00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր են հասել բնակարանների գները. ովքե՞ր ու ինչո՞ւ են բարձրացնում դրանք

© Sputnik / Aram NersesyanЭлитная новостройка
Элитная новостройка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ միայն Երևանում, այլև մարզերում բնակարանների գները աճել ու շարունակում են աճել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչ գործոններ են ազդում բնակարանային գների աճի վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանում բնակարան գնել ցանկացողները շատացել են, բնակարան վաճառողները`քչացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալ Համլետ Գրիգորյանը։

Митинг у правительства - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց Երևանում. քաղաքացիները կառավարությունից բնակարան են պահանջում

«Մարդիկ լսում են, որ բնակարանների գներն օր օրի թանկանում են, գնողն ուզում է հասցնել իր ունեցած գումարի սահմաններում բնակարան գնել, վաճառողն էլ, հակառակը` կասեցնում է վաճառքը` հույսով, որ հետո հնարավորություն կունենա ավելի թանկ վաճառել»,– ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է պահանջարկին, այն ամենաբազմազան է`կայուն եկամուտ ունեցողները, նրա խոսքով, հիմնականում ձգտում են նորակառույց շենքում բնակարան գնել` հիփոթեքով։ Հատկապես, որ այդ դեպքում, նրանք օգտվում են վարկի տոկոսադրույքները եկամտահարկից մարելու հնարավորությունից։

«Իսկ նրանք, ովքեր վաճառել են իրենց բնակարանը այդ գործարքից գումար շահելու նպատակով, իհարկե, ավելի շատ ծայրամասերում են բնակարան փնտրում, խորհրդային տարիներին կառուցված 30 և ավելի տարվա շենքերում»,– ասաց Համլետ Գրիգորյանը։

Հայրենադարձներ, նրա խոսքով, բնակարան գնողների շարքերում շատ չեն, բայց կան։ Կան այնպիսիք, ովքեր գնում են, բայց այդ բնակարաններում ապրելու են տարին մեկ անգամ` մի քանի օրով, երբ արձակուրդներին այցելեն Հայաստան։

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանում անշարժ գույքի գների բարձրացման միտումները, չբացառեց, որ այն կարող է կապված լինել ներգաղթի նկատմամբ դրական սպասումներով։ Մյուս կողմից չի բացառվում, որ աշխուժացումը պայմանավորված է բանկային  ոլորտում տեղի ունեցող պրոցեսներով, հիփոթեքային վարկի պայմանների բարելավմամբ, կամ ուղղակի նախորդ իշխանությունների օրոք բանկերում կուտակած միջոցներն արագ թաքցնելու ձգտմամբ։

Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
Ինչու՞ են աճում անշարժ գույքի գները. բնակարանային խնդիրը Հայաստանում կրկին արդիական է

«Հասարակության մի ունևոր հատվածը փորձում է բանկային ոլորտից իրենց միջոցները հետ քաշել և անշարժ գույքի մեջ տեղաբաշխել»,– ասաց Մարգարյանը` հավելելով, որ այդ վարկածի մասին են վկայում հատկապես Երևանի Կենտրոնում՝ նորակառույցների աճող գները։

Միաժամանակ, Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ պասիվ չէ նաև երկրորդային հատվածի բնակարանային առևտուրը, ուստի տնտեսագետը չի բացառում, որ այստեղ դեր են խաղում նաև վերավաճառքի, սպեկուլյատիվ տարբերակները։

«Գաղտնիք չէ, որ մեր բնակարանային ֆոնդի մեծ մասը, ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային փոքր քաղաքների, բարոյապես ու ֆիզիկապես մաշված են, վթարային են և 2/3 մասը արդիականացման, մոդեռնացման կարիք ունի և դրա հաշվին ևս հնարավոր է աշխուժացման նոր հնարավորություններ ձևավորել»,– ասում է Մարգարյանը։

Եվ, այդուհանդերձ, բնակարանների պահանջարկն ու գների բարձրացումը մայրաքաղաքում և մարզերում անհամաչափ է։

Ատոմ Մարգարյանը նշում է, որ եթե մայրաքաղաքի կենտրոնում դրանց գինը մեկ տարվա ընթացքում աճել է երկնիշ թվով, ապա մարզերում միջինը` 5-7, որոշ մարզերում ավելի քիչ։

Կատարված գործարքների վիճակագրությունը ևս մարզերում անհամեմատ ավելի համեստ է։ 

Հիփաթեքային վարկը՝ թվերով - Sputnik Արմենիա
Ովքե՞ր կարող են հիփոթեքով բնակարան գնել Հայաստանում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2018թ. սեպտեմբերի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21.91 %-ով։

Արաբկիրում`10.30, Քանաքեռ-Զեյթունում` 4.79, Նոր-Նորքում` 6.40, Ավանում` 5.33, Էրեբունում` 10.51, Շենգավիթում` 5.81, Դավթաշենում` 16.35, Աջափնյակում` 11.92, Մալաթիա-Սեբաստիայում` 4.76, Նուբարաշենում` 7.82%-ով։

Հետաքրքրական է, որ գների բարձրացմանը զուգահեռ առք ու վաճառքի իրականացված գործարքների թիվը նվազում է։ Երևանում իրականացված գործարքների քանակը սեպտեմբերի նկատմամբ նվազել է 4605–ով։

Լրահոս
0