00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելգիայի թագավորը հայրություն հաստատելու համար թեստ կանցնի. այդպես է որոշել դատարանը

© AFP 2024 / LAURIE DIEFFEMBACQКороль Бельгии Альберт II
Король Бельгии Альберт II - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանի որոշման համաձայն` Բելգիայի միապետ Ալբերտ II–ը պետք է երեք ամսվա ընթացքում հայրությունն ապացուցելու համար թեստ անցնի։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Բրյուսելի Վերաքննիչ դատարանը երկուշաբթի որոշում է կայացրել այն մասին, որ Բելգիայի թագավոր Ալբերտ II–ը երեք ամսվա ընթացքում պետք է հայրության թեստ հանձնի։ 

Актеры Александр Ревва и Михаил Галустян на премьере фильма Непрощенный (20 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Պապս ինձ ստիպողաբար է տարել. տղան ամուսնության առաջարկություն է արել Գալուստյանի համերգին

Դատարանին նման պահանջով է դիմել Դելֆինա Բոելը, որը հավակնում է Ալբերտի արտամուսնական դստեր կարգավիճակին։

«Միապետը պետք է թեստ հանձնի երեք ամսվա ընթացքում։ Դատարանը ճանաչել է, որ տիկին Բոելի իրավաբանական հայրը` Ժակ Բոելը, նրա կենսաբանական հայրը չէ», – ՌԻԱ Նովոստին մեջբերում է Բրյուսելի փաստաբանական կորպուսում իր աղբյուրի խոսքերը։

Նույն աղբյուրը, սակայն, պնդում է, որ 84-ամյա թագավորն իրավունք ունի հրաժարվել պրոցեդուրայից։

Հայրությունը հաստատելու դեպքում, Բոելը կարող է հավակնել արքայադստեր տիտղոսին և բոլոր այն արտոնություններին, որոնցից օգտվում են թագավորական ընտանիքի անդամները։

Դելֆինա Բոելը դատական գործընթացը սկսել է  2013 թվականի հունիսին, երբ Ալբերտ II–ը, որպես պետության գործող ղեկավար, լիարժեք անձեռնմխելիություն ուներ։ 

Ավագ որդու` Ֆիլիպի օգտին գահից հրաժարվելուց հետո, նա պահպանել է թագավորի տիտղոսը, սակայն կորցրել իրավաբանական անձեռնմխելիությունը։

Դելֆինա Բոելի մայրը, բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշտամը, երկար ժամանակ իր աղջկանից թաքցնում էր, թե ով է նրա հայրը։ Միայն 18 տարեկանում Դելֆինան իմացավ մորից, որ նա միապետի արտամուսնական կապից ծնված դուստրն է։  Այն ժամանակ արքայազն Ալբերտի և բարոնուհու կապը 16 տարի է տևել, սակայն թագավոր դառնալով, Դելֆինային նա այդպես էլ չի ընդունել։  Նրա հայրն է համարվում բարոնուհու նախկին ամուսին, խոշոր արդյունաբերող Ժակ Բոելը, որի հետ բարոնուհին վաղուց էր ամուսնալուծվել, և ԶԼՄ հաղորդումների համաձայն, Դելֆինային զրկել կտակից։

Լրահոս
0