17:35 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Աջ ղեկով ավտոմեքենա

Աջ ղեկով ավտոմեքենա ներմուծողներին երեք տարբերակ է առաջարկվում. ո՞վ կշահի դրանից

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
398 0 0

Կառավարությունը մտադիր է թույլատրել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումն ու շահագործումը, բայց որոշակի պայմաններով։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման ու շահագործման արգելքի վերաբերյալ դժգոհությունները մեղմելու համար կառավարությունը երեք լուծում է առաջարկում, որոնք այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Երեք տարբերակները հետևյալն են. մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդ` ընտրել տարանցիկ ճանապարհ, որը չի արգելվում օրենքով, այսինքն` տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, և տարբերակ երրորդ, որը պետք է նախաձեռնվի կառավարության որոշմամբ, այն է` 1 տարի ժամանակ տրամադրել, որպեսզի ներմուծված մեքենան հնարավոր լինի վերասարքավորել ձախակողմյան ղեկով»,– ասաց նա։

Վերջին առաջարկը նախարարությունում ընդունել են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում թանկացրել են աջակողմյան ղեկը ձախ կողմ տեղափոխելու ծառայությունը, բայց նույնիսկ այդ դեպքում մեծաքանակ հերթեր են գոյանում։

«Մենք հնարավորություն ենք տալիս, որ ներսում տրանսպորտային միջոցը փոփոխության ենթարկվի։ Դա հնարավորություն կտա նաև հայ արհեստավորներին Հայաստանում աշխատել»,– ասաց Արշակյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց նաև, որ Հայաստան ներմուծված աջակողմյան ղեկով ավտոմեքենաները վերասարքավորման համար հատկացվող մեկ տարվա ընթացքում կարող են նաև շահագործվել, բայց` առանց գրանցման։

Բանն այն է, որ գործող օրենքը ներմուծված ավտոմեքենաների գրանցման համար առավելագույնը 15–օրյա ժամկետ է սահմանում։

Իսկ թե կառավարության առաջարկած տարբերակներից որն է նախապատվելի, Հակոբ Արշակյանը թողնում է ներկրողների ընտրությանը։

Ի դեպ, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ բոլոր երկրներում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը պետք է արգելվի։

Ըստ թեմայի

Աջ ղեկով մեքենաներ ներկրողների «չափազանց գայթակղիչ» առաջարկը հավանության կարժանանա՞
Հետաքրքիր առաջարկ. ի՞նչ պայմանավորվեցին աջ ղեկով մեքենաներ ներկրողներն ու նախարարությունը
Նախարարն «աջ ղեկով» ավտոմեքենա չի գնել և մյուսներին էլ խորհուրդ չի տա գնել

Գլխավոր թեմաներ