21:18 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Շառլ Ազնավուր

Գյումրին սգում է Ազնավուրի մահը, կամ ինչպես Շառլը «հանվեց» ժողովրդի առաջ

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Շառլ Ազնավուր (113)
35140

Գյումրեցիներն առանձնահատուկ երախտիքով ու հուզմունքով են լրացնում սգո մատյանը։ Շառլ Ազնավուրին ուղղված գրառումների հեղինակները տարիք ու պաշտոն չեն հարցնում, գրում է և՛ դպրոցականը, և՛ պաշտոնյան, և՛ տնային տնտեսուհին, և՛ արվեստագետը...

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրու քաղաքապետարանի մուտքում տեղադրված է Շառլ Ազնավուրի նկարը, դիմացը` թարմ ծաղիկներ, իսկ սեղանին` սգո մատյան. գյումրեցիներն անցած օրերի ընթացքում և այսօր իրենց հուզմունք ու երախտագիտությունը հանձնում են թղթին ՝ սգալով մեծ հայրենասերի մահը:

Այն, ինչ Շառլ Ազնավուրն արեց գյումրեցիների համար 1988 թվականի երկրաշարժից հետո, անմոռանալի է: Սպիտակի երկրաշարժի մասին լսելուն պես Ազնավուրը դադարեցրեց իր համերգային շրջագայությունը և շտապեց Հայաստան: Նրա այցն աղետի գոտի ավելին էր, քան աշխարհին այդ արհավիրքի մասին ներկայացնելը. դա հույս ու հավատ էր գյումրեցիների համար:

Չնայած վշտին, այդ օրերին շատերը շտապեցին Գյումրու Սուրբ Յոթվերքի բակ` տեսնելու ու լսելու այն հային, որն ավելի ուշ պիտի գրեր «Քեզ համար, Հայաստան» երգը, և որի կատարման համար պիտի համախմբվեին աշխարհում հայտնի 90 երգիչներ: Երգը օգնության ու կարեկցանքի կոչ դարձավ ու շատ երկրներ շտապեցին օգնել աղետյալ բնակիչներին: Եվ սա ամենը չէ։ Ստեղծվեց նաև «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ֆինանսական միջոցներն ուղղվում էին աղետի գոտու վերականգնմանը:

«Ամբողջ Գյումրին սգում է հայ ազգի մեծագույն զավակի կորուստը: Աշխարհահռչակ շանսոնյե. Դարի մեծ մարդ։ Դուք միշտ մնալու եք գյումրեցիների հիշողություններում Ձեր արվեստով և կատարած աշխատանքներով…»: Սա սգո մատյանի առաջին գրառումն է, որն արել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մատյանում գրառումները շատ են` դպրոցականից մինչև պաշտոնյա, տնային տնտեսուհուց մինչև արվեստագետ:

Журнал скорби в мэрии Гюмри
© Sputnik / Armenuhu Mkhoyan
Սգո մատյան

«Դուք հավերժ մեր սրտերում եք»,- գրել է բազմազավակ մայր Իրինան, իսկ թոշակառու Սվետլանա Ենգոյանը ավելացրել է. «Մեծագույն մարդու՝ Շառլ Ազնավուրի զարմանահրաշ արվեստը, աստվածատուր տաղանդը մի հրաշք գանձարան է,որ պետք հարատևի դարեդար»:

Գրառումներից ամենահուզիչը 11-ամյա Լուսինե Սարգսյանինն է. «Հուզվում եմ, երբ երգում եմ նրա երգացանկից: Հպարտ եմ, պարտավորվում եմ նմանվել մեծ երգչին և լինել Մեծ հայ»:

  • Գյումրեցիները սգում են Ազնավուրի մահը
    Գյումրեցիները սգում են Ազնավուրի մահը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրեցիները սգում են Ազնավուրի մահը
    Գյումրեցիները սգում են Ազնավուրի մահը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրեցիները սգում են Ազնավուրի մահը
    Գյումրեցիները սգում են Ազնավուրի մահը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրեցիները սգում են Ազնավուրի մահը

Գյումրեցիներն առաջին էին, որ շանսոնյեի կենդանության օրոք տեղադրեցին մեծ հայրենասերի արձանը՝ 2001 թվականի սեպտեմբերի 22-ին՝ տվյալ հրապարակը կոչելով ի պատիվ Ազնավուրի: Արվեստագետն անձամբ ներկա էր այդ արարողությանը: Հուզված էր, որ իր կենդանության օրոք արդեն արձան ունի, և երբ արձանի վրայից հանեցին սպիտակ կտորը, և արձանը բացվեց, Շառլը կատակեց. «Չգիտեի, որ ժողովրդի առաջ պետք է հանվեի։ Հետո ավելացրեց. «Արձանի առաջ ես շատ փոքր եմ: Կյանքում չէի մտածի, որ իմ արձանը կտեսնեմ այսպիսի հրապարակում: Հուզված եմ։ Իմ արձանը հայկական հողի վրա է, որտեղ իմ արմատներն են»:

Արդեն 6-րդ օրն է` Գյումրիում խոնարհման ու հիշատակի միջոցառումներ են անցկացվում։

թեմա:
Շառլ Ազնավուր (113)

Ըստ թեմայի

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի Երևանում մոմավառություն-երթ անցկացվեց
Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին
«Տարեք ինձ դեպի արև». երևանցիները հրաժեշտ տվեցին մեծն Ազնավուրին
«Դլե յամանը» հնչեց Ազնավուրի համար. դուդուկի ձայնը տարածվեց Փարիզում. տեսանյութ
«Նա խոստացել էր ապրել 100 տարի». Մակրոնը հրաժեշտ տվեց Ազնավուրին
Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ. Փաշինյանի ելույթը Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
«Մայրս պարել է Շառլի հետ». Զուրաբիշվիլին պատմել է «անհայտ» Ազնավուրի մասին
«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողը հուզիչ հոդված է գրել Ազնավուրի մասին
թեգերը:
Շառլ Ազնավուր

Գլխավոր թեմաներ