03:25 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը

Ախթալայում դեմ չեն խոշորացված համայնքն «Ազնավուր» անվանակոչելու առաջարկին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Շառլ Ազնավուր (116)
54 0 0

Ավագանու մի խումբ անդամներ հայտարարություն են տարածել:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ախթալա խոշորացված համայնքի ավագանու մի խումբ անդամներ հայտարարություն են տարածել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ախթալա համայնքի ավագանու անդամ Ռուդիկ Թամազյանը:

«Հայտնում ենք, որ ողջունում ենք նախաձեռնությանը և առաջարկում ենք Ազնավուր անվանել Ախթալա խոշորացված համայնքի վարչական անվանումը, որտեղ համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերը կշարունակեն կրել իրենց ներկայիս անվանումները»,- գրել է Թամազյանը:

Հիշեցնենք, որ մի խումբ  մարդիկ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ախթալա համայնքը մեծանուն հայազգի շանսոնյեի հիշատակին վերանվանելու առաջարկով:

Խոշորացված համայնքի ավագանու ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ավագանու առաջիկա նիստում սույն հայտարարությանը միացած ավագանու անդամները հանդես կգան համապատասխան նախաձեռնությամբ։

թեմա:
Շառլ Ազնավուր (116)
թեգերը:
Շառլ Ազնավուր, Հայաստան

Գլխավոր թեմաներ