07:49 23 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.96
  • GBP615.51
  • EUR530.36
  • RUB7.48
Նունե Սարգսյանը թոռների հետ

Հայ դպրոցականների համար նոր խաղը կխաղա նույնիսկ ՀՀ նախագահի կինը

© Photo: official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
21310

Հակահրդեհային անվտանգության մասին ուսուցանող խաղն այնքան է դուր եկել Նունե Սարգսյանին, որ նա մտածում է այն իր թոռներին նվիրելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայ ծրագրավորողների նոր ուսուցանող համակարգչային խաղը` հակահրդեհային անվտանգության մասին ներկայացրել են դպրոցականների և Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար։

Շնորհանդեսին ներկա էին եղել Արմավիրի մարզի դպրոցների աշակերտները։ Երեխաներն անկեղծորեն ոգևորված էին Դավթի արկածներով, որը պայքարում է կրակի դեմ, և որոշել են փորձարկել խաղը միջոցառման պաշտոնական մասից հետո։

Նրանք վստահ են` խաղի հաջորդ մակարդակ անցնելուն զուգահեռ նրանց գիտելիքները հրդեհային անվտանգության մասին ավելի կխորանան։

Այդ մասին երեխաները պատմեցին ոչ միայն Sputnik Արմենիայի թղթակցին, այլ նաև Հայաստանի նախագահի տիկին և հայտնի մանկագիր Նունե Սարգսյանին։

Խաղը մշակողների վիճակագրության համաձայն` այն ավելի շատ հետաքրքրել է աղջիկներին, որքան էլ տարօրինակ թվա։ Սարգսյանը կարծում է, որ դա կապված է հայ աղջիկների բնածին հետաքրքրասիրության, ուժի և խելքի հետ։

Նունե Սարգսյանը խաղն արդյունավետ միջոց է համարում երեխաների ուսուցման համար և նշում կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների և համակարգչային ծրագրերի ինտեգրման կարևորությունը։

«Խաղն այնքան հետաքրքիր է, որ ես կփորձեմ շարժել թոռներիս հետաքրքրությունը։ Վստահ եմ, որ նրանց դուր կգա։ Կարծում եմ, որ ես էլ կխաղամ», – ասաց մանկագիրը։

Իր հերթին ծրագրավորողների խմբի ղեկավար Սուրեն Ալոյանը խոստովանեց, որ անձամբ բազմիցս խաղացել է այս խաղը, և այն իրեն նույնպես շատ դուր է եկել։ Ընդհանուր առմամբ խաղը կազմված է երեք փուլից` հրդեհային անվտանգությունն անտառում, տրանսպորտում և փակ տարածքներում։ Խաղի բետա-վարկածը փորձարկել են երեք շաբաթվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում խաղացել են 118 անգամ։

Ըստ թեմայի

Հայ ծրագրավորողների համար նոր հնարավորություն է ստեղծվել «Google play»-ում
Առանց պահածոյի տարայի. «ծրագրավորողների բանակը» կարող է պաշտպանել Արցախը
Հայաստանի ֆրանսիական համալսարանը միացել է «ծրագրավորողների մրցավազքին»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ