06:15 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54530

Պատրիկը կոճակը չսեղմեց, բայց հետո բեմ բարձրացավ` Էրմոնիայի հետ երգելու։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. 12 տարեկան Էրմոնիան «դանդաղ, բայց հաստատուն» քայլերով գերեց Պատրիկ Ֆիորիին «Ձայնը» ֆրանսիական նախագծում։

Լսումների ժամանակ աղջիկը կատարեց Էտտա Ջեյմսի Something's Got a Hold On Me երգը։ Նրա կատարումը գնահատեցին սևամորթ երգիչները` փոփ երգչուհի Ամել Բենթն ու ռեփեր Սոպրանոն։

Ժյուրիի անդամներ Ջենիֆերն ու Պատրիկ Ֆիորին Էրմոնիայի հետ զուգահեռ երգեցին, բայց կոճակն այդպես էլ չսեղմեցին։

Երբ աղջիկը ներկայացավ, մյուսները կրկին հարցրին նրա անունը, որն անծանոթ էր իրենց, իսկ Պատրիկը ժպտաց և ասաց. «Տանն ի՞նչ ես ուտում»։ «Տոլմա», — պատասխանեց նա։

«Նաև բաստուրմա՞ և սուջո՞ւխ։ Մի խոսքով հայուհի ես», — ժպտաց Պատրիկը։

Դրանից հետո նա բեմ բարձրացավ։

«Այժմ մենք քեզ հետ կերգենք «Դլե յամանը»։ Գիտես չէ՞ բառերը։ Մի անհանգստացիր, միասին կերգենք», — ասաց նա։

Պատրիկը հորական կողմից հայ է, մորական կողմից` կորսիկացի։ Նրանց կատարումը ցնցեց հանդիսատեսին։

Մնացածը դիտեք տեսանյութում։

Ըստ թեմայի

Օրբակայտեի «հայկական թուլությունը». երգչուհին չի կարողանում «ազատվել» դրանից. լուսանկար
Երգ` համբույրի դիմաց. մոսկվացի երգչի տեսանյութը գրավում է համացանցը
Makeup-ի թագուհի Գոհար Ավետիսյանը վերափոխել է սկանդալային երգչուհի Օլգա Բուզովային
Աստված տա` բոլորը հայերի պես ջազ նվագեն. բացառիկ հարցազրույց հանրահայտ երգչուհու հետ

Գլխավոր թեմաներ