00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական շահն՝ ամեն ինչից վեր. երիտասարդ դիվանագետները հավաքվել են Սոչիում

© Photo : provided by the press office of the ForumВторой форум молодых дипломатов открылся в Сочи
Второй форум молодых дипломатов открылся в Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի յոթ մարդուց կազմված պատվիրակությունն այս օրերին մասնակցում է Սոչիում Երիտասարդ դիվանագետների երկրորդ գլոբալ ֆորումին։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն իր շահերն առաջ տանելու համար պետք է օգտագործի հնարավոր բոլոր հարթակները։ Այս առումով բացառություն չէ նաև Երիտասարդ դիվանագետների երկրորդ գլոբալ ֆորումը։

Студенты со смартфонами - Sputnik Արմենիա
ԱՊՀ երիտասարդ առաջնորդները նախագծեր կներկայացնեն Հայաստանում. լավագույնը դրամաշնորհ կստանա

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչություն երրորդ քարտուղար Էրիկ Երիցյանը։

Այսօր, նոյեմբերի 12–ին Սոչիում մեկնարկեց Երիտասարդ դիվանագետների երկրորդ գլոբալ ֆորումը, որին մասնակցում են 130 պատվիրակ աշխարհի 63 երկրներից: Դրանց շարքում է Հայաստանի պատվիրակությունը։

«Համագործակցության հարթակները կարևոր են։ Ֆորումը ևս մեկ հնարավորություն է իրենց երկրների ԱԳՆ կառույցներում աշխատող դիվանագետների շփումը հաստատելու համար», – ասաց Երիցյանը։

Նրա խոսքով` ֆորումը հնարավորություն է տալիս մեկ տանիքի տակ հավաքել երիտասարդ դիվանագետներին, որոնք ապագայում իրենց երկրներում հարցեր են լուծելու։ Դա թույլ է տալիս արտգործնախարարությունների ներկայացուցիչներին կոնտակտներ փոխանակել ու հետագա համագործակցության համար հարաբերություններ կառուցել։

«Այստեղ բազում ներկայացուցիչներ կան Աֆրիկայից, Ասիայից, որտեղ մենք դիվանագիտական ներկայացուցչություններ չունենք, իսկ ոմանց հետ դիվանագիտական հարաբերություններ էլ չունենք։ Սակայն մենք շփվում են նրանց հետ ֆորումի շրջանակում, ու հետագա համագործակցության համար նրանց հետ շփում հաստատելու հնարավորություն կա», –  ասաց Երիցյանը։

Председатель общественной организации «Российско-Армянское Молодежное Единство» Гоар Гумашян - Sputnik Արմենիա
Մամուլի ասուլիս. «ԱՊՀ երիտասարդ առաջնորդների դպրոց Դիլիջանում»

Նրա հետ համամիտ է նաև ՀՀ արտգործնախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության կցորդ Հովսեփ Մաթևոսյանը։ Նա նաև վստահ է, որ Հայաստանն իրեն առաջ տանելու համար պետք է օգտագործի ցանկացած հարթակ, լինի այն քաղաքական, թե մշակութային։

Ֆորումը չորս հիմնական սկզբունքով է աշխատում. բացություն, հավասար իրավունքներ, պոլիկենտրոնություն ու փոխշահավետ համագործակցություն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի արտգործնախարարության Երիտասարդ դիվանագետների խորհրդի նախագահ Կոնստանտին Կոլպակովը։

«Մենք չենք փորձում փոխել ստանդարտներն ու սկզբունքները, որոնք գրված են ՄԱԿ–ի կանոնադրության մեջ։ Ինչպես տեսնում եք, ժամանակակից միջազգային հարաբերությունները ստիպում են խոսել այն մասին, որ այդ սկզբունքները չեն պահպանվում։ Մեր բանավեճերից շատերը նվիրված են լինելու այն թեմային, ինչպես վերադառնալ այն սկզբունքներին, որոնց հիման վրա խաղաղությունը գոյություն ունի 1945 թվականից», – ասաց Կոլպակովը։

Նա նաև ընդգծեց, որ երկրորդ ֆորումն առանձնանում է մասնակիցների ու երկրների քանակով։ Եթե առաջին ֆորումին մասնակցել են մոտ 100 պատվիրակ, ապա հիմա նրանց քանակը հասել է 135–ի։

Հիշեցնենք` ֆորումն անցկացվում է Սոչիում նոյեմբերի 11–ից 15–ը։ Ֆորումի շրջանակում տեղի կունենա հինգ լիակազմ նիստ, որոնց ընթացքում մասնակիցները կքննարկեն արդիական միջազգային խնդիրներ, տնտեսական արտաքին քաղաքականության ապագան, ժամանակակից ԶԼՄ–ների ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա ու «հորիզոնական դիվանագիտության» հայեցակարգը։

Երիտասարդ դիվանագետների առաջին գլոբալ ֆորումը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերին Սոչիում Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնի շրջանակում։

Լրահոս
0