00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրամական պարգևներ և շքանշաններ. հայ մանկավարժներից ո՞վ ճանաչվեց լավագույնը

© Sputnik / Aram NersesyanЦеремония награждения учителей в министерстве образования и науки (12 ноября 2018). Еревaн
Церемония награждения учителей в министерстве образования и науки (12 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կրթության ոլորտում աչքի ընկած մասնագետները շքանշաններ և դրամական պարգևներ ստացան։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր` նոյեմբերի 12-ին, պարգևներ ու շքանշաններ հանձնեցին Հայաստանի լավագույն մանկավարժներին։

Ինչպես նշեց Հարությունյանը, կրթության նախարարությունն առավելագույն ջանքեր է գործադրում ուսումնական հաստատությունների ուսուցիչների և տնօրենների հեղինակությունը բարձրացնելու համար։ Այդ գործում գերատեսչությանն օգնում են մանկավարժները, որոնք զբաղվում են ոչ միայն ուսուցմամբ, այլ նաև երեխաների դաստիարակությամբ։

© Sputnik / Aram NersesyanԼավագույն տնօրեն
Դրամական պարգևներ և շքանշաններ. հայ մանկավարժներից ո՞վ ճանաչվեց լավագույնը - Sputnik Արմենիա
Լավագույն տնօրեն

Ոլորտի լավագույն մասնագետներն այս տարի դրամական մրցանակներ ստացան (նախկինում նրանց ավտոմեքենաներ էին նվիրել)։

Այս տարվա լավագույն դաստիարակչուհի ճանաչվեց Աշտարակ քաղաքի մանկապարտեզի աշխատակից Գոհար Արշակյանը, լավագույն տնօրեն` Գայանե Սաֆարյանը (Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան դպրոցի ղեկավար), լավագույն մանկավարժ` Աշտարակի թիվ 2 դպրոցի ներկայացուցիչ Նարինե Մեսրոպյանը։

Առաջին մասնագիտությամբ ռադիոինժեներ, երկրորդ մասնագիտությամբ մանկավարժ, ինֆորմատիկայի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը, որն այս տարի ճանաչվեց լավագույն ուսուցիչ, Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ իր համար կարևոր են ոչ միայն երեխաների գիտելիքները, այլ նաև նրանց մարդկային հատկությունները։

© Sputnik / Aram NersesyanԼավագույն դաստիարակ
Դրամական պարգևներ և շքանշաններ. հայ մանկավարժներից ո՞վ ճանաչվեց լավագույնը - Sputnik Արմենիա
Լավագույն դաստիարակ

«Առաջին հերթին ես փորձում եմ դաստիարակել քաղաքացու, որը կարող է օգուտ տալ ընտանիքին, երկրին, ամբողջ աշխարհին։ Ես շատ աշակերտներ ունեմ, որոնցով հպարտանում եմ, որոնք մեծ հաջողությունների են հասել։ Ինձ համար լավագույն գնահատականը հենց նրանց հաջողություններն են», – ասաց նա։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն իր հերթին ասաց, որ ամեն տարի նախարարությունը պարգևատրում է այն զինվորներին դասավանդած ուսուցիչներին, որոնք աչքի են ընկել կարգապահությամբ և կրթվածությամբ։

Այս տարի առաջին անգամ երկու նախարարությունները համատեղ պարգևատրեցին ուսուցիչներին։ Տոնոյանի խոսքով` կրթությունը և պաշտպանությունը երկրի անվտանգության համակարգի երկու առավել կարևոր բաղադրիչներն են։

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Տոնոյան
Դրամական պարգևներ և շքանշաններ. հայ մանկավարժներից ո՞վ ճանաչվեց լավագույնը - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյան

Տոնոյանը մի քանի ուսուցիչների «Գարեգին Նժդեհ» շքանշաններ հանձնեց։

Պարգևատրեցին նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի պարուսույց Գևորգ Ալեքսանյանին։ Նա շքանշան ստացավ իր աշակերտի և որդու` Հայկի շնորհիվ, որը ծառայում է Արցախում։ Պարուսույցն արդեն 21 տարի դասավանդում է ուսումնարանում և դաստիարակել է պարողների բազմաթիվ սերունդներ, բայց առաջին անգամ էր շքանշան ստանում։

«Ինձ համար սա մեծ անակնկալ է, ես շատ հպարտ եմ, որ որդուս շնորհիվ արժանացա շքանշանի», – ասաց Ալեքսանյանը։

Նշենք, որ ուսուցիչների պարգևատրման արարողությունը պետք է տեղի ունենար հոկտեմբերի սկզբին։ Բայց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի միջոցառումների պատճառով պարգևատրման արարողությունը կայացավ այսօր։

© Sputnik / Aram NersesyanՈւսուցիչների պարգևատրման արարողություն
Ուսուցիչների պարգևատրման արարողություն - Sputnik Արմենիա
1/3
Ուսուցիչների պարգևատրման արարողություն
© Sputnik / Aram NersesyanՈւսուցիչների պարգևատրման արարողություն
Ուսուցիչների պարգևատրման արարողություն - Sputnik Արմենիա
2/3
Ուսուցիչների պարգևատրման արարողություն
© Sputnik / Aram NersesyanՈւսուցիչների պարգևատրման արարողություն
Ուսուցիչների պարգևատրման արարողություն - Sputnik Արմենիա
3/3
Ուսուցիչների պարգևատրման արարողություն
1/3
Ուսուցիչների պարգևատրման արարողություն
2/3
Ուսուցիչների պարգևատրման արարողություն
3/3
Ուսուցիչների պարգևատրման արարողություն
Լրահոս
0