00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ և ինչպես են սպանվել Երևանի կենդանաբանական այգու առյուծները. այգու պատասխանը

© Sputnik / Asatur Yesayants Ереванский зоопарк (30 октября 2018)
 Ереванский зоопарк (30 октября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կենդանաբանական այգու ներկայացուցիչը մեկնաբանել է սպանված առյուծների լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Սոցիալական կայքերում տարածված լուսանկարները, որոնցում սպանված առյուծներ են երևում, հավանաբար առնչվում են 2017թ–ին քնեցված կենդանիների պատմության հետ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը։

Անժելիկա Ջավադյան անունով ֆեյսբուքյան օգտատերն այսօր սպանված առյուծների լուսանկարներ է հրապարակել` նշելով, որ դրանք կենդանաբանական այգու կենդանիներն են։

«Մեկ տարի առաջվա դեպքի հետ առնչվող լուսանկարներ են, ու չեմ հասկանում, թե ինչ նպատակով են հիմա հրապարակվել»,– Sputnik Արմենիային ասաց Աբրահամյանը։

2017թ–ին Երևանի կենդանաբանական այգու 3 առյուծները, Աբրահամյանի խոսքով, էֆթանազիայի էին ենթարկվել, քանի որ նրանց մոտ առողջական անբուժելի խնդիրներ էին հայտնաբերվել։

«Դրանք այն առյուծներն էին, որ տարիներ շարունակ բնակվել էին փոքր վանդակներում։ Անընդհատ նստած վիճակից ծանր հիվանդություններ էին առաջացել։ Այգու երկու անասնաբույժները, ընդ որում` մեկն ազգությամբ ֆինն, 2016 թվականից պարբերաբար տեղեկացրել էին տնօրինությանը, որ բուժումները անարդյունք են և կենդանիներին տանջել պետք չէ, ճիշտն էֆթանազիան է»,– ասաց Աբրահամյանը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այգու ղեկավարությունն անցյալ տարի առյուծների հարցով դիմել էր նաև արտասահմանյան, մասնավորապես` իրանցի ու եվրոպացի գործընկեր անասնաբույժների, որոնք ևս հաստատել էին, որ նման հիվանդությունների դեպքում կենդանիներին պահելն անմարդկային է։

«Այդ նամակները բոլորը կան, պատասխանները` նույնպես։ Բացի այդ, Եվրոպական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիայի կանոնակարգով ևս նախատեսված է, որ եթե կենդանին տանջանքներ ունի, և բուժումն արդյունք չի տալիս, նրան պետք է ազատել այդ տանջանքներից»,– ասաց Աբրահամյանը։

Այսօր Երևանի կենդանաբանական այգին 7 առյուծ ունի, որից 1-ը` արու, 6-ը` էգ։ 2017-18 թթ–ին Երևանի կենդանաբանական այգում առյուծների համար նոր 3000 և 4000 քառ. մետրանոց ազատավանդակներ կառուցվեցին, որոնք պաշտոնապես շահագործման հանձնվեցին 2018թ–ի մայիսին։

Լրահոս
0