17:37 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Ալեքսեյ Նաումենկո. ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի տեղակալ

«Զինվորականները միմյանց կես խոսքից հասկանում են». գնդապետը զորավարժությունների մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Հայաստանում ռուսական բազայի հրամանատարությունը բազմիցս ականատես է եղել` ինչպես են երկու պետությունների զինծառայողները փոխադարձ օգնություն ցուցաբերում։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Զինվորական ու ռազմա–տեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ էլ ավելի կարևոր է դառնում Հայաստանի շուրջ աճող լարվածության ֆոնին։

Այդ համագործակցության առանցքային  ձևաչափերից է զորքերի միավորված խմբավորումը։

Հոկտեմբերին Հայաստանի տարածքում լայնածավալ զորավարժություններ տեղի ունեցան, որոնց մասնակցեցին մոտ մեկուկես հազար զինվորական, մի քանի տասնյակ միավոր ավիացիոն ու զրահատեխնիկա, հրետանային միջոցներ ու համազարկային կրակի հրթիռային համակարգ (ՀԿՌՀ)։

Գնահատելով զորավարժությունների արդյունքները` ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի տեղակալ գնդապետ Ալեքսեյ Նաումենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդ մարզումները ցուցադրեցին Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի աշխատանքի կոորդինացիայի ու կարգավորվածության բարձր մակարդակը։

Նա ավելացրեց, որ զորավարժությունների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարբեր զորատեսակների փոխներգործությանը, հետախուզության ու թիրախների հայտնաբերման  ժամանակակից անօդաչու սարքերի կիրառմանը։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարությունը բարձր գնահատեց ստորաբաժանումների գործողությունները։ Երկու կողմն էլ ստորաբաժանումների համատեղ կառավարման անգին փորձ են ձեռք բերել», – ասաց Նաումենկոն։

Նրա կարծիքով`ռուսական բանակի ու ՀՀ Զինված ուժերի համատեղ գործողությունները ուսումնամարտական խնդիրների իրականացման ժամանակ բարձր արդյունք են ցույց տալիս։

2019 թվականի հետագա համագործակցությունն ապահովելու նպատակով նաև նախատեսվում է նման մակարդակի ու ծավալի զորավարժություններ անցկացնել։

Նաումենկոն վստահ է, որ հաղթանակի հաջողությունը կախված է ոչ միայն զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակից ու սպառազինության ժամանակակից նմուշներից, այլև անձնակազմի հոգեբանական վիճակից։

  • ՀՀ և ՌԴ ԶՈւ համատեղ զորամիավորման տակտիկական զորավարժությունը (12-ը հոկտեմբերի 2018 թ.)
    ՀՀ և ՌԴ ԶՈւ համատեղ զորամիավորման տակտիկական զորավարժությունը (12-ը հոկտեմբերի 2018 թ.)
    © Photo : Press office of the ministry of Defence of the RA

1 / 6
© Photo : Press office of the ministry of Defence of the RA
ՀՀ և ՌԴ ԶՈւ համատեղ զորամիավորման տակտիկական զորավարժությունը (12-ը հոկտեմբերի 2018 թ.)

«Զորավարժությունների բոլոր փուլերում անձնակազմը կատարում էր ամենաբարդ խնդիրները, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում։ Մենք բազմիցս ականատես ենք եղել` ինչպես են երկու պետությունների զինծառայողները փոխադարձ օգնություն ցուցաբերում։  Նրանց միջև ամբողջական փոխըմբռնում է, լեզվական խոչընդոտ չկա։ Տղաները, կարելի է ասել կես խոսքից,  հասկանում են միմյանց», – նշեց մեր զրուցակիցը։

102-րդ ռուսական բազան, որի ստորաբաժանումները մտնում են միավորված խմբավորման մեջ,  տեղակայված է Գյումրիում։

Պատասխանելով հարցին` ինչ հարաբերություններ են ձևավորվել տեղի բնակիչների ու բազայի զինծառայողների միջև, Նաումենկոն ասաց, որ ռուս զինծառայողները զգում են իրենց հանդեպ ջերմ ու ընկերական վերաբերմունք, թեև, անկասկած, ինչ–որ արտակարգ իրավիճակներ ու միջադեպեր են լինում։

«Յուրաքանչյուր մարդ ունի իր բնավորությունն  ու դաստիարակության մակարդակը։ Թյուրիմացություններ են լինում, սակայն Գյումրու իշխանությունն ու զորքերի հրամանատարությունը շատ արագ է  արձագանքում: Նույնը կարելի է ասել ուժային կառույցների, ոստիկանության մարմինների մասին։ Հակամարտություններ չեն լինում, որոշ աննշան տարաձայնություններ են լինում», – ասաց Նաումեկնկոն։

Նշենք, միջադեպերից մեկը տեղի է ունեցել այս տարի Փանիկ գյուղում, որտեղ ռուսական ստորաբաժանողները զորավարժություններ էին անցկացնում։ Գյուղացիների տան մոտ հնչած կրակոցները մեծ աղմուկ էին արել ու իրարանցում առաջացրել։

Նաումենկոյի խոսքով` բացթողում կար ու ինչ–որ իմաստով կարելի է ասել, որ կատարողները չափից շատ «ջանք էին թափել», բայց միջադեպ բավական արագ հարթվեց։

Ըստ թեմայի

Փանիկում տեղի ունեցածը ֆորսմաժորային իրավիճակի արդյունք է. տարվում է քննություն
Փանիկում տեղի ունեցածը սադրանք է. Փաշինյան
Մի կաթիլ մեղր չդառնա. Աշոտյանը սխալ է համարում Փանիկի դեպքերի մասին Փաշինյանի դիտարկումը
Շարմազանով. «102–րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»
Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Պաշտոնատար անձինք տեղյակ են եղել, որ Փանիկում միջոցառում է անցկացվելու. Ելկանով
Ի՞նչ են «թաքցնում» Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում
Սխալ կար և՛ հայկական, և՛ ռուսական կողմից. Տոնոյանը` Փանիկի միջադեպի մասին
Նախարարը, հրամանատարը, զինվորականները և փանիկցիները` մեկ վրանի տակ. ի՞նչն է նրանց միավորել
Ինչո՞ւ էր Նիկոլայ ցարը Գյումրի եկել, կամ այրված եկեղեցու երկար պատմությունը
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ