17:39 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Յուրի Վարդանյան

Յուրի Վարդանյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

© ARMSPORT
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
16010

Հանրահայտ ծանրորդին կհուղարկավորեն Երևանի Պանթեոնում։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ից 19:00-ը: Լեգենդար մարզիկի դին Երևանում կլինի նոյեմբերի 13-ին: Ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները լեգենդար ծանրորդին հրաժեշտ տալու հնարավորություն կունենան: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

62 տարեկան Յուրի Վարդանյանը մահացել է ԱՄՆ-ում նոյեմբերի 2-ին:

Тяжелоатлет Юрий Варданян
© Sputnik / Игорь Уткин
Յուրի Վարդանյան

Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։

Министр спорта и по делам молодежи РА Юрий Варданян и Ованес Заназанян на вечере чествования футбольной команды Арарат-73 (10 октября 2013). Ереван, Армения
Յուրի Վարդանյան

Գլխավոր թեմաներ