02:31 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24520

Ինչպե՞ս է տեղեկությունը գրվում ԴՆԹ–ում և ուղեղ հասնում։ Ու ինչու՞ նոր մասնագետները պետք է իմանան դրա մասին։ Պատմում է հայտնի ֆիզիկոս Աբգար Լեոնիդի Օրբելին։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Գնալով էլ ավելի հաճախ ենք լսում «երկու գիտությունների հատման կետում։» արտահայտությունը։ Ի՞նչ է թաքնվում դրա հետևում։ Այս մասին խոսում է հայտնի գիտնական Աբգար Լեոնիդի Օրբելին։ Նա անվանի ֆիզիկոս է, տարիներ շարունակ ուսումնասիրել է բարձրաստիճան պլազմայի հատկությունները։ Ւսկ նրա պապին Հայաստանում յուրաքանչյուրը գիտի` դա Օրբելի եղբայրներից Լևոնն է, որը ԽՍՀՄ–ում էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի խոշորագույն մասնագետներից էր։ Կրտսեր Օրբելուն միշտ հետաքրքրել է ֆիզիկայի ու ֆիզիոլոգիայի միաձուլումը։

Абгар Орбели
© Sputnik / Aram Gareginyan
Աբգար Լեոնիդի Օրբելի.ֆիզիկոս, ուսումնասիրում է բարձրաստիճան պլազմայի հատկությունները

Ի՞նչ է էվոլյուցիոն ֆիզիոլոգիան։ Գիտության այդ ուղղությունը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս ու ինչո՞ւ է օրգանիզմը հարմարվում շրջակա միջավայրին ու ինչպես է այդ ամենը ժառանգաբար փոխանցվում։

Իսկ ի՞նչ կապ ունի ֆիզիկան. այն, որ էվոլյուցիոն փոփոխությունների մասին տեղեկությունը ԴՆԹ–ում է գրվում։

Իսկ ինչպե՞ս է գրվում։ Եվ ինչպե՞ս է հետո տեղեկության կրողը «Ճանապարհորդում» ուղեղ։ Դա արդեն մոլեկուլների փոխներգործության (քիմիայի) ու դրանց տեղափոխության (ֆիզիկայի) գործընթացներն են։

«Կարծում եմ` գիտության հեռանկարը տարբեր ուղղությունների փոխներգործության մեջ է։ Հաջողություններ կարելի է ակնկալել հենց տարբեր ուղղությունների գիտնականների համատեղ գործունեության արդյունքում, նույնիսկ եթե այդ ուղղություններն առաջին հայացքից միմյանց հետ որևէ կապ չունեն», – ասում է Օրբելին։

Նման՝ կարծես իրար հետ կապ չունեցող կապերով կարելի է պարզաբանել շատ կոնկրետ ու ցավոտ հարցեր։ Օրինակ, մարդուն ազատել են աշխատանքից. նա սրտի կաթված է ստանում։ Ինչպե՞ս է մարդու հոգեբանական վիճակը ֆիզիկականին անցնում։ Ինչպե՞ս է հոգեբանությունը «հրամայել» սրտանոթային համակարգին ու այդքան ճակատագրական հրաման տվել։ Հասկանալով, ինչպես են տեղի ունենում պսիխոսոմատիկ ռեակցիաները, կարելի է փորձել նորովի բուժել սրտանոթային հիվանդությունները։ Ու սա միայն մեկ օրինակ է, թե ինչպես «գիտությունների հատումը» կարող է օգտակար ու պետքական արդյունք տալ։

Աշխարհում հիմա տասնյակ ու հարյուրավոր նախագծեր կան, որոնք ուսումնասիրում են կենդանի օրգանիզմների ու բջիջների ֆիզիկան ու քիմիան։ Դրանցից մեկի վրա արդեն երեք տարի է աշխատում են ռուս ու հայ գիտնականները Պետերբուրգի Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիկայի ինստիտուտից ու նրանց գործընկերները Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտից։

«Նրանք աշխատում են կենսաբանական օբյեկտների տեղեկատվական ներուժի վրա։ Սա բարձրագույն նյարդային համակարգի մասին ուսմունքը ժամանակակից լեզվով թարգմանելու հետաքրքիր փորձ է», – ասում Օրբելին։

Կոգնիտիվ (այսինքն` ճանաչողական, ինչպես են կենդանի էակները յուրացնում տեղեկությունը) գործընթացները բացատրելու փորձերը դեռ նոր ուղղություն են։ Ռուսաստանում այն զարգացնող քիչ գիտնականներից է Կոնստանտին Անոխինը, որը «Կուրչատովի ինստիտուտում» նեյրոգիտությունների բաժնի պետն է։ Նա նույնպես ուշադրություն է դարձրել այդ հայ–ռուսական նախագծին։

Ի՞նչ նոր բան կա սրա մեջ։ Չէ՞ որ դեռ դպրոցում մեզ սովորեցնում էին, որ տեղեկությունը նեյրոնների միջոցով է ուղեղ հասնում։ Ճիշտ է։ Բայց ինչպե՞ս է դա գործնականում տեղի ունենում։ Օրինակ, եթե մեր  դիմաց երկու բաժակ կա` կոնյակով ու կեֆիրով, ինչպես է մեր ուղեղը հասկանում, թե որ հեղուկն ինչ գույնի է (քանի դեռ մեր լեզուն ու կոկորդը գործի չեն անցել)։

«Պարզ է, որ տեղեկությունը կոդավորված է գնում։ Հնարավոր է` նեյրոնների միջոցով։ Բայց ինչպե՞ս են նեյրոնները փոխանցում այն։ Ու ամենակարևորը`ինչպե՞ս է այն գրվում։ Մարդու բջիջներու՞մ, բջիջների սպիտակուցներո՞ւմ, թ ե՞ մի ուրիշ տեղ։ Ահա այն հարցը, որը պետք է բացահայտել», – ասում է կրտսեր Օրբելին։

Գործը փորձում են առաջ տանել նաև մաթեմատիկայի օգնությամբ։ Դրանով զբաղվում է Սանկտ Պետերբուրգի գլխավոր գենետիկ Սերգեյ Ինգե–Վետմոչովը` ՌԳԱ Վավիոլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի Պետերբուրգի բաժնի ղեկավարը։ Նա այդ տեղեկությունը սպիտակուցների մակարդակով փոխանցման սկզբունքի համար մաթեմատիկական մոդել է ստեղծել։ Իսկ թե ինչպես է տեղեկությունն այնտեղից փոխանցվում, կրկին գաղտնիք է մնում։

Տարբեր ուղղությունների գիտնականները լուծելու են այս և այլ հարցեր։ Միասին նրանք կյանքի կկոչեն մի խնդիր, որը ձևակերպել է լեգենդար Իվան Պավլովը. «Բարձրագույն նյարդային գործունեության էքսպերիմենտալ գենետիկա»։

Այդ խնդրի վրա է աշխատել նաև Պավլովի ուսանող Լևոն Օրբելին։ Հիմա դրա վրա աշխատում են Կոնստանտին Անոխինն ու նրա գործընկերները։

Իսկ իր փոքր ներդրումը կարող է ունենալ Երևանի ու Սանկտ Պետերբուրգի գիտնականների համատեղ նախագիծը։

Ըստ թեմայի

Ամերիկյան նրբերշիկների ու հոթ–դոգերի մեջ մարդու ԴՆԹ կա
«Հրաշք լաբորատորիաներ». հայերի փորձն ուզում են ընդօրինակել Մոնղոլիան և Բանգլադեշը
«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան
Միլիմետրի ճշգրտությամբ. Հայաստանում անօդաչուների ժամանակակից լաբորատորիա կբացվի
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ