18:31 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
211 0 0

Հանրահայտ երգիչը համարում է, որ Միհրան Հարությունյանն անհավանական ուժի տեր մարդ է։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Երգիչ Արամեն ու ըմբիշ Միհրան Հարությունյանը մարզվել են միասին։ Նրանք երկուսն էլ լուսանկարներ են հրապարակել Instagarm-ում։

Ըմբիշի հրապարակած լուսանկարում նրանք կանգնած են կողք կողքի։

«Եթե Արամեն որոշի ավարտել երաժիշտի կարիերան, ապա նրա համար MMA- ում բոլոր դռները բաց են: Շնորհակալություն լավ վերապատրաստման համար, իմ եղբայր: P.S. Շուտով կրկնեք»,- գրել է նա։

Իսկ Արամեի հրապարակած լուսանկարում երգիչը նստել է Միհրանի ուսերին։

«Անհավանական ուժի տեր մարդ է։ Հաջողություն քեզ, իմ ախպեր»,- գրել է Արամեն։

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։

Միհրանը պատրաստվում է խառը մենամարտերում (MMA) իր երկրորդ մենամարտին, որը կայանալու է հոկտեմբերին: Նա MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Ըստ թեմայի

Միհրան Հարությունյանը հաղթեց իր առաջին խառը մենամարտում. տեսանյութ
Միհրան Հարությունյանի հաջողության գաղտնիքը. ո՞վ է օգնում ըմբշամարտիկին հաղթել
Ո՞վ է Միհրան Հարությունյանի հավելյալ մոտիվացիան
Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանն իր ամենաառաջին լուսանկարն է ցուցադրել` մոր գրկում
Միհրան Հարությունյանի «թռիչքայինը». բաժանորդները հիացած են
Ըմբիշ Միհրան Հարությունյանը «մութ կողմ» է անցնում

Գլխավոր թեմաներ