08:01 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Բողոքի ցույց

Ուրցաձորցիները բողոքի ցույց են անցկացնում Երևանում և սպասում են Փաշինյանին

© Sputnik / Laura Sarkisian
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Ուրցաձորցիները պահանջում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անհապաղ արձագանքի իրենց խնդրին։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ համայնքապետի նորանշանակ պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը հրաժարական տա։

Ավելի վաղ Արարատի մարզպետը Գևորգ Ավետիսյանին նշանակել էր համայնքապետի պաշտոնակատար` անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանի փոխարեն։ Վերջինս հեռացել էր, քանի որ քաղաքացիները դժգոհ էին նրանից` նշելով, որ թեև նա անկուսակցական է, բայց ՀՀԿ-ի կողմնակից է։

«Ում ուզում են, թող նշանակեն, միայն թե ոչ Գևորգին։ Նա 25 տարեկան է։ Ի՞նչ կարող է անել գյուղի համար։ Հետո ի՞նչ, որ ժամանակավոր է, ավելի շատ սխալներ կգործի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Ռուզաննա Սարգսյանը։

Միաժամանակ գյուղացիները խղճում են Գևորգին։ Նրանք համոզված են, որ նա խամաճիկ է ինչ-որ մեկի ձեռքերում։

Урцадзорцы собрались на акцию протеста перед домом Правительства (25 октября 2018). Еревaн
© Sputnik / Laura Sarkisian
Բողոքի ցույց

Ուրցաձորցիները նրա անձի դեմ բողոք չունեն, պարզապես դեմ են նրա նշանակմանը։

«Գյուղը երկու ճամբարի է կիսվել, սակայն մեծ մասը Գևորգի հրաժարականի կողմնակից է։ Թող հարցը լուծեն, քանի արյուն չի թափվել», — ասաց Սարգսյանը։

Ուրցաձորում մուտ 1500 բնակիչ կա։ Գյուղացիներն ընդգծում են, որ կառավարության շենքի մոտ կմնան այնքան ժամանակ, մինչև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրենց մոտ գա։

Տվյալ պահին ավելի քան տասը ոստիկան հսկում են կառավարության շենքը։

Полицейские охраняют вход в дом Правительства от митингующих (25 октября 2018). Еревaн
© Sputnik / Laura Sarkisian
Կառավարության շենքի դիմաց

Ըստ թեմայի

Բացահայտում. Ուրցաձորի գյուղապետը յուրացրել է մանկապարտեզին հատկացված 26 միլիոն դրամը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ