20:36 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Ատրճանակ

Մնացին առանց «ղեկավարի» ու սկսեցին իրար կրակել. աղմկահարույց սպանությունները Հայաստանում

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
109220

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը օլիգարխիկ համակարգի կայունության հարցում հավասարակշռությունը պահող որոշակի գործոն էր։ Փորձագետը համարում է, որ նրա հեռանալուց հետո համակարգը փլվում է, և դրա հետևանք էր նախկին պատգամավորների բախումը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երկու նախկին պատգամավորների միջև Երևանում տեղի ունեցած արյունահեղ վիճաբանությունը, որի հետևանքով երկուսն էլ մահացան, բացահայտեց նախկին իշխանության ու դրա շահերը սպասարկող օլիգարխիայի փոխհարաբերությունների իրական էությունը։

Ե՛վ Կարո կարապետյանը (Յուվեցի Կարո), և՛ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) նախկինում «Ծառուկյան» խմբակցության անդամներ են եղել։ Թեև այդ քաղաքական ուժը ժամանակ առ ժամանակ քաղաքական շրջադարձեր է կատարել, այդուհանդերձ միշտ հավատարիմ է մնացել նախկին իշխանությունների ու Սերժ Սարգսյանի քաղաքականությանը։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` նախկին նախագահը օլիգարխիկ համակարգի կայունության ապահովման հարցում հավասարակշռությունը պահող գործոն էր։ Սարգսյանի հեռանալուց հետո համակարգը քանդվում է, ու նախկին պատգամավորների բախումը դրա հետևանքն է։

«Հայաստանում իշխանափոխության հետ մեկտեղ նախկին օլիգարխիայի համար անվտանգության  վակուում է ստեղծվել։ Նախորդ համակարգի կայունությունն ապահովում էին «վերևից» ընդունվող որոշումները։ Հենց այդ «վերևներն» էին կարգավորում միջկլանային հարաբերությունները։ «Մենք բազմիցս ականատես ենք եղել` ինչպես են աղմկահարույց դեպքերն ու վիճաբանություններ լուծում ոչ թե դատարնում ու օրինական միջոցներով, այլև քաղաքական մեխանիզմներով», – նշեց փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Օլիգարխիայի ներկայացուցիչների միջև հակասություններ էին առաջանում նախընտրական քարոզարշավների ժամանակ, երբ այս կամ այն օլիգարխը ներխուժում էր մյուսի «բացարձակ շահերի գոտի»։ Սակայն կար դատավոր, որը լուծում էր այդ բոլոր վեճերը։

Հիմա արբիտրաժի վակուում է ստեղծվել։ Ու յուրաքանչյուրը լուծում է իր խնդիրը իր պատկերացումների ու մոտեցումների համապատասխան։ Սաֆարյանը պնդում է, որ արդյունքում արյունոտ վիճաբանությունների ռիսկ է առաջանում։

Այդ համատեքստում է փորձագետը դիտարկում նաև Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ հարձակումը  մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերին կազմակերպել էր ՀՀԿ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանը սանիկ Լևոն Սարգսյանը, որն ավելի հայտնի է որպես «Ալրաղացի Լյովիկ»։

Նրա խոսքով` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու նախորդ բուրգի ապամոնտաժումը վերժ լուծելու հնարավորություն է տալիս այն  ուժերին ու մարդկանց, որոնք նախկինում «վերևներում» կայացրած որոշումների արդյունքում  իրենց վիրավորված են զգում։

«Մի կողմից տեսնում ենք, որ քրեական դեմքերի գործունեության դաշտը նեղացել է, մյուս կողմից ակնհայտ է, որ այդ մարդկանց  ինքնագոյատևման, ֆինանսական և այլ շահերի պաշտպանության խնդիր է դրվում», – ավելացրեց Սաֆարյանը։

Այդ ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում թույլ տալ այդ ուժերին «ջրի երես դուրս» գալ, բացահայտվել։ Միաժամանակ Փաշինյանը չպետք է թույլ տա, որ երկրում քրեական պատերազմներ լինեն, թեև Սաֆարյանը կարծում է, որ կան «ինքնամաքրման» բնական գործընթացներ, որոնք նույնիսկ վարչապետը չի կարող կանգնեցնել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին Երևանի «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածքից մահացել էր Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Սարգիս Ավագյանը։

Պարզվել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը, որով սպանվել էր Կարապետյանը, պատկանում է Հարություն Ղարագյոզյանին։ Վերջինս այն, որպես պարգև, ստացել էր 2001 թվականին՝ ՀՀ վարչապետի որոշումով։

Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել էր Հարություն Ղարագյոզյանի դին՝ գլխին ստացած հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում կար ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն էր գործել։

Ըստ թեմայի

Կարոյի և Հարութի միջև գույքային վե՞ճ է եղել. ՔԿ-ն հարուցել է քրեական գործ
Երևանում սպանել են նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյին»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ