09:30 13 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP608.05
  • EUR549.84
  • RUB7.31
Հայկ Մարության

Հայկ Մարությանը չգիտի` արդյո՞ք Երևանը պատրաստ է իր 2800–ամյակը նշելուն

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
34901

Երևանի նոր քաղաքապետի առջև բարդ խնդիր է դրված։ Նա հազիվ է ստանձնել պաշտոնն ու արդեն ստիպված է ահռելի տոնակատարություն կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը չգիտի` որքանով է Երևանը պատրաստ իր 2800–ամյակը նշելուն։ Այս մասին նա ասել է` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Կկարողանամ պատասխանել այդ հարցին ամսի 13–ին, երդմնակալության արարողությունից հետո, երբ կծանոթանամ նախագծին ու անցկացված աշխատանքներին», – պարզաբանեց Մարությանը։

Այնուամենայնիվ նոր քաղաքապետը նշեց, որ տոնակատարությանը նախորդող այս մեկ շաբաթվա ընթացքում կփորձի կազմակերպչական աշխատանքներն իրենց տրամաբանական ավարտին հասցնել ու ամենաբարձր մակարդակով նշել Հայաստանի մայրաքաղաքի ծննդյան օրը։

Հիշեցնենք` Երևանի 2800–ամյակին նվիրված տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 20–21–ին։

«Մինչև հոկտեմբերի 13–ը իրավասություններ չունեմ, իսկ երդմնակալությունից հետո պետք է ծանոթանամ նախագծերին ու հենց նույն օրը սկսեմ համապատասխան աշխատանքներ անել։ Այդքան էլ շատ ժամանակ չունենք։ Սկզբի համար պետք է հասկանալ` ինչ է արդեն արվել։ Կփորձենք ամեն ինչ կազմակերպել հնարավորինս լավ, ամենաբարձր մակարդակով», – ասաց Մարությանը։

Հիշեցնենք` Էրեբունին (Երևանը) մ.թ.ա. 782 թվականին հիմնադրել է Արգիշտի Առաջինը Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում։ Երևանն Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թվականի մայիսի 28-ին։ Քաղաքի օրը` Էրեբունի-Երևանը, նշվում ամեն տարի հոկտեմբերի կեսերին` սկսած 1968 թվականից։

Ըստ թեմայի

«Էրեբունի» նշանակում է հաղթանակ. պատմական էքսկուրս հզոր ամրոցում
3D «Էրեբունի»․ ինչո՞վ է հայտնի թանգարանն ուրախացրել հյուրերին
Օրվա կադր. Հայկ Մարությանը դուրս է եկել վազքի
Հայկ Մարությանի երդմնակալությունը կկայանա Երևանի քաղաքապետարանում
Ո՞րը պետք է լինի Հայկ Մարությանի առաջին քայլը, կամ ինչպե՞ս խուսափել պառակտումից
թեգերը:
Հայկ Մարության, Երևան

Գլխավոր թեմաներ