15:52 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Էմանյուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

© AFP 2018 / LUDOVIC MARIN
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
52200

Բարձրաստիճան հյուրերն առաջին հերթին գնացել են Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղար Միքայել Ժանը ծաղկեպսակ դրեցին Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Իրենց երկրների անունից հյուրերը հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Դրանից հետո պետությունների ղեկավարները կժամանեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացմանը, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-ին և 12-ին։

Գագաթնաժողովին ներկա կլինեն Էմանուել Մակրոնը, Ջասթին Տրյուդոն, Շառլ Միշելը, այլ հյուրեր։

Գագաթնաժողովին կմասնակցեն 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը։ Գագաթնաժողովին մասնակցում են 84 պատվիրակություններ:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ