00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն գիտեք` ումից պահանջել. Արթուր Մեսչյանը խոստանում է պահպանել Երևանի պատմական շենքերը

© Sputnik / Asatur YesayantsАрама 30
Арама 30 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի գլխավոր ճարտարապետը հայտնեց, թե երբ կավարտվի «Հին Երևան» նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոստանում է 2.5 տարվա ընթացքում իրականացնել «Հին Երևան» նախագծի մի մասը։ Այս մասին նա հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Մեսչյանը խոստացավ, որ ոչ մի հին շենք և ոչ մի հուշարձան չի քանդվի։ Բոլոր շենքերը կվերակառուցվեն և կպահպանվեն լավագույն պայմաններում։ Նա հայտնեց, որ արդեն հանդիպել է «Հին Երևան» նախագծի ճարտարապետի հետ և նրա հետ քննարկել այդ հարցը։ Պարզվել է, որ նախագծի իրականացման համար կարելի է օգտագործել հին շենքերի ապամոնտաժումից հետո մնացած քարերի միայն 30%–ը։

© Sputnik / Nana MartirosyanԱրթուր Մեսչյան
Արդեն գիտեք` ումից պահանջել. Արթուր Մեսչյանը խոստանում է պահպանել Երևանի պատմական շենքերը - Sputnik Արմենիա
Արթուր Մեսչյան

«Արդեն խոսել ենք ճարտարապետի հետ և որոշել ենք տեղաշարժել նախագծի իրականացմանը խոչընդոտող ստորգետնյա ավտոկայանատեղին։ Նախագծի իրականացման համար կօգտագործվեն հին շենքերի քարերի 30%–ը, քանի որ ապամոնտաժումն իրականացվել է վայրենավարի», – ընդգծեց նա։

Մեսչյանի խոսքով` ավելի խնամքով է իրականացվել Աֆրիկյանների տան ապամոնտաժումը (պատմական շենքը գտնվել է Տերյան փողոցում)։ Մեսչյանը խոստովանեց, որ ինքն այդ շենքը չէր ապամոնտաժի։

«Երկու տարվա ընթացքում արդեն կտեսնեք վերակառուցման արդյունքները, սակայն նախագիծն ամբողջությամբ ավարտին կհասցվի 4-4.5 տարվա ընթացքում», – ընդգծեց նա։

Գլխավոր ճարտարապետը խոստացավ, որ «Փոքրիկ երգիչների» շենքը (Արամի փողոցում գտնվող պատմական շենք) կվերանորոգվի հարևանությամբ գտնվող բազմահարկ շենքի կառուցապատողի հաշվին։

«Եթե պատասխանատվություն եմ ստանձնել, ապա ես եմ պատասխանատու քաղաքի համար։ Այսուհետև գիտեք, թե ումից պահանջել», – ասաց նա։

«Հին Երևան» նախագիծը Երևանի կենտրոնում մոտ 100 000 քմ տարածք է ընդգրկում` Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց և Արամի փողոցից մինչև Բյուզանդի փողոց։ Նախագծի շրջանակում նախատեսված է վերականգնել XIX–րդ դարի վերջի, XX–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Ենթադրվում էր, որ «Հին Երևան» նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2010-2011 թվականներին, բայց կառավարությունը որոշակի խնդիրների պատճառով միայն 2014 թվականին է պայմանագիր կնքել Multicontinental distribution հետ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականին։

Լրահոս
0