00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փնթի մարդիկ կամ Երևանի աղբի խնդիրը. աղբահավաքները ներկայացրել են տհաճ իրականությունը

© Sputnik / Aram NersesyanМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղբահավաք ընկերության երկու աշխատակիցները պատմել են` ինչպես էին ամառվա ընթացքում աշխատանքներն իրականացնում ու ինչպես էին նրանց վերաբերվում երևանցիները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանում ամեն օր կարելի է հանդիպել վառված մաշկով ու կեղտոտ հատուկ հագուստով մարդկանց։ Նրանք վաղ առավոտից մինչև երեկո կամ գիշերվանից մինչև վաղ առավոտ հավաքում են փողոցների աղբը։ Ամեն օր անցնում ենք նրանց կողքով ու գրեթե չենք մտածում` ինչ են նրանք հավաքում` թուղթը, թե՞ չորացած ծաղկեփունջը, որը աղբաման է նետվել։ Սակայն մեզանից յուրաքանչյուրը հնարավորությունը բաց չի թողնում սոցցանցերում բողոքել կամ կոպտել նրանց, եթե որևէ խնդրի է հանդիպում։

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Աղբային մաֆիա՞. ուր է ուզում նախարարը տեղափոխել Նուբարաշենի աղբանոցը

Այս ամառ Երևանում աղբահանության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան։ Սոցիալական ցանցերում լցված աղբամաններով ու աղբակույտերով բազում լուսանկարներ էին հայտնվում։ Քաղաքը խորտակվել էր գարշահոտ աղբի մեջ։ Աղբահավաքությամբ զբաղվող ընկերությանը («Սանիթեք») բազմիցս տուգանել են, բայց դա էլ չէր փրկում։ Ընկերությունը հայտարարում էր, որ աշխատանքի խափանման պատճառը տեխնիկայի անսարքությունն է։ Այն ստիպված էր նոր տեխնիկա գնել ու անցել աշխատանքի շուրջօրյա ռեժիմին։ Սակայն, հավանաբար, դա էլ ելք չէր ստեղծված իրավիճակից, քաղաքացիները շարունակում էին բողոքել ու պահանջում էին պատժել «այս խայտառակության» մեղավորներին։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելեց Նուբարաշենի աղբավայր և զրուցեց աղբահավաքությամբ զբաղվող աշխատակիցների հետ` հասկանալու համար` որտեղ է խնդիրը։

Տիգրան Նազարյանն արդեն տարիներ շարունակ աղբահանությամբ է զբաղվում։ Նա բանվոր է։ Շատ ղեկավարների ու գործընկերների է տեսել, բայց համոզված է, որ հենց քաղաքացիներն են մեղավոր քաղաքի աղտոտ լինելու մեջ։ Կան տարրական կանոններ, որոնք նրանք չեն պահպանում։

Мусорные баки компании Sanitek - Sputnik Արմենիա
Աղբը կտանեն. նախարարը կանչել է «Սանիթեքի» տնօրենին ու Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Շինարարական թափոններ են նետում աղբամանների մեջ, երբեմն նույնիսկ ճաշեր ու կոմպոտներ են լցնում։ Նա ընդգծեց, որ քաղաքացիներն օգտվում էին ստեղծված իրավիճակից ու աղբը թողնում էին ուր պատահի։

«Որոշ փողոցներում աղբամանները դատարկ էին, իսկ դրանց կողքին աղբի կույտեր էին։ Մենք չէինք հասկանում` ինչի համար են նրանք այդպես անում ու ինչպես դա օպերատիվ կերպով մաքրել։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե քաղաքակիրթ մարդկանց, այլ խոզերի հետ», – ասաց բանվորը։

Նրա գործընկերը` Էմիլ Ստեփանյանն, ասաց, որ աշխատանքային բարդություններից բացի կա նաև քաղաքացիների անհարգալից վերաբերմունքի խնդիրը։ Երբեմն երևանցիները «բռնացնում» են նրանց, վիրավորում են, ծաղրում են։ Ոմանք ցուցադրաբար նետում են աղբը աղբամանից դուրս ու հետևում են` ինչպես են նրանք հավաքում դա։

«Դա վիրավորական է ու ստորացուցիչ, մենք հասարակության լիիրավ անդամներ ենք։ Մենք անում ենք ամեն ինչ, որ քաղաքացիների համար հարմարավետ լինի, բայց նրանք միշտ չէ, որ նույն կերպ են պատասխանում», – ընդգծեց նա։

Նրանց գործը լավ է վարձատրվում, ու նրանք կարող են արժանապատվորեն ընտանիք պահել։ Ստեփանյանը նույնիսկ հրաժարվել է Ռուսաստան արտագնա աշխատանքի գնալու հնարավորությունից։ Երկուսն էլ խոստովանում են, որ բազմիցս մտածել են` ինչ կլիներ, եթե կրթություն ստանային, սակայն նրանք մի կողմ են նետում ծանր մտքերն ու շարունակում են անել այն, ինչ կարողանում են։

Լրահոս
0