00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարանն ավելի ծախսում է «կարմիր գծերի» վրա, քան ստանում. Մարությանին պատասխանեցին

© Sputnik / Aram NersesyanПлатная автостоянка , паркинг.
Платная автостоянка , паркинг. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարորդները դժգոհ են, որ, չնայած կայանատեղի համար բարձր վճարին, նորմալ ծառայություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն ավելի շատ գումար է ծախսում կայանատեղերի սպասարկման վրա (այսպես կոչված «կարմիր գծերի»), քան ստանում է վճարների արդյունքում։ Երեքշաբթի լրագրողներին ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեհյանը` մեկնաբանելով նոր քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը։

Նրա խոսքով` Մարությանը հայտարարել է, որ լրացուցիչ միջոցների շնորհիվ իշխանությունները կարող են ինչ-որ աշխատանքներ կատարել, օրինակ, վերանորոգել մանկապարտեզները։

Айк Марутян после церемонии инаугурации (13 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ինձ սխալ եք հասկացել. Մարությանը հորդորում է չհավատալ վերնագրերին

«Բայց քաղաքային իշխանությունները հաշվի չեն առնում, որ «կարմիր գծերի» հարցում, սկսած 2012թ.–ից, նրանք ավելի շատ վնաս են կրում, քան օգուտ ստանում։ Հավաքված գումարները բավարար չեն այդ կայանատեղերը սպասարկելու համար», – ասաց Քեհյանը։

Նա նշեց, որ վերջին տարիներին վարորդների մոտ 90 տոկոսը, որոնք բողոքարկել են «կարմիր գծերը» խախտելու հետ կապված տուգանքները, արդյունքում շահել են դատական գործընթացները և վարչական վարույթները։

2017թ.–ի տվյալներով` պետք է հավաքված լիներ մոտ 800 միլիոն դրամ, բայց իշխանությունները հավաքել են միայն կեսը։ Մնացած գումարը չեն կարողացել հավաքել կամ վարորդները բողոքարկել են, և տուգանքները չեղարկվել են։

Միաժամանակ 800 միլիոն դրամի կեսից ավելին պայմանագրի համաձայն տրամադրել է Parking City Service–ը (մոտ 450 միլիոն դրամ)` ծառայություններ տրամադրելու համար` գծանշաններ, տեսախցիկներ, տուգանքներ, կայանատեղերի ստուգում և այլն։

Բացի այդ, քաղաքացիները դժգոհ են ծառայությունների որակից, որոնք տրամադրվում են կարմիր գծերի գոտիներում։ Հաճախ այդ գոտիներում կայանած մեքենաները վնասելու դեպքում տրանսպորտային միջոցի տերերը չեն կարողանում գտնել մեղավորներին։

«Շատ հաճախ ոչ ոք պատասխանատվություն չի կրում մեքենաներին հասցված վնասի համար։ Հաճախ գծանշանների տեղում գրեթե անհնար է կայանել», – նշեց Քեհյանը։

Мэр Еревана Айк Марутян после инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Զարզանդին ու Վարդանուշին հարգելով հանդերձ ուզում ենք հավատալ, որ Մարությանը կատակ է արել

Նա կարծում է, որ առաջին հերթին քաղաքի փոքր կենտրոնը պետք է ապահովվի ավտոմեքենաների համար կայանատեղերով, քանի որ հենց այդ հատվածում է առկա կայանելու խնդիրը։

Հակառակը` քաղաքի ծայրամասերում պետք է վերացնել այդ գծերը, քանի որ այնտեղ մեքենաներ գրեթե չեն կայանում, բայց կարմիր գծերի և մոնիտորինգի վրա միջոցներ են ծախսվում։

Այնտեղ հաճախ տեսախցիկներ չկան և չի կարելի ապացուցել, որ վարորդներն ինչ-որ ժամանակ կանգնել են, ուստի նրանցից գումար վերցնելը գրեթե անհնար է։

Ավելի վաղ այն հարցին, թե կվերացնեն արդյոք «կարմիր գծերը», Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել էր, որ կվարվի այնպես, ինչպես կամենա ժողովուրդը։ Նա նշել էր, որ այդ դեպքում ֆինանսավորումը կկրճատվի և ավելի քիչ մանկապարտեզներ կվերանորոգվեն։ Ավելի ուշ նա առաջարկել էր հանրաքվեի միջոցով քննարկել «կարմիր գծերի» հարցը։

Ներկա կանոններով` «կարմիր գծերի» գոտիներում մեկ ժամ կայանելու համար վարորդները վճարում են 100 դրամ, մեկ օրվա համար` 500 համար, մեկ ամսվա համար` 1000 դրամ, տարեկան աբոնեմենտ գնելու դեպքում` 12 000 դրամ։

Լրահոս
0