեր զրուցակիցն ու մեքենայի մյուս ուղևորներն ամբողջ գիշեր ստիպված են եղել ներսից մաքրել ճաքճքած դիմապակին։

Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Հայաստան բերվող «դանդաղ գործարկման ռումբերը». աջ ղեկով մեքենաներ ներկրողները սպառնում են

«Լեռնաշղթայի հատվածում շատ ցուրտ էր, կայծակ, տեղատարափ անձրև։ Մեքենայի մեջ ամեն տեղից փչում էր, դիմապակին անընդհատ քրտնում էր։ Ընտրություն չկար, պետք է օգնեինք վարորդին, որպեսզի ողջ-առողջ տեղ հասնեինք», — պատմում է նա։

Մինչ մեքենան իր հերթին է սպասել ռուս-վրացական սահմանին, Ռազմիկն ու որդին դուրս են եկել մեքենայից, որոշել են մեկ այլ տրանսպորտային միջոց գտնել, որով հնարավոր կլիներ առանց սթրեսի հասնել հայրենիք, բայց ոչինչ չեն գտել ու ստիպված են եղել նույն մեքենայով շարունակել ճանապարհը։

Տղամարդը իսկական հրաշք է համարում այն, որ բարեհաջող տեղ են հասել։

«Երբ տեղ հասանք, չդիմացա ու վարորդին ասացի` վերջ, ախպեր, կարող ես լվալ մեքենադ, թանգարան հանձնել ու վրան գրել. «Ռուսաստանից Հայաստան է հասել»։ Չեք պատկերացնի` որքան զարմացա, երբ երիտասարդը հանգիստ ասաց. «Չէ, հոպար, վաղն առավոտ պիտի ուղևորներին հետ տանեմ էդ մեքենայով»։ Պարզվեց` իր մեքենան չէ, ինչ-որ մեկն է տվել նրան», — պատմում է մեր զրուցակիցը։

Ռազմիկը փորձում է հասկանալ վարորդին, որն ամեն գնով ուզում է ընտանիք պահել, բայց ոչ մի կերպ չի կարողանում արդարացնել, որովհետև նա ռիսկի է ենթարկում ոչ միայն սեփական, այլև ուրիշների կյանքը։

Վարորդը վարպետ է, բայց վստահություն չի ներշնչում

Մտավախություններ են ծնում ոչ միայն մեքենաները, այլև հենց վարորդները։

Երիտասարդ Դավիթը, որը նույնպես Գյումրիից է, գրեթե ամեն տարի Անապա է գնում մեքենայով։

Один из частных автобусных парков Еревана - Sputnik Արմենիա
«Տրանսպորտային մաֆիան» իրականում, կամ ինչու են Երևանի երթուղայինները քանդվում

Նա համոզվել է, որ ոչ բոլոր վարորդներն են հարկ եղած պատասխանատվությամբ մոտենում իրենց աշխատանքին։

«Ես վատ չեմ վարում, բայց եթե անգամ արագ ես կողմնորոշվում ու մեծ փորձ ունես, դեռ չի նշանակում, որ բարդագույն մայրուղիներում կարող ես մի ձեռքով արևածաղկի սերմ մաքրել, իսկ մյուսով հաղորդագրություններ գրել», — ասում է Դավիթը։

Նա արևածաղկի սերմերի օրինակը հենց այնպես չբերեց, որովհետև վարորդները հաճախ են «չրթում» ճանապարհին, ասում են` օգնում է արթուն մնալ։

«Ասենք` իրոք այդպես է, բայց ղեկին նստած sms գրե՞լ։ Ախր դա շատ է շեղում ուշադրությունը», — զարմանում է Դավիթը։

Spunik Արմենիայի զրուցակիցը մի դեպք է հիշում, երբ ուղևորներ տեղափոխող ավտոմեքենայի վարորդը Վրաստանի մայրուղիներից մեկում իսկական մրցավազք է կազմակերպել` վախեցնելով ուղևորներին։

«Իսկ մի անգամ, երբ արդեն Հայաստանի տարածքում էինք ու սարսափելի հոգնած, հավելյալ 400 կիլոմետր անցանք, որովհետև մեր վարորդին պետք էր ինչ-որ մեկին գումար փոխանցել։ Մենք`հայերս, նման դեպքերում սովորաբար նկատողություններ չենք անում, բայց իզուր», —ասում է մեր զրուցակիցը։

Այս թեմայով խոսեցինք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանին հետ։

Խոսելով Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումների մասին` Մելքոնյանը նշեց, որ գոյություն ունեն կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներ։

«Կանոնավոր փոխադրում իրականացնող ընկերություններն ընտրվել են մրցույթի արդյունքում և ունեն Տրանսպորտի նախարարության թույլտվությունը։ Ինչ վերաբերում է ոչ կանոնավորներին, ապա հունիսից ամեն ուղերթի համար առանձին արտոնագիր է տրվում», — պարզաբանեց նա։

Պաշտոնյան խոստովանեց, որ այդ ոլորտի հսկողության հետ կապված որոշ բարդություններ կան։

Такси - Sputnik Արմենիա
Հիփոթեքը մատչելի է դարձել, տաքսիստներին ազատել են հարկերից. ի՞նչ կլինի գնի և որակի հետ

«Հիմա ոլորտը հսկում է տրանսպորտային տեսչությունը, բայց հետագայում այդ գործառույթը փոխանցվելու է այլ կառույցի։ Բանն այն է, որ մեզ մոտ հիմա անցումային շրջան է. տրանսպորտային տեսչությունը լուծարվում է ու նոր միասնական գերատեսչական մարմին է ձևավորվում», — ասաց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է վարորդների պահվածքին, ապա, նրա կարծիքով, շատ դժվար է անմիջական հսկողություն իրականացնել։

Թույլ ենք տալիս չհամաձայնել Տրանսպորտի նախարարության ներկայացուցչի հետ, քանի որ բազում ստուգված սխեմաներ կան, որոնք թույլ են տալիս գրագետ կազմակերպել ուղևորափոխադրումները։

Այս ամենից մի բան է պարզ` պետությունը դեռ չի կարողանում լիովին կարգավորել այս ոլորտը, և ուղևորները ստիպված են ամեն անգամ ռիսկի ու փորձությունների գնով հատել Ռուսաստան տանող բարդ ճանապարհը։

Լրահոս
0