23:59 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Հռոմի պապն ու Գարրեգին Բ–ն

Գարեգին Բ–ն ու Հռոմի պապը հանդիպել են. լուսանկարներ

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
8120

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ:

Այս մասին նշված է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում, որտեղ հրապարակվել են նաև հանդիպման լուսանկարները։

«Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,- նշված է լուսանկարին կից գրառման մեջ։

Կաթողիկոսն ավելի վաղ Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում հանդիպել էր Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ` պատգամելով զորեղ մնալ ազգային գիտակցության մեջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատո կանթեղի լույսը և նախանձախնդրությունը նախնյաց ժառանգության հանդեպ:

Գլխավոր թեմաներ