13:51 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Լիլի Մորտոյի լուսանկարը

Հայկական «Բարբի» Լիլի Մորտոն ներկայացել է նոր կերպարով. լուսանկար

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Լիլի Մորտոն այս անգամ որոշել է ներկայանալ անսովոր ամպլուայով։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայկական «Բարբի» Լիլի Մորտոն (Լիլիթ Մարտիրոսյան) «փորձարկել» է ճակատագրական կնոջ, ավելի ճիշտ` նվաղուն հայացքով գիշատիչ շիկահերի կերպարը։

Լիլին հենց այդ հայացքով լուսանկար է հրապարակել Instagram սթորիզում։

Instagram сториз Лили Монро
Instagram/ lili.morto.official
Լիլի Մորտո

Ի տարբերություն անցած ֆոտոսեսիաների` Լիլին այս անգամ որոշել է ներկայանալ անսովոր ամպլուայով` զուսպ և համեստ աղջկա կերպարով, որը թաքցնում է իր բարեմասնությունները։

Ավելի վաղ Լիլին տեսանյութ էր հրապարակել և հարցրել բաժանորդներին, թե նրանց դուր է եկել արդյոք իր կերպարը նոր կատակերգական շոուում։ Հայկական Բարբիի երկրպագուները գրել էին, թե ինչու է նրանց շոուն դուր գալիս, և ինչպես են նրանք վերաբերվում Լիլիի կերպարներին։

«Ուզում եմ ժամադրել ձեզ», «Ինձ ավելի շատ անձամբ դու ես դուր գալիս», «Ով ինչ էլ ասի, դու սուպեր սեքսուալ աղջիկ ես», «Հետաքրքիր է` սիլիկոն հայտնագործողը գիտե՞ր, որ իր հայտնագործությունը ռադիոյից հայտնի կլինի», – գրել են նրանք։

Նշենք, որ վերջին շրջանում Լիլի Մորտոն նկարահանվում է կատակերգական շոուում, որտեղ պարբերաբար ներկայանում է տարբեր կերպարներով։

Լիլին հայտնի է դարձել ռուսական Առաջին ալիքի «Мужское и женское» հաղորդմանը մասնակցելուց հետո։ Աղջիկը եղել է հայտնի լոնդոնցի միլիոնատեր Ռոդրիգո Ալվեսի սրտի հավակնորդուհիներից մեկը։

Բրազիլիայում ծնված Ալվեսը 67 վիրահատություն է արել կենդանի Քենին նմանվելու համար։ Այսօր նրան ճանաչում են ամբողջ աշխարհում. նա նկարահանվում է կինոնկարներում, մասնակցում հեռուստաշոուների, հարցազրույցներ տալիս։

Ըստ թեմայի

Հայկական «Բարբին» գերեց մուլտիմիլիոնատեր «Քենին»
Գլամուրային երեկույթ. միլիոնատեր «Քենն» ընտրե՞ց հայկական «Բարբիին»

Գլխավոր թեմաներ