08:05 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Յուրի Վարդանյան

Մահացել է Յուրի Վարդանյանը

© ARMSPORT
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
78901

Վարդանյանը դեսպանի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից։

Քննարկվում է Յուրի Վարդանյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

Յուրի Վարդանյանը 7 անգամ դարձել է աշխարհի, 5 անգամ Եվրոպայի, 4 անգամ Խորհրդային Միության ու նաև 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ Այդ առաջնություններում նա սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, նվաճել 111 ոսկե մեդալ։

2009թ. ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: 2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ։

Գլխավոր թեմաներ