00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղ է պահվում Հովհաննես Թումանյանի սրտի բանալին կամ հայ բանաստեղծի թիֆլիսյան հանգրվանը

© Sputnik / Ekaterina MikaridzeИнициалы Иосифа Шаншияна на входной двери
Инициалы Иосифа Шаншияна на входной двери - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նշանավոր գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանն իր բազմազավակ ընտանիքով 1909թ-ին բնակություն է հաստատել թիֆլիսյան տանը և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջ։ Պատմում են, որ գրողը դուրս է եկել սանդղահարթակ և անձամբ ճանապարհել յուրաքանչուր հյուրին։

Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն պատմում է Թիֆլիսում գտնվող գեղեցիկ առանձնատան մասին, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը` անդրադառնալով նաև մեծանուն բանաստեղծի ընտանիքի դաժան ճակատագրին։

Այս տունը չես շփոթի ոչ մի ուրիշ տան հետ, քանի որ տարբերվող դետալ կա՝ հովարը։ Ամբողջովին պաճուճավոր՝ անվան սկզբնատառերով, ուռուցիկ, մի խոսքով, դժվար է չնկատել։ Առաջին տիրոջ անվան սկզբնատառերն էլ կան դռան վրա։ Տառերը միանգամից չնկատեցի, դրանք թաքնված էին դռների ժանյակների մեջ՝ Ի․ և Շ․՝ տանտեր Իոսիֆ Շանշինյանի անվան և ազգանվան սկզբնատառերը։

© Sputnik / Ekaterina MikaridzeԻոսիֆ Շանշինյանի անվան և ազգանվան սկզբնատառերը երևում են ճաղերի մեջտեղում
Инициалы Иосифа Шаншияна на входной двери - Sputnik Արմենիա
Իոսիֆ Շանշինյանի անվան և ազգանվան սկզբնատառերը երևում են ճաղերի մեջտեղում

Նրա մասին հայտնի է միայն այն, որ հասարակական գործիչ է եղել։ Փոխարենը վարձով տան բնակիչների մասին տեղեկությունները շատ են։ Հատկապես նրանցից մեկի՝ Հովհաննես Թումանյանի մասին։ Հայ բանաստեղծն իր բազմազավակ ընտանիքի հետ բնակություն է հաստատել այս տանը 1909թ-ին և ապրել ընդհուպ մինչև մահը՝ 1923թ-ը։ Ընտանիքն այս տանը մնացել է մինչև 40-ականների վերջը, իսկ հետո տեղափոխվել է Երևան։

— Հրե՛ք դուռը, — մեջքիս հետևից լսում եմ երիտասարդ կնոջ ձայնը։ Հրում եմ։ Դիմաց բացվում է փոքրիկ շքամուտքը։ Ոտքերիս տակ հին սալահատակն է, վերևում՝ պաճուճավոր բազրիքներով սանղուղքը։ Դանդաղ բարձրանում եմ վերև։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վերջին՝ երրորդ հարկում է։ Սեղմում եմ դռան զանգը և հայտնվում տուն-թանգարանի նախասենյակում։

Թումանյանի ընտանիքի՝ Երևան տեղափոխվելուց որոշ ժամանակ անց տանը բացվել է Հովհաննես Թումանյանի անվան գրադարան, որը տևական ժամանակ գործել է։ Փակվել է կա՛մ 2007թ-ին, կա՛մ մեկ տարի անց։ Ասում են` գրքերից շատերը դեն են նետել, որովհետև պետք էր շտապ ազատել շենքը։ Շինությունը հայտնվել է մասնավոր ձեռքերում։ 2015թ-ին շենքը գնել են և վերանորոգել։ Վերանորոգումը տևել է երկու տարի։

© Sputnik / Ekaterina MikaridzeՏունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը
Квартива, в которой жил Ованес Туманян - Sputnik Արմենիա
Տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը

— Գնանք, — ներս է հրավիրում տուն-թանգարանի զբոսավար Գոհար Մխիթարյան-Մազմանյանը։ Գոհարը շատ հետաքրքիր է պատմում։ Ավելի ուշ պարզվում է, որ նա էլ է լրագրող, 24 տարի աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Երբ նրան առաջարկել են աշխատել թանգարանում, երկար ժամանակ տատանվել է։ Ընտրությունը բարդ է եղել` մնալ աշխատավայրում, որին նվիրել է կյանքի 24 տարիները, կամ ավելի հանգիստ վայր ընտրել՝ սիրելի գրողի տուն-թանգարանը։ Գրականության նկատմամբ սերը հաղթել է։

Մաքրասե՞ր, թե՞ կարգուկանոն սիրող

Բանաստեղծը ծնվել է 1869թ-ի փետրվարի 7-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում, քահանայի ընտանիքում։ Սիստեմատիկ կրթություն ստանալու բոլորը փորձերն անհաջողությամբ են պսակվել։ Թումանյանը սկզբնական կրթություն է ստացել գյուղի դպրոցում, հետո որոշել է ուսումը շարունակել Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում։ Բայց սուղ միջոցների պատճառով ստիպված է եղել լքել դպրոցը։

Թումանյանն աշխատանքի է անցել Թիֆլիսի հայկական ժողովրդական դատարանում, այնուհետև Հայկական հրատարակչական միությունում։ Նա բավական վաղ է սկսել գրել։ 16 տարեկանում Թումանյանը գնացել է Լոռու թերթերից մեկի խմբագրություն և հետը տարել իր «Շունն ու կատուն» առաջին պոեմի ձեռագիրը։ Խմբագիրը, կարդալով նյութը, պատանուն ասել է, որ կենդանիները չեն կարող ստեղծագործության հերոսներ լինել։ Խմբագիրը չգիտեր, որ չարաչար սխալվում է։

© Sputnik / Ekaterina MikaridzeՀովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը
Первое стихотворение Ованеса Туманяна - Sputnik Արմենիա
Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը

Հովհաննես Թումանյանը մեծ գեղագետ է եղել։ Պաշտել է գեղեցիկ իրերը և դրանցով շրջապատել իրեն։ Բայց սիրել է ոչ թե շքեղությունը, այլ ավելի շուտ նրբաճաշակ պարզությունը։ Կարող էր Թիֆլիսում զբոսնելիս խանութում կամ շուկայում գնել հրաշալի ճենապակյա արձանիկ։ Թումանյանների տանը թեյախմություններ հաճախ են կազմակերպվել։

Ցմփոր ինքնաեռն այսօր էլ հպարտորեն կանգնած է թեյի սեղանին։ Իհարկե, սա այն ինքնաեռը չէ, որից թեյ են խմել այդ տան բնակիչները, բայց դրան շատ նման է և այդ դարաշրջանից։ Մեծ սեղան են գցել, թեյ հյուրասիրել՝ անպայման աղանդերով, չամիչով և բոված ընկույզով։

© Sputnik / Ekaterina MikaridzeՎերնատան անդամները։ Ձախից աջ, վերևի շարքում՝ Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան։ Ներքևում՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան
Левон Шант, Дереник Демирчян, Аветик Исаакян, Газарос Агаян, Ованес Туманян - Sputnik Արմենիա
Վերնատան անդամները։ Ձախից աջ, վերևի շարքում՝ Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան։ Ներքևում՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան

Թեյախմության ծեսին անպայման մասնակցել են երեխաները։ Թումանյանը 10 երեխա է ունեցել՝ վեց աղջիկ և չորս տղա։ Այդ ընտանեկան ավանդույթը պահպանելու համար Թումանյանն աղջիկների համար գնել է ձյունաճերմակ ժանյակազարդ գոգնոցներ։ Նրան դուր է եկել գեղեցիկ ձև հաղորդել բովանդակությանը։ Թեյախմությունը հաճախ ձգձգվել է կամ սահուն կերպով վերածվել լուրջ խնջույքի։

Բանաստեղծը մեկ այլ առանձնահատկություն էլ է ունեցել․ նա ամեն ինչում մաքրություն և կարգուկանոն է սիրել։ Հազիվ թե նրան կարելի է պեդանտ համարել։ Ավելի շուտ նա ամեն ինչում սիրել է կազմակերպվածությունը։ Ստեղծագործելուց բացի, Հովհաննես Թումանյանը զբաղվել է նաև թարգմանություններով։ Թարգմանել է ռուսերենից, վրացերենից, անգլերենից և գերմաներենից։

Սրտի բանալին

— Կատյա, իսկ ինչո՞ւ ինձ չեք հարցնում այս ոսկե բանալու մասին, — հարցնում է ինձ Գոհարը՝ ցույց տալով պահարանի մեջ դրված փոքրիկ բանալին։ Զգուշությամբ, որպեսզի չգցեմ, վերցնում եմ ոսկե բանալին և սկսում եմ զննել։

© Sputnik / Ekaterina MikaridzeՏունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը
Квартива, в которой жил Ованес Туманян - Sputnik Արմենիա
Տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը

— Դեռ կյանքի օրոք բանաստեղծը հարազատներին ասել է, որ մահից հետո իր մարմինը հանձնեն վրացական հողին, իսկ սիրտը տեղափոխեն Հայաստան՝ հորական տուն։ Թումանյանը երկար ժամանակ հիվանդ է եղել, նա քաղցկեղ է ունեցել։ Մահացել է Մոսկվայում, որտեղից նրան պատրաստվում էին բուժման ուղարկել Գերմանիա, բայց չեն հասցրել։ Հիշելով հոր խնդրանքի մասին՝ դիահերձման ժամանակ Հովհաննես Թումանյանի որդին սիրտը վերցրել է։ Թումանյանին հողին են հանձնել Վրաստանում՝ Խոջավանքի հայկական գերեզմանատանը։ Իսկ ահա սիրտը երկար ժամանակ պահել են տանը՝ հատուկ անոթի մեջ։

Ընտանիքի՝ Երևան տեղափոխվելուց հետո բանաստեղծի սիրտը հանձնել են անատոմիայի ինստիտուտին։ Ավելի ուշ Դսեղ գյուղում փոքրիկ մատուռ են սարքել և բանաստեղծի սիրտը տեղափոխել այնտեղ։ Տվյալ պահին սիրտը գտնվում է հատուկ անոթում, որը դրված է արկղում։ Արկղը երեք բանալի ունի․ նրանցից մեկը Երևանում է՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Մյուս Դսեղ գյուղում է, երրորդը պահվում է Թբիլիսիի տուն-թանգարանում։

Անվերապահ հեղինակություն և կորուստներ

Դուրս ենք գալիս պատշգամբ։ Դրսում աշնանային լավ եղանակ է։ Գոհարի պատմելով՝ այդ պատշգամբում, ճոճվելով ճոճաթոռին, բանաստեղծը ընկել է իր մտքերի մեջ։ Լայն, արևով ողողված պատշգամբն այսօր էլ է անշտապ կյանքի և խոր մտորումների տրամադրում։ Այն ժամանակ` առավել ևս։ Անախորժություններով և փորձություններով ծանրաբեռնված Թումանյանը միայն այստեղ է անդորր և խաղաղություն գտել։

Ըստ էության, նա պատահական չէր տունն ընտրել քաղաքի մեկուսի վայրում։ Մինչ այդ նա ապրել է քաղաքի կենտրոնում։ Հարևանները հանգիստ, հավասարակշիռ մարդիկ են եղել։ Տանն աղմկոտ է եղել միայն երեկոյան ժամերին, երբ բանաստեղծի մոտ կազմակերպված գրական երեկույթներին մասնակցել է թիֆլիսյան մտավորականությունը։

Տանը շատ հին լուսանկարներ կան։ Դրանց շարքում է նաև Հովհաննես Թումանյանի լուսանկարը դստեր՝ Աշխենի հետ (նա ամենաավագն է եղել)։ Մյուս երեխաների պես Աշխենն էլ է լավ կրթություն ստացել։ Հայրը հաճախ է ասել երեխաներին` նույնիսկ եթե դուք վատ սովորեք դպրոցում կամ ընդհանրապես չգնաք դպրոց, գիտելիքները, որոնք ստանում եք տանը գրական բանավեճերի ընթացքում, ձեզ համար ավելի քան բավական են։

© Sputnik / Ekaterina MikaridzeԸնտանեկան լուսանկարներ
Семейные фотографии - Sputnik Արմենիա
Ընտանեկան լուսանկարներ

Թումանյանը հեղինակություն է եղել երեխաների համար։ Նրանք վստահել են հոր փորձին և գիտելիքներին։ Ընդ որում` այնքան, որ Աշխենը նույնիսկ ամուսնացել է հոր խորհրդով։ Նրա ընտրյալն իրավաբան է եղել, որը ժամանակին Թումանյանին դուրս է բերել բանտից։ Երիտասարդներն ամուսնացել են, տղա են ունեցել, բայց շատ տարբեր են եղել ու հետո բաժանվել են։ Ճիշտ է` դա տեղի է ունեցել Թումանյանի մահից հետո։

Ամուսնալուծվելուց հետո նախկին ամուսինը մեկնել է Ռուսաստան, բայց ոչ թե մենակ, այլ որդու հետ (այնտեղ տղան պետք է սովորեր)։ Տղայի հայրը տեսողական խնդիր է ունեցել և երկաթգիծն անցնելիս ընկել է գնացքի տակ։ Աշխենի որդին ծանր հիվանդացել է։ Մորը գրել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է և շատ լավ է ապրում, բայց իրականում աղքատության մեջ է եղել։ Եվ երբ հազի ժամանակ տղայի թաշկինակի վրա արյան հետքեր են երևացել, տանտիրուհին նամակ է գրել մորը։

Աշխենն իսկույն գնացել է որդու մոտ։ Նա հավաքել է տղայի իրերը և տուն տարել։ Որդուն ցույց է տվել լավագույն մասնագետներին, բայց տղայի մոտ թոքախտն այնքան է խորացած եղել, որ նրան չեն կարողացել փրկել։ Աշխենը հողին է հանձնել որդուն և մնացել մենակ։ Այլևս չի ամուսնացել և դաստիարակել է եղբոր որդուն, քանի որ եղբորը կնոջ հետ գնդակահարել էին 37-ին։

© Sputnik / Ekaterina MikaridzeՏան պատշգամբը
Внутренний балкон - Sputnik Արմենիա
Տան պատշգամբը

Հետաքրքիր է` ո՞վ է նստել մեծ վառարանի մոտ ձմռան ցուրտ երեկոներին։ Ասում են, որ Թումանյանի մահից հետո կինը` Օլգան, այլևս չի վառել այդ վառարանը։ Դրանից բացի, պահպանվել է նաև հին հայելին։ Ես մի քանի անգամ նայեցի հայելու մեջ, ողջունեցի դրա մեջ փակված հոգիներին և հետևեցի զբոսավարին։

Հովհաննես Թումանյանի ընտանիքը լքել է Վրաստանը 1948թ-ին։ Բարդ է ասել` ինչու են տեղափոխվել։ Գոհարը, ենթադրում է, որ Օլգան փորձել է փոխել պայմանները, հեռանալ քաղաքից, որտեղ այդքան շատ վիշտ է տեսել։

Ընտանիքի առաջին կորուստը եղել է ավագ որդու մահը։ Ծնողներն այդպես էլ չեն իմացել, թե ինչպես է մահացել իրենց անդրանիկ որդին։ Արտավազդը մահացել է 1918թ-ին Կովկասյան ճակատի վրա թուրքական զորքերի հարձակման ժամանակ։ Թումանյանը ծանր է տարել որդու մահը։ Ասում են, որ նա գիշերները, մենակ մնալով աշխատասենյակում, խոսել է որդու հետ։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱստիճանավանդակ
Чугунные перила на лестничной площадке - Sputnik Արմենիա
Աստիճանավանդակ

Մյուս երեք որդիները՝ Մուշեղը, Համլիկը և Արեգը, ռեպրեսիայի են ենթարկվել և գնդակահարվել 1937թ-ին։ Հեռանալ, մոռանալ, ջնջել հիշողությունից․ ահա թե ինչ են ուզել ընտանիքի` ողջ մնացած անդամները։

Գոհարը մի պահ լռում է։ Սենյակներում լռություն է տիրում։ Ասում են, որ հենց այս տանն է զգացվում բանաստեղծի ոգին, նրա ներկայությունը, ոչ թե երևանյան տուն-թանգարանում։

Մենք երկար ենք զրուցում։ Տան և զարմանալի բնակչի մասին տեղեկությունները շատ են։ Երեք հոդված կարելի է գրել։

— Ահա այստեղ նստել է Վալերի Բրյուսովը, որը շատ լավ թարգմանել է Թումանյանի ստեղծագործությունները, — ասում է Գոհարը և ցույց տալիս թանգարանի մուտքի աստիճանները։

© Sputnik / Ekaterina MikaridzeԳոհար Մխիթարյան-Մազմանյան
Экскурсовод музея Гоар Мхитарян-Мазманян - Sputnik Արմենիա
Գոհար Մխիթարյան-Մազմանյան

— Նա նստել է աստիճանին, հանել նոթատետրը և սկսել է արագ ինչ-որ բան գրել։ Որքան է եղել Թումանյանի զարմանքը, երբ նա որոշ ժամանակ անց բացել է դուռը և տեսել աստիճանների վրա նստած ընկերոջը։ Երբ Թումանյանը հարցրել է, թե ինչու Բրյուսովը տուն չի մտնում, նա պատասխանել է, որ վախենում է ինչ-որ բան բաց թողնել հիշողությունից։ Մուսան եկել է հենց այդ տեղում։

Պատմում են, որ Հովհաննես Թումանյանը դուրս է եղել սանդղահարթակ և անձամբ ճանապարհել յուրաքանչյուր հյուրին։ Երևում է, այդ ավանդույթը չի խախտվում մինչ օրս։

— Զգույշ, այնտեղ աստիճանը կոտրված է, — վերևից ասում է Գոհարը․․․

Լրահոս
0