00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը ֆենոմենալ ժողովուրդ են. իրենց խոհանոցը գաղտնի են պահում. շեֆ–խոհարարը «զայրացած» է

© Sputnik / Aram NersesyanГенеральный директор "Гаспарян и Куспиц" Андрей Куспиц
Генеральный директор Гаспарян и Куспиц Андрей Куспиц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնագույն և հարուստ հայկական խոհանոցը պետք է համամարդկային ձեռքբերում դառնա, իսկ Հայաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր ռեստորան` «փոքրիկ դեսպանատուն», համոզված է խոհարարության ոլորտի ռուս փորձագետը։

Լաուրա Սարգսյան, Sputnik

Հայերը ֆանտաստիկ ազգ են, իսկ հայկական խոհանոցը արժանի է հանրահռչակվելու ամբողջ աշխարհում։ Դրանում համոզված է «Գասպարյան և Կուսպից» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կուսպիցը, որն առաջին անգամ է Հայաստան այցելել Yerevan Food Fest փառատոնի շրջանակում։

Հաշվով երկրորդ Yerevan Food Fest–ը Հայաստանում անցկացվում է նոյեմբերի 2-6-ը։ Փառատոնի շրջանակում խոհարարության և զբոսաշրջության դասախոսություններ կկարդացվեն, վարպետության դասեր կանցկացվեն, ֆիլմեր կցուցադրվեն, ինչպես նաև երկու խոհարար ընթրիք կպատրաստեն։

© Sputnik / Aram Nersesyan«Գասպարյան և Կուսպից» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կուսպիցը և Salon ռեստորանի շեֆ-խոհարար Հարություն Չալիկյանը
Հայերը ֆենոմենալ ժողովուրդ են. իրենց խոհանոցը գաղտնի են պահում. շեֆ–խոհարարը «զայրացած» է - Sputnik Արմենիա
«Գասպարյան և Կուսպից» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կուսպիցը և Salon ռեստորանի շեֆ-խոհարար Հարություն Չալիկյանը

«Փառատոնի շրջանակում մենք որոշեցինք զբոսնել Երևանում, մոլորվեցինք, ճիշտ ճանապարհը հարցրեցինք անցորդներից։ Փառատոնի հետ առնչություն չունեցող մարդիկ էին, նրանք պատրաստ էին մեզ տեղ հասցնել, հարցնում էին, ինչով կարող են օգնել։ Հայաստանում ֆենոմենալ մարդիկ են ապրում», – ասաց Կուսպիցը։

Հարմարավետ, փոքր Երևանը Կուսպիցի համար իսկական բացահայտում էր և գերազանցեց բոլոր սպասումները։

Փառատոնը Կուսպիցի աչքերով

Կուսպիցը համոզված է, որ հայկական խոհանոցը, Հայաստանը հանրահռչակելու, այն զբոսաշրջիկների  համար ավելի գրավիչ դարձնելու ցանկացած փորձ շատ կարևոր է։ Այդ առումով փառատոնը ազնիվ նպատակ է հետապնդում, նշեց նա։

© Sputnik / Aram NersesyanԲադի ռեյտ
Հայերը ֆենոմենալ ժողովուրդ են. իրենց խոհանոցը գաղտնի են պահում. շեֆ–խոհարարը «զայրացած» է - Sputnik Արմենիա
Բադի ռեյտ

«Հայաստանը Ռուսաստանում ներկայացված է որպես ինքնատիպ ռոմանտիկ, կախարդական երկիր` աշխարհում լավագույն կոնյակով։ Այդքանով ամեն ինչ ավարտվում է։ Հայկական խոհանոցի մասին ռուսաստանցին աղոտ պատկերացում ունի», – ասաց Կուսպիցը։

Նա ցավով փաստում է դա և համարում, որ հայ ժողովրդի հարուստ, հնագույն խոհանոցը, պետք է ներկայացված լինի, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Կուսպիցը երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում։ Նա հիշում է, որ այն փողոցում, որտեղ նա ապրում էր, հայերի հետ կապված բազմաթիվ հաստատություններ կային։ Դրանցից մեկում մի հայուհի  տնական կերակուր էր պատրաստում ավանդական հայկական բաղադրատոմսով և վաճառում այն։  Դա օգնում էր հանրահռչակելու հայկական ուտեստները։

© Sputnik / Aram Nersesyan«Գասպարյան և Կուսպից» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կուսպիցը և Salon ռեստորանի շեֆ-խոհարար Հարություն Չալիկյանը
Հայերը ֆենոմենալ ժողովուրդ են. իրենց խոհանոցը գաղտնի են պահում. շեֆ–խոհարարը «զայրացած» է - Sputnik Արմենիա
«Գասպարյան և Կուսպից» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կուսպիցը և Salon ռեստորանի շեֆ-խոհարար Հարություն Չալիկյանը

Այլ բան է Մոսկվայում, որտեղ, ըստ էության, բազմաթիվ հայեր են ապրում, սակայն հայկական խոհանոցի քիչ ռեստորաններ կան։ Տպավորություն է ստեղծվում, որ հայերն իրենց խոհանոցի ուտեստները միայն իրենց և իրենց ընկերների համար են պատրաստում՝ ի ցույց չդնելով, ընդգծում է Կուսպիցը։

«Շատ ենք սպասում, որ Մոսկվայում հայկական խոհանոցի հիանալի ռեստորաններ հայտնվեն։ Կան մի քանիսը, սակայն, դրանք պայմանական են, ոչ պրոֆեսիոնալ ռեստորատորների կողմից բացված», – ասաց Կուսպիցը։

Նա նաև նշում է, որ նման ռեստորատորների հիմնական սխալն այն է, որ նրանք ռեստորաններում թանկարժեք վարագույրներ են կախում, ինչը վանում է, այլ ոչ թե գրավում մարդկանց։

Հայերի ֆենոմենը

Կուսպիցն ընդգծում է, որ հայկական խոհանոցը պետք է Հայաստանի յուրօրինակ «դիվանագիտական ներկայացուցչությունը» դառնա։ Իսկ հայերը պետք է հանրահռչակեն հայկական խոհանոցը, որպեսզի այն մարդկության ձեռքբերումը լինի։

«Հայերը շատ լավ ինտեգրվում են այլ մշակույթներին, սակայն չգիտես ինչու նրանք դրսում իրենց խոհանոցը գովազդելու ձգտում չունեն», – ասաց Կուսպից։

© Sputnik / Aram Nersesyan«Գասպարյան և Կուսպից» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կուսպիցը
Հայերը ֆենոմենալ ժողովուրդ են. իրենց խոհանոցը գաղտնի են պահում. շեֆ–խոհարարը «զայրացած» է - Sputnik Արմենիա
«Գասպարյան և Կուսպից» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կուսպիցը

Կուսպիցին հայկական ուտեստներից ամենաշատը գերեց «ֆանտաստիկ» հնագույն աղանդերը` ղափաման։

Կուսպիցը երեք բարձրագույն կրթություն ունի, սակայն բոլոր ճանապարհները, ինչպես նա է ընդգծում, մանկուց նրան դեպի խոհարարություն էին տանում։ Նա մսային դելիկատեսների արտադրությամբ զբաղվող Le Bon Goût ընկերության համասեփականատեր է, նրան է պատկանում նաև Արկադի Նովիկովի հետ համատեղ բացած «Колбасный цех» ռեստորանը։ Նա հանդես է գալիս նաև որպես երշիկի արտադրության անկախ խորհրդատու։

Լրահոս
0