00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մաֆիո՞զ. ես ռեկորդակիր եմ». Վրաստանի հայերը պարզում են` ծեծկռտուք եղել է, թե ոչ

© Sputnik / Besik PapiaАхалцихе, Самцхе-Джавахетия
Ахалцихе, Самцхе-Джавахетия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նինոծմինդա և Ախալքալաք շրջանների մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը շարունակում է հերքել իրեն ուղղված մեղադրանքները։ Նրան աջակցում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում ընդդիմությունն իսկական պատերազմ է հայտարարել Նինոծմինդա և Ախալքալաք շրջանների մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի դեմ, որը «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության կողմնակից է։ Համենայն դեպս, դրանում համոզված է հենց Մկոյանը։

Նոյեմբերի 7–ին Ախալքալակում հարձակվել են  «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր շարժման կողմնակից Ռեմիկ Պողոսյանի վրա` նրանց հասցնելով մարմնական վնասվածքներ։ Միջադեպի մասին հաղորդել վրացական  Rustavi 2 հեռուստաալիքը։ Պողոսյանը տեղեկությունը չի հաստատում` պնդելով, որ վնասվածքները ստացվել են սեփական տան բակում աշխատանքների ժամանակ։

Президентские выборы в Грузии - Sputnik Արմենիա
«Գանգստերական ֆիլմ» Ջավախքում. հայերը ծեծկռտուքի մեջ են ընկել Զուրաբիշվիլու պատճառով

Այնուամենայնիվ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկրի ՔՕ 126 հոդվածով (բռնության կիրառում) գործ է հարուցել, իսկ ընդդիմության և իշխող կուսակցության ներկայացուցիչները պատմում են կատարվածի իրենց վարկածը։

«Միասնական ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի կազմակերպությունում համոզված են, որ Պողոսյանին ծեծել են Մկոյանի կողմնակիցները, քանի որ նա աջակցում է ընդդիմությանը։

«Դրանից ամենից շատ ես եմ տուժել։ Ընդդիմադիր կուսակցություններն ինձ պատերազմ են հայտարարել, երեկ ամբողջ օրը ես խորհրդակցություններ եմ անցկացրել կողմնակիցներիս հետ։ Բացակայել եմ 15 րոպեով, որպեսզի խաղից հետո նվերներ հանձնեմ հաղթած թիմին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մկոյանը։

Պատգամավորի խոսքով` այնուհետև նա վերադարձել է աշխատանքի վայր։ Մկոյանը պնդում է, որ Պողոսյանն ինքն է ընկել ծեծկռտուքի մեջ, իսկ հեռուստաալիքները, չգիտես ինչու, Մկոյանին ներքաշել են այս պարսավելի պատմության մեջ։ Նա կոչ արեց իրավապահ մարմիններին ուշադրություն դարձնել այս փաստին։

«Ստացվում է, որ թե ինչ–որ մեկն Ախալքալաքում սայթաքի, ընկնի, ապա կրկին ինձ կմեղադրեն դրանում», – ասաց Մկոյանը։

Նա վստահ է, որ իր հասցեին «հարձակումների» և «զրպարտանքի» պատճառը քաղաքական հարթության մեջ է։ Նա նաև անհեթեթ է համարում մամուլի մեղադրանքները մաֆիայի հետ կապ ունենալու մասին։

Այդ մասին ասվում է Rustavi 2 հեռուստաալիքի ռեպորտաժում։ Հաղորդավարը հայտարարել է, որ Մկոյանը «վերահսկում է Ախալքալաքը փողերով և իշխանական լծակներով»։

Кандидат в президенты от оппозиционной партии Новый политический центр – Гирчи Зураб Джапаридзе - Sputnik Արմենիա
Վրաստանի հայերն ապշած են․ինչ է թաքնված Ջափարիձեի աղմկահարույց ելույթների հետևում

«Տարածաշրջանում այն ամենը, ինչ կարևոր է, կենտրոնացած է Մկոյանի և նրա ընտանիքի անդամների ձեռքերում»,-ասում են ռեպորտաժի հեղինակները։ Նրանք պնդում են, որ Մկոյանը սովորական մաֆիոզ է, որը միաժամանակ ներկայացնում է «Վրացական երազանք» կուսակցությունը։

«Մաֆիո՞զ։ Բայց ես Վրաստանի խորհրդարանի միակ ռեկորդակիր պատգամավորն եմ։ Մի շրջանից հինգ անգամ ընտրվել եմ ժողովրդի կողմից։ Հակառակ դեպքում ժողովուրդն առաջին կամ երկրորդ անգամից  հետո ինձ չէր սատարի», – ասաց Մկոյանը։

Հոկտեմբերի 28–ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներն է հավաքել անկախ թեկնածու Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։ Շրջանում նրա օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը։

Հոկտեմբերի 30–ին Ջավախքում կոշտ վիճաբանություն է տեղի ունեցել երկրի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբի մոտ։

Միջադեպից հետո վրացական ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ծեծկռտուքը կազմակերպել են Մկոյանի մարդիկ։ Ավելի ուշ պատգամավորը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ վիճաբանության մեջ մեղավոր են Վաշաձեի բոլոր կողմնակիցները։

Ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 239 հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով («Կանխամտածված խուլիգանություն` կատարված հրազենային զենքի կամ այլ առարկայի կիրառումով, որն օգտագործվել է որպես զենք»)։

Լրահոս
0