00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրում եմ խենթություններ անել. Արոնյանի կինը մտադիր է օգնել հայ երեխաներին

© Sputnik / Aram NersesyanАриана Каоили на пресс-конференции по теме "1900 км, 1 храбрая женщина, 100 сельских дерей" (17 октября 2018). Еревaн
Ариана Каоили на пресс-конференции по теме 1900 км, 1 храбрая женщина, 100 сельских дерей (17 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արիանան հեծանվով 1900 կիլոմետր է անցել Թուրքիայի ու Իրանի տարածքով` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համար գումար հավաքելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի շախմատիստ, Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին, Հայաստանն իր տունն է համարում ու մտադիր է օգնել երկրին և հայ երեխաներին։ Այս մասին նա այսօր հայտնեց Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, սկսել է երկշաբաթյա հեծանվարշավ Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Նա հեծանվով անցել է 1900 կմ, որպեսզի «Հայաստանի մանուկները» հիմնադրամի համար գումար հավաքի ու օգնի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Նա կարողացել է պետք եղած տասը հազար դոլարից մոտ 6 հազար դոլար հավաքել։ Արիանայի խոսքով` անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո Այգեպար, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակներ կբացվեն ու անհրաժեշտ սարքեր կգնվեն։

«Սիրում եմ տարօրինակ ու խենթ բաներ անել։ Վաղուց էի ուզում այդ ճանապարհով անցնել։ Նախատեսում էի անցած տարի անել դա, բայց ամուսնացա ու չհասցրի։ Այս տարի ընկերներս խորհուրդ տվեցին համատեղել հաճելին ու օգտակարը, գումար հավաքել ու հետաքրքիր ծրագիր իրականացնել։ Ես համաձայնեցի ու դա առաջարկեցի հիմնադրամին», — ասաց նա։

Ճանապարհորդությունը բարդ ու հոգնեցուցիչ է եղել, բայց նա շատ է հավանել Արաքսի ափով անցնող ճանապարհը։ Թուրքիայում որոշ բարդություններ են ծագել, բայց նա չցանկացավ դրանց մասին խոսել։ Միայն նշեց, որ նպատակն արդարացնում էր բոլոր դժվարությունները։

Արիանան հայերի հետ առաջին անգամ ծանոթացել է 9 տարի առաջ։ Նրա առաջին մարզիչը հայ է եղել։ Արոնյանի հետ ամուսնանալուց հետո վերջնականապես սիրահարվել է երկրին ու որոշել է այստեղ ապրել։ Նա խոստացավ շարունակել խենթությունները և իր գործունեությունն ուղղել Հայաստանին ու հայ երեխաներին։

Նշենք, որ Արիանա Կաոլին Թուրքիայում տհաճ իրավիճակում է հայտնվել «Հայաստան» գրառումով շապիկի պատճառով։ Սահմանին նրանց ասել են, որ թուրքական դրոշից բացի ուրիշ դրոշ չի կարող լինել։ Մի քանի կիլոմետր անց նրա թիմը գյուղին մոտեցող տանկեր է տեսել։ Տեղացիները զգուշացրել են, որ ժանդարմները հարցրել են հեծանիվներով անցնող հայերի մասին։ Դրանից հետո տեղացիները հրաժարվել են նրանց ապաստան տրամադրել, ու խումբը դժվարությամբ է կարողացել գիշերակացի տեղ գտնել։

Լրահոս
0