00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցիների բողոքն իր արդյունքն է տվել

© Photo : press office of the SCRГюмрийское депо ЮКЖД
Гюмрийское депо ЮКЖД - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վճարվել են Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հավելավճարները:

ԵՐԵՎԱՆ, 8 Նոյեմբեր — Sputnik. 1 ժամ  առաջ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները  ստացել են  հասանելիք  հարկավճարները:  Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին մեքենավարները:

Նշենք, որ    նոյեմբերի 8-ին  վաղ առավոտից Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները, որպես բողոքի ակցիա, գնացքները չեն շահագործել: Գյումրիի ոչ մի դեպո գնացք չի սպասարկել, այդ թվում նաև Գյումրի-Երևան գնացքը: Աշխատակիցների բողոքը պայմանավորված է հոկտեմբեր ամսվա հավելավճարների չափի կրճատմամբ:

Министр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունն այս պահին ՀԿԷ–ի հետ կնքած պայմանագրի վերանայման պատճառ չի տեսնում

Աշխատակիցները հայտարարել       էին, որ  բողոքի ակցիան կշարունակեն այնքան, մինչև իրենց պահանջները չկատարեն:

Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները մամուլին հայտնել էին, թե  ղեկավարությունը ստացել է մեծ պարգևավճարներ, իսկ աշխատակիցները դրանցից զրկվել են։ Այս հանգամանքը աշխատակիցների դժգոհության պատճառ է դարձել, և նրանք արդեն մի քանի օր է` հրաժարվում են աշխատել։

Ըստ մամուլի` երկաթուղայինները Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում ու Երևանում գործադուլ են անում ու հրաժարվում են ստանալ իրենց աշխատավարձերը` պահանջելով վճարել նաև նախկինում ավանդաբար տրամադրված հավելավճարները։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՍՊԸ–ն երեկ տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ ընկերությունում իրականացվում են պարգևատրումների համակարգի բարեփոխումներ, որոնք թույլ կտան էապես բարձրացնել ժամավճարների չափն ու նվազեցնել պարգևների ազդեցությունը գծի տնտեսությունների աշխատակիցների աշխատավարձերի ընդհանուր մակարդակի վրա: Իսկ աշխատակիցների բողոքը, ըստ ՀԿԵ–ի, բարեփոխումների մասին ցածր իրազեկվածությունն է։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղում» շուրջ 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել։ Օգոստոսի 14-ի, լույս 15-ի գիշերը ՀՀ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել ընկերության գրասենյակում։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս
0