00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Մարությանը պատմեց, թե երբ փողկապ կկապի և ինչ թերություններ կշտկի Երևանում

© Sputnik / Asatur YesayantsАйк Марутян на предвыборном митинге в административном районе Давташен (11 сентября 2018). Еревaн
Айк Марутян на предвыборном митинге в административном районе Давташен (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է իր թիմով մարտի դուրս գալ ավելի լավ Երևանի համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերին — Sputnik. Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերները և բարեկամները շնորհավորելու փոխարեն ցավակցում են նրան։

Այդ մասին Մարությանը պատմեց չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում՝ ավագանու նոր կազմի առաջին նիստից հետո։

Айк Марутян на заседаниии старейшин (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկ Մարությանը չգիտի` արդյո՞ք Երևանը պատրաստ է իր 2800–ամյակը նշելուն

«Հարազատներս, նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ նման բան ասել, բառացիորեն ցավակցում են ինձ և իմ թիմին, որովհետև հասկանում են, թե ինչ ահռելի ծավալի աշխատանք պետք է կատարել», – ասաց նա։

Մարությանը գիտակցում է, որ որոշ դեպքերում պետք է ուղիղ առճակատման գնալ նրանց հետ, ովքեր «չեն ուզում, որպեսզի երևանցիները լավ ապրեն»։ Իսկ նման մարդիկ կան, ասում է քաղաքապետը` միաժամանակ հավաստիացնելով, որ պատրաստ է նրանց հետ բանակցություններ վարել և անցկացնել ամենօրյա տքնաջան աշխատանք հանուն քաղաքի բարեկեցության։

Առաջին քայլերը

Մարությանը նախատեսում է ակտիվ գործունեություն ծավալել երդմնակալության պահից սկսած` հոկտեմբերի 13–ից։ Մինչ այդ նա չի կարող ինչ–որ խնդիրներ լուծել լիազորություններ չունենալու պատճառով։  Մարությանը քաղաքապետի պաշտոնում առաջին հերթին պատրաստվում է մաքրել Երևանը, այսինքն՝ լուծել աղբահանության խնդիրը։

«Առաջին քայլերը կապված կլինեն քաղաքային տնտեսության հետ։ Առաջին հերթին պետք է լուծել աղբի հարցը և փուլ առ փուլ անցնել մեր նախընտրական ծրագրում ներկայացված կետերին», – ասաց Մարությանը։

Նրա խոսքով` քաղաքապետարանը կքննարկի խնդիրը «Սանիթեքի» հետ, իսկ եթե պարզվի, որ ընկերությունն իր վիճակի չէ պատշաճ կերպով կատարել իր աշխատանքը, ապա քաղաքապետարանը կդիմի ուրիշ օպերատորի ծառայություններին։

«Եթե հարցը լուծվեր զրոյից, ես կվարձեի առնվազն երկու օպերատոր, սակայն արդեն կա գործող համաձայնագիրը, և եթե պայմանագրում նշված կետերը չեն խախտվում, ապա մենք ուղղակի իրավունք չունենք ևս մեկ ընկերություն ներգրավել», – ասաց Մարությանը։

Տրանսպորտ

Մարությանը խոստացել է լուծել տրանսպորտի խնդիրը մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Նրա խոսքով` հավանականություն կա, որ կվերականգնվեն պայմանավորվածությունները և նախագիծը, որը մշակվել է նախկին քաղաքային իշխանությունների կողմից։

Айк Марутян на заседании старейшин (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արդյո՞ք քաղաքապետ Մարությանը կշարունակի զբաղվել դերասանի իր կարիերայով

«Մենք պետք է ուսումնասիրենք և հասկանանք, թե որքանով է այն համապատասխանում քաղաքի ենթակառուցվածքին, չի՞ կրում արդյոք լուրջ ռիսկեր։ Մենք կկատարենք մեր շտկումները` մեծ կամ փոքր, ցույց կտա ժամանակը, և հետո միայն ձեռնամուխ կլինենք իրագործմանը», – ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ 2017թ–ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել հասարակական տրանսպորտն արդիականացնելու մասին բարձրագոչ խոստումներով։ Մշակվել է համակարգ Լոնդոնի և աշխարհի այլ քաղաքների փորձն ուսումնասիրելու հիմքի վրա։ Հնամաշ «Գազելները» պետք է փոխարինվեին միջին և մեծ հարմարավետ ավտոբուսներով։

Փոփոխությունները պետք է վերաբերվեն նաև վարորդներին. նախատեսվել է սահմանել դրես կոդ։ Պետք է զեղչ սահմանվի բոլոր սոցիալական խմբերի համար` դպրոցականներից մինչև կենսաթոշակառուներ, իսկ ավտոբուսները հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղափոխելուն։ Այդ համակարգը պետք է գործարկվեր մինչև 2018թ–ի վերջը։

Կադրեր

Երևանի նոր քաղաքապետը մտադիր է անձամբ զբաղվել նոր կադրերի հարցով և աշխատել նրանց հետ, ովքեր պատրաստ են ծառայել ժողովրդին։ Մարությանը խոստացավ փակագծերն ավելի ուշ բացել։

Айк Марутян встретился с журналистами перед заседанием старейшин (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկ Մարությանի երդմնակալությունը կկայանա Երևանի քաղաքապետարանում

«Եթե մարդիկ պատրաստ են ծառայել ժողովրդին և նրանք օրենքի հետ խնդիրներ չունեն, ապա խոչընդոտ չեմ տեսնում նրանց հետ համագործակցության համար», – ասաց Մարությանը։

Յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ որոշում կընդունվի` հաշվի առնելով ավագանու անդամների կարծիքները։ Միաժամանակ, «սևերի և սպիտակների» ոչ մի բաժանում չի լինի, խոստացավ Մարությանը` նկատի ունենալով նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ասած սկանդալային արտահայտությունը։ Նա հերթական անգամ բացատրեց, որ այն հնչել է միայն նախընտրական պայքարի համատեքստում, բայց քաղաքապետարանի պատերի ներսում և քաղաքում ոչ մի բաժանում չկա և չի լինի։

«Այսօր հարցը չի դրվում։ Մեզ համար կարևոր է պրոֆեսիոնալիզմը, այլ ոչ թե այս կամ այն կուսակցությանը պատկանելը», – ասաց Մարությանը։

Միաժամանակ քաղաքապետարանն ամենասուր և կարևոր հարցերը կլուծի միայն երևանցիների կարծիքը հաշվի առնելով։ Եվ այստեղ ոչ մի նորարարություն չկա, նշեց նա։ Դա թելադրում են ժողովրդավարական հասարակության օրենքները։ Նույնիսկ ինչ–որ շենք քանդելու կամ կառուցելու հարցը կդրվի հանրային քննարկման։

«Եթե ինչ–որ բան պետք է մի մարդուն, սակայն նրա դեմ 800 հազարն է, մենք, բնականաբար, պետք է հաշվի առնենք մեծամասնության կարծիքը։ Ես` քաղաքապետս, ավագանու անդամները ոչինչ չենք որոշում, որոշում են միայն Երևանի բնակիչները», – ասաց Մարությանը։

Նա չբացառեց հնարավոր դատական գործերը։ Կանցկացվի աուդիտ, կսահմանվի, թե որքանով է օրինական ընթացել այս կամ այն շենքի շինարարությունը։

«Մեզ մեծ աշխատանք է սպասվում, կլինեն դատական գործընթացներ, մենք չենք կարող առանց դատարանի որոշման գնալ և քանդել որևէ շենք։ Բայց մենք պատրաստ ենք դժվարությունների», – ասաց Մարության։

Նա հավաստիացրեց, որ այսօրվանից քաղաքում չի կառուցվի ոչ մի շենք, որը չի համապատասխանում սահմանված նորմերին։

Առանց փողկապի

Մարությանն իր առաջին աշխատանքային օրը եկել էր սպիտակ վերնաշապիկով և դասական կոստյումով, բայց առանց փողկապի։ Նա բացատրեց, որ փողկապի բացակայությունը խորհրդանշում է ժողովրդին ծառայելը։

«Փողկապի բացակայությունը նշանակում է, որ ես և իմ թիմը եկել ենք ծառայելու։ Իհարկե լինելու են խիստ պաշտոնական կամ տոնական միջոցառումներ, ես փողկապ կկապեմ, բայց առօրյայում, աշխատանքում, լինելով քաղաքապետ, չեմ նստելու կաբինետում, այլ վազվզելու եմ ամբողջ քաղաքում: Չէ՞ որ սա մեծ քաղաք է, մեծ ենթակառուցվածքներով և պահանջելու է ամենօրյա զբաղմունք», – ասաց Մարությանը։

Քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13–ին։

Լրահոս
0