06:40 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Նունե Եսայանն ու Սիրուշոն

Սիրուշոն ու Նունե Եսայանը միասին երգեցին Instagram–ի ուղիղ եթերում. տեսանյութ

© Photo: provided by Sirusho
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
225401

Հայկական էստրադայի ամենահայտնի երգչուհիները, երգելուց բացի, նաև շփվեցին երկրպագուների հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Սիրուշոն այսօր` նոյեմբերի 19-ին, միասին պատասխանեցին երկրպագուների հարցերին ու երգեցին Instagram սոցիալական ցանցի իրենց բաժանորդների համար։

Երգչուհիները երգեցին «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդաշարից հայտնի օրորոցայինը, որը ժամանակին երգում էր Սիրուշոյի մայրը` Սյուզան Մարգարյանը։ Նրանց ձայնակցեց Նունե Եսայանի դուստրը։

Մինչ գեղեցկուհիները երգում էին, երկրպագուները սրտիկներ ու ողջույններ էին հղում ուղարկում հեռավոր երկրներից։ Սիրուշոն սիրո խոստովանություն արեց Ինդոնեզիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու բազում այլ երկրների բնակիչներին։

Հաջորդ ստեղծագործությունը, որը հնչեց «աստղային ուղիղ եթերում», «Դլե Յամանն» էր։

Երկրպագուներից շատերը խնդրեցին երգչուհիներին ավելի հաճախ ուղիղ եթեր մտնել ու իրենց սքանչելի ձայնով ուրախացնել երկրպագուներին։ Ունկնդիրների շարքում կային բազում արտասահմանցիներ, որոնք խնդրեցին հյուրախաղերի գալ իրենց քաղաքներ։

Սիրուշոն մի քանի օր առաջ ծննդյան կապակցությամբ շնորհավորել էր ամուսնուն` Լևոն Քոչարյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է։

Ըստ թեմայի

Միլիոնատեր Դեն Բիլզերյանը լուսանկարել է Սիրուշոյին
«Սուպեր, խոսքեր չկան». Սիրուշոյի փողոցային պարը ցնցել է երկրպագուներին
«Իհարկե, կա հիասթափություն». Սիրուշոն հարցազրույց է տվել Sputnik–ին. տեսանյութ
Սիրուշոն առանց շպարի լուսանկար է հրապարակել «մեկ ամսվա տանջանքներից» հետո

Գլխավոր թեմաներ