14:33 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Բողոքող մարալիկցիները

Դուք եք ընտրել, դուք էլ որոշեք խնդիրը. Շիրակի փոխմարզպետը `բողոքող մարալիկցիներին

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
173 0 0

Բողոքող մարալիկցիներն այսօր եկել էին Գյումրի` Շիրակի մարզպետարանի մոտ իրենց ակցիան շարունակելու։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Մարալիկում արդեն ավելի քան մեկ ամիս տևած բողոքի ակցիան այսօր շարունակվեց Շիրակի մարզպետարանի մոտ: Խոշորացված Անի համայնքի ղեկավար` ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի աշխատանքից դժգոհ բնակիչները՝ հիմնականում նախկին  մարալիկցիները, հոկտեմբերի 1–ից մի քանի օր շարունակ փակել են համայնքապետարանի մուտքը՝ թույլ չտալով աշխատակիցներին մուտք գործել շենք։ Վերջինս  էլ հրաժարականի փոխարեն բողոքողներին մեղադրում է  աթոռակռվի մեջ:  Մինչև երկու կողմերն իրար  «փորձում» են հասկանալ, խաթարվում է  համայնքապետարանի բնականոն աշխատանքը:

Հարցը մարզային իշխանություններին ևս մեկ անգամ լսելի դարձնելու ու անձամբ իրենց համայնքի ղեկավարին տեսնելու համար մի խումբ բնակիչներ  եկել էին Գյումրի՝  Շիրակի մարզպետարան՝  տեղյակ լինելով, որ Արտակ Գևորգյանը մասնակցում է Շիրակի մարզային խորհրդի նիստին: Սակայն մինչ բողոքավորնեը հասան մարզպետարան, համայնքի ղեկավարն արդեն մեկնել էր:

Ըստ բնակիչների` արդեն 10 օր է  համայնքապետարանը փակ է ««0-2» պետք է տանք, չկա ո՛չ համայնքապետը, ո՛չ համայնքապետարանը: Ո՞ւր գնանք, ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, մարզային իշխանությանը չի՞ հետաքրքրում, որ համայնքապետարանը տաս օր է փակ է, չենք բացի մինչև հրաժարական չտա»,- համայնքի բնակիչները խնդիրը ներկայացրեցին փոխմարզպետ Արա Մելիքջանյանին: Վերջինս էլ փաստեց. «Շիրակի մարզպետարանը Գևորգյան Արտակին չի նշանակել: Եղել են ընտրություններ, ժողովուրդն է ընտրել համայնքի ղեկավար: Խնդիրը համայնքին է, դուք համայնքի ղեկավարի հետ պետք է լուծում գտնեք»:  Ցուցարարներն էլ հակառակում են, ասելով, թե Արտակ  Գևորգյանին որտեղից գտնեն, համայնքապետարանը փակ է չեն կարող նույնիսկ տեղեկանք վերցնել`մտնում է մշակույթի տուն, պատուհանից  փախնում: Եթե համայնքի  ղեկավարը բնակիչներից փախչում է, ու՞մ է պետք  նա:

Ցուցարարները հանդիպել են նաև  Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում բնակիչները մի քանի անգամ փակել են Անի համայնքի մեջ մտնող խոշորացված մի քանի համայնքների ճանապարհներ։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկում է շրջանի 17 խոշորացված համայնքներ՝ այդ թվում Մարալիկը։

Ըստ թեմայի

Եթե բողոքող ուսանողների սկզբունքներն անտեսվեն, նախաձեռնությունը կդադարեցնի քննարկումները
Բողոքող Երևանը կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջակետ դրեց
2 հարցում եկել ենք փոխըմբռնման. Ավինյանը հանդիպել է բողոքող քաղաքացիների հետ
Վարչապետն ընդունել է բողոքող արծվաշենցիներին
թեգերը:
Գյումրի

Գլխավոր թեմաներ